Գլխավոր » Society, Հասարակություն, Վերլուծական

Պատմական հայրենիքը և նրա ճանաչման նշանակությունը հայ զինվորականի ազգային-պետական մտածելակերպի ձևավորման գործում (ՄԱՍ III )

Ապրիլ 10, 2017թ. 14:11
Արթուր Եղիազարյան

  Մեծ Հայքի պատմական վարչաքաղաքական միավորները

 

Մեր հայրենիքի հիմնական վարչաքաղաքական միավորը եղել է Մեծ Հայքը, որը զբաղեցրել է 316000 քառ. կմ տարածք՝ Հայկական լեռնաշխարհի հիմնական մասը: Ըստ Անանիա Շիրակացու “Աշխարհացույցի” ունեցել է տասնհինգ նահանգ (“աշխարհ”), որոնք բաղկացած են եղել բազմաթիվ գավառներից:

Ստորև շարադրվում են Մեծ Հայքի նահանգները և նրանց գավառները:

 

  1. Այրարատ 

Տարածվում էր Երասխի (Արաքս) միջին հոսանքի ավազանում և Արածանիի վերնագավառում: Նա շրջապատված էր, արևմուտքում՝ Տայքով և Բարձր Հայքով, հարավում՝ Տուրուբերանով և Վասպուրականով, արևելքում՝ Սյունիքով, իսկ հյուսիսում՝ Գուգարքով: Արևմուտքում նրա սահմանը կազմում էր  Մեծրաց (կամ` Տայոց) լեռնաշղթան, հարավում՝ Այծպտկունք գագաթից մինչև Շարիան լեռնաշղթայի հյուսիս – արևմտյան ծայրը, Այրարատի սահմանն անցնում էր Հայկական Պարի ջրբաժան բարձրություններով, ապա Շարիան և Ծաղկանց լեռներով դիմում էր դեպի արևելք՝ Թոնդուրեկ, իսկ այստեղից էլ հասնում էր Երասխ (Արաքս):  Արևելքում Այրարատի սահմանը կազմում    էին    Գեղամա       լեռները. այս մասում նրամեջ էր մտնում նաև Շարուրի դաշտը, որը տարածվում էր Արփա գետի ստորին հոսանքում: Հյուսիսում նրա սահմանները անցնում էին այժմ Փամբակ և Չլդըր կոչված լեռնաշղթաներով:

Այրարատը այդպիսի  սահմաններով Մեծ Հայքի ամենաընդարձակ նահանգներից մեկն էր:

Բաղկացած էր 20 գավառից, որոնք հետևյալն են.

 

  1. Բասեն
  2. Աբեղյանք
  3. Գաբեղյանք
  4. Հավնունիք
  5. Արշարունիք
  6. Բագրևանդ
  7. Ծաղկոտն
  8. Վանանդ
  9. Շիրակ
  10. Արագածոտն
  11. Ճակատք
  12. Մասյացոտն
  13. Կոգովիտ
  14. Նիգ
  15. Կոտայք
  16. Մազազ
  17. Վարուժնունիք
  18. Ոստան
  19. Ուրծ
  20. Արած

Այրարատ նահանգի տարածքի մեծ մասը այժմ գտնվում է Թուրքիայում,  իսկ մնացյալը՝ Հայաստանի Հանրապետությունում:

 

2. Տուրուբերան կամ Տարոնի աշխարհ

Մեծ Հայքի կենտրոնական նահանգներից մեկն էր: Շրջապատված էր Այրարատ, Վասպուրական, Մոկք, Աղձնիք, Ծոփք և Բարձր Հայք “աշխարհներով”:

Սահմանները հյուսիսում կազմում էին Հայկական Պար և Շարիանի լեռնաշղթաները, հարավում՝ Հայկական Տավրոսը, արևելքում՝ Վանա լիճը և Բերկրի ու Պատնոց գետերի ջրբաժան լեռները, իսկ արևմուտքում՝ Բյուրակն – Մնձուրյան լեռնաշղթայի արևելյան մասից սկսվող և դեպի հարավ տարածվող Սերոկի լեռները: Այս սահմանններում նա իր մեջ ընդգրկում էր Արածանիի միջին հոսանքի ավազանը և Արաքսի վերնագավառը:

Տուրուբերանը բաղկացած էր 16 գավառից:

  1. Խութ
  2. Ասպակունիք
  3. Տարոն
  4. Արշամունիք
  5. Մարդաղի
  6. Դասնավորք
  7. Տվարածատափ
  8. Դալառ կամ Գովառ
  9. Հարք
  10. Վարաժնունիք
  11. Բզնունիք
  12. Երևարք կամ Երիվարք
  13. Աղիովիտ
  14. Ապահունիք
  15. Կոր կամ Կորի
  16. Խոռխոռունիք

Տուրուբերանը ամբողջությամբ այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում:

 

 

3. Վասպուրական

Գտնվում էր Տուրուբերանի, Այրարատի, Սյունիքի, Պարսկահայքի, Կորճեքի, Մոկքի և Աղձնիքի միջև: Ուներ հետևյալ սահմանները. արևմուտքում՝ Վանա լիճն ու Մասսից Թոնդուրեկ ձգվող բլրախարքը, հարավում՝ Հայկական Տավրոսի այն հատվածը, որը ձգվում է Ընձաքիարս (այժմ՝ Կապուտկող) գագաթից դեպի արևելք, արևելյան սահմանն անցնում էր մոտավորապես Ուրմիա լճի ու Տիգրիսի և Ուրմիա լճի ու Արաքսի ջրբաժան բարձրություններով, իսկ հյուսիսում Վասպուրականն իր մեջ ընդգրկում էր Նախիջևան և Գողթն գավառները, որոնք ընկած էին Արաքսի ձախ կողմում:

Վասպուրականը բաղկացած էր 35 գավառից:

  1. Ռշտունիք
  2. Տոսպ
  3. Բոգունիք
  4. Արճիշակովիտ
  5. Աղիովիտ
  6. Կուղանովիտ
  7. Առբերանի
  8. Գառնի կամ Դառնի
  9. Բուժունիք
  10. Առնոյոտն
  11. Անձավացիք կամ Անձևացիք
  12. Տրպատունիք
  13. Երվանդունիք
  14. Մարդաստան
  15. Արտազ
  16. Ակե
  17. Մեծ Աղբակ
  18. Անձահիձոր
  19. Թոռնավան
  20. Ճվաշռոտ
  21. Կրճունիք
  22. Մեծնունիք
  23. Պալունիք
  24. Գուկան կամ Դոկան
  25.  Աղանդռոտ
  26. Պատսպատունիք
  27. Արտաշեսյան
  28.  Արտավանյան
  29. Բաքան կամ Բագան
  30. Գավիթյան կամ Գաբիթյան
  31. Գազրիկանք
  32. Տագրյան
  33. Վարաժնունիք կամ Վարժնունիք
  34. Գողթն
  35. Նախճավան

Վասպուրականն ամբողջությամբ այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում, բացառությամբ Նախիջևանի և Գողթնի, որոնք էլ գտնվում են Ադրբեջանի կազմում:

 

  4.Սյունիք

Սահմանագծվում էր Այրարատ, Վասպուրական, Արցախ, Ուտիք և Գուգարք աշխարհներով:

Հյուսիսում սահմանակցում է Սևանա լճի հարավային ափերին, հարավում՝ Արաքս գետին, արևելքում՝ Արցախից ջրբաժանվում էր Աղավնո գետով, արևելքում Երնջակ (ադրբեջ. Ալինջա-չայ) և Գիլան գետերի ջրբաժանով:

Ուներ 12 գավառ.

  1. Արևիք
  2. Կովսական
  3. Ձորք
  4. Բաղք
  5. Ծղուկք
  6. Հաբանդ
  7. Երնջակ
  8. Ճահուկ
  9. Աղահեջք
  10. Վայոց ձոր
  11. Գեղարքունիք
  12. Սոդք

Սյունիքի մեծ մասը այժմ գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, իսկ մի մասը՝ Ադրբեջանում:

 

 

5. Բարձր  Հայք կամ Կարնո աշխարհ

 

Հյուսիսից շրջապատված էր Պոնտոսով, հյուսիս-արևելքից՝ Տայքով, արևելքից՝ Այրարատով և Տուրուբերանով, հարավից՝ Չորրորդ Հայքով (Ծոփք), իսկ արևմուտքից՝ Փոքր Հայքով:

Սահմանները հյուսիսում կազմում էին Անտիպոնտական լեռները, արևելքում՝ Կարգա-բազարի, Դևեբոյնի և Կարագյոլի լեռները, հարավում՝ Բյուրակն-Մնձուրյան լեռնաշղթայի հարավային դարավանդները, իսկ արևմուտքում՝ Գայլ (Կելկիթ) ու Արևմտյան Եփրատ գետերի ջրբաժան բարձրությունները:

Բարձր Հայքը համապատասխանում է այժմյան Էրզրումի Վիլայեթի (Թուրքիա) հիմնական մասին:

Բաղկացած էր 9 գավառից.

  1. Դարանաղի
  2. Առյուծ
  3. Մնձուր
  4. Եկեղյաց
  5. Մանանաղի
  6. Դերջան
  7. Սպեր
  8. Շաղագոմք
  9. Կարին

 

6. Ծոփք կամ Չորրորդ Հայք

Տարածվում էր Արևմտյան Տիգրիսի վերին  և Արածանիի ստորին հոսանքի շրջաններում: Հյուսիսում, և արևելքում սահմանակից էր Բարձր  Հայքին, Տուրուբերանին և Աղձնիքին, հարավում Հյուսիսային Միջագետքից բաժանվում էր Մասիսի լեռներով, իսկ արևմուտքում Եփրատ գետով սահմանակցվում էր Փոքր Հայքին ու Կոմագենեին:

Ունեցել է 10 գավառ.

  1.  Խորձյան
  2. Հաշտյանք
  3. Պաղնատուն
  4. Բալահովիտ
  5. Մեծ Ծոփք
  6. Անգեղտուն
  7. Անձիտ
  8. Փոքր Ծոփք (Շահունյաց Ծոփք)
  9. Դեգիք
  10. Գորեք

Այժմ ամբողջությամբ գտնվում է Թուրքիայում:

 

 

7. Աղձնիք

Տարածվում էր Չորրորդ Հայքի, Տուրուբերանի, Մոկքի և Միջագետքի միջև: Նրա սահմանները կազմում էին հյուսիսում Հայկական Տավրոս լեռները, արևելքում՝ Բաղեշ և Արևելյան Տիգրիս գետերի ջրբաժան լեռները, հարավում՝ Մասիուս լեռները, իսկ արևմուտքում Բաթմանա և Զիբենե գետերի ջրբաժան բարձրությունները:

Ուներ 10 գավառ.

  1. Նփրկերտ
  2. Արզն կամ Արձն
  3. Քեղ
  4. Կեթիկ
  5. Տատիկ
  6. Ազնվաց ձոր
  7. Սերխեթք
  8. Գզեղ
  9. Սալանձոր
  10. Սասուն

Ներկայումս ամբողջությամբ գտնվում է Թուրքիայում:

 

 

8. Մոկք կամ Մոկաց աշխարհ

Տարածվում էր Աղձնիքից արևելք՝ Հայկական Տավրոսի արևելյան հատվածի ջրբաժան բարձրությունների և Արևելյան Տիգրիսի միջև: Մեծ Հայքի ամենափոքր “աշխարհն” էր:

Հիշատակվում է 9 գավառ.

  1. Իշայր
  2. Մյուս Իշայր
  3. Իշուց գավառ
  4. Առվենից ձոր
  5. Միջա
  6. Առանձնակ Մոկք
  7. Արքայից գավառ
  8. Արգասաովիտ
  9. Ջերմաձոր

Մոկքը այժմ ամբողջությամբ գտնվում է Թուրքիայում:

 

 

9. Կորճեք

Տարածվում էր Մոկքից և Վասպուրականից հարավ, Ուրմիա լճի և Տիգրիս գետի միջև ընկած շրջաններում: Իր տարածքով Կորճեքը այժմ համապատասխանում է «Քրդստանի» (Թուրքիայի և Իրաքի տերիտորիաներ) մի մասին:

Բաղկացած էր 10 գավառից.

1. Կորդուք                             6. Մոթողանք

2. Կորդրիք                            7. Որսիրանք

3. Այավանք                           8. Կարապունիք

4. Այտուանք                         9. Ճահուկ

5. Այգառք                              10. Փոքր Աղբակ

 

 

  10. Արցախ

Տարածվում էր Սյունիքից արևելք՝ Կուր և Արաքս գետերի միջև:

Տարածքով համարյա համապատասխանում է Լեռնային ու Դաշտային Ղարաբաղներին, ինչպես նաև Միլիի տափաստանին: ԼՂՀ-ն ամբողջությամբ գտնվում է այս նահանգի սահմաններում:

Ուներ 14 գավառ.

  1. Մյուս Հաբանդ                                        8. Պիանք
  2. Վայկունիք                                              9. Պածկանք
  3. Բերձոր կամ Բերդաձոր                       10. Սիսական
  4. Մեծկուանք                                             11. Կոտակ
  5. Մեծիրանք կամ Մեծառանք                12.Քուստիփառնես
  6. Հարճլանք                                               13. Կողթ
  7. Մուխանք 14. Ծար

 

11. Ուտիք

Տարածվում էր Գուգարքի, Սյունիքի և Կուր գետի միջև:

Ուներ 9 գավառ.

  1.  Արանռոտ                           6. Գարդման
  2. Տրի                                       7. Շիկաշեն կամ Շակաշեն
  3. Ռոտպացիան                       8. Ուտի Առանձնակ
  4. Աղովե                                  9. Տավուշ
  5. Տոչկատակ

Ամբողջությամբ այժմ գտնվում է Ադրբեջանում, բացառությամբ Տավուշի մի հատվածի, որը գտնվոում է ՀՀ-ում:

 

 

12. Փայտակարան կամ Բաղասական աշխարհ

Երբեմն կոչվել է նաև Կազբք:

Տարածվում էր Արաքսի ստորին հոսանքից հարավ ընկած շրջաններում: Արևելյան սահմանը հասնում էր Կասպից ծով, մյուս կողմերի սահմանները դեռևս չեն ճշտված:

Ամբողջությամբ գտնվում է Ադրբեջանի հանրապետությունում:

Գավառների թիվը հասնում էր 14-ի:

1. Հրաքոտ                                         8. Բուռոս

2. Պերոժ                                            9. Պիճանհանի

3. Վարդանակերտ                           10. Աթլի

4. Յոթնփորակյան Բագինք           11. Բագավան

5. Քռեկյան                                        12. Սպանդարապերոժ

6. Ովտիբաղա                                   13. Որմզդեպերոժ

7. Քաղանոստ                                    14. Ալավան

 

 

13. Պարսկահայք

Զբաղեցրել է Ուրմիա լճի արևմտյան և հյուսիսային առափնյա շրջանները: Շրջապատված էր Ուրմիա լճով և Կորճեք ու Վասպուրական “աշխարհներով”:

Բաղկացած էր 9 գավառից.

  1. Այլի                                  6. Տամբեր
  2. Մարի                               7. Զարեհավան
  3. Թրաբի                             8. Զարևանդ կամ Զարավանդ
  4. Արիսի                              9. Հեր
  5. Ըռնա

Ամբողջությամբ այժմ գտնվում  է Իրանի տարածքում և կազմում է Արևելյան ու Արևմտյան Ազարբայջան օստանների մասը:

 

14. Գուգարք

Շրջապատված էր, հյուսիսայից՝ Վիրքով (Վրաստան), հարավից՝ Այրարատով, արևմուտքից՝ Տայքով, իսկ արևելքից՝ Ուտիքով:

Ուներ 9 գավառ.

  1. Ձորափոր                                    6. Կանգարք
  2. Կողբափոր                                  7. Արտահան
  3. Ծոբափոր                                    8. Ջավախք
  4. Տաշիր                                           9. Կղարջք
  5. Թռեղք

Գուգարքը ներկայումս  գտնվում է Թուրքիայի, Վրաստանի և Հայաստանի Հանրապետության տարածքում:

 

15. Տայք

  Շրջապատված է արևմուտքից Պոնտոսով, հյուսիսից՝ Լազիկայով և Եգերքով (Աջարիա), հյուսիս-արևելքից ու արևելքից՝ Գուգարքի Կղարջք և Այրարատի Վանանդ գավառներով, իսկ հարավից՝ Բարձր Հայքով և Այրարատի Բասեն գավառով: Բոլոր կողմերից Տայքն իր հարևաններից բաժանված էր լեռնաշղթաներով:

Ուներ 8 գավառ.

  1.  Կող                                               5. Բուխա կամ Բոխա
  2. Բերդաց փոր                               6. Ոքաղե
  3. Պարտիզաց փոր                        7. Ազորդաց փոր
  4. Ճակատք                                     8. Արսյաց փոր

Տայքն ամբողջությամբ ներկայումս գտնվում է Թուրքիայի Հանրապետության տարածքում:

 

Հեղինակ`Արթուր Եղիազարյան

(շարունակություն)

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Հասարակություն, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն