Զինված ուժեր

Օգոստոս 6, 2016թ. 14:23
շփման գիծ

Այս օրերին ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց: Նախ հայտարարվեց, թե Բաքուն բանակցությունների արդյունքները վիժեցնելու քայլեր է անում: Խոսքը, այսպես կոչված, վստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված քայլերի մասին է: Ապա հստակ նշվեց նաև, թե ինչ է ակնկալում հայկական կողմը բանակցությունների արդյունքում՝ Արցախի օկուպացված տարածքների վերադարձ և արցախահայության ինքնորոշման իրավունքի ընդունում: Այսպիսով՝ հայկական կողմը […]


Հուլիս 15, 2016թ. 14:26
Վովա ՎԱրդանով

Հարցազրույց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԻ հետ –Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի ակտիվացմանը զուգահեռ Ադրբեջանը նկատելիորեն ակտիվանում է նաև ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում. 30 կիլոմետր խորության վրա 12 ինքնաթիռ, 41 ուղղաթիռով հակառակորդը ուսումնամարզական թռիչք է իրականացնում: Ի՞նչ մեսիջ է ուղարկում Բաքուն նման ՙվարժանքներով՚: -Ընդհանրապես, մենք համոզվել ենք, որ բանակցային գործընթացը ոչ թե խանգարում, զսպում, այլ հակառակը, […]


Հուլիս 12, 2016թ. 18:09
դավիթ բաբայան

ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ (ԼՂՀ նախագահի խոսնակ) -Վերջին օրերին սահմանում կրկին ակտիվություն է նկատվում, եղավ նաև ներթափանցման փորձ: Ի՞նչ իրավիճակ է այսօր, և ինչո՞վ է պայմանավորված այս ակտիվությունը: -Այսօր արդեն հարաբերական հանգիստ է: Չեմ կարծում՝ ինչ-որ առանձին գործոնով է դա պայմանավորված: Դա Ադրբեջանի ոճն է, ապրելաձևը: Սա նորություն չէ, մենք չպետք է զարմանանք: -Անվտանգության մեխանիզմների տեղակայման հարցում […]


Հուլիս 5, 2016թ. 20:57
վաղարշակ

Հարցազրույց ՊՆ նախկին նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ –Պարոն Հարությունյան, մեզանում կարծես օրինաչափություն է դառնում այն, որ Ռուսաստանի հետ համագործակցության ցանկացած քայլ որոշ շրջանակների կողմից միանգաամից հանդիպում է հակազդեցության, շատ հաճախ բացակայում են իրատեսական, մասնագիտական վերլուծություններ, փոխարեն նկատելի են հեռահար նպատակները: Ի՞նչ կասեք այս մտահոգիչ երևույթի առնչությամբ: -Դուք ճիշտ եք նկատել, Ռուսաստանի հետ համագործակցության յուրաքանչյուր քայլ […]


Հունիս 30, 2016թ. 01:13
ՀՕՊ

Մեզանում կան մի խումբ մարդիկ (բարեբախտաբար`փոքրաթիվ), որոնք Հայաստանի ազգային անվտանգության հարցերում ունեն բավական պարզունակ ընկալումներ: Պատճառը կամ տգիտությունն է, իրավիճակը վերլուծելու անկարողությունը, կամ միտում կա: Իսկ միտումն այնքան պարզորոշ է, որ երբ նրանց ասվում է` դուք սպասարկում եք դրսի շահերը, դուք թելադրվում եք որոշ կենտրոնների կողմից, սրանց դեմքի արտահայտությունից տպավորություն ես ստանում, որ ասվածն անգամ […]


Հունիս 30, 2016թ. 01:00
Soldiers of Martuni region in positions, Nagorno-Karabakh

Այս օրերին մեզանում կրկին տարածքներ հանձնելու մասին խոսակցություններ են շրջանառվում: Զարմանալի է, թե ինչպես կարելի է հավատալ տարածքներ հանձնելու մասին ասեկոսեներին ապրիլյան պատերազմից հետո: Ադրբեջանական ագրեսիան ձախողվեց, ձախողվեց շնորհիվ՝ մեր զինվորների ու հրամանատարների խիզախության ու պրոֆեսիոնալ գործողությունների, և ինչը տեղին է ընդգծել՝ ձախողվեց շնորհիվ նախարար Սեյրան Օհանյանի այս տարիների հետևողական աշխատանքի: Եվ այսօր, բնականաբար, չի […]


Հունիս 16, 2016թ. 23:49
սարգսյան ալիև պուտին

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հունիսի 14-ին հայտնել է, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայանալու է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի օրակարգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրն է: «Ազատություն» ռադիոկայանը երեկ փոխանցելով այս լուրը, տեղեկացրել է նաև, որ Պուտինը նախ առանձին կհանդիպի իր հայ և […]


Հունիս 16, 2016թ. 12:13
գեղամ հարությունյան

Հարցազրույց Պաշտպանության նախարարի խորհրդական ԳԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ –Պարոն Հարությունյան, դուք ներկայացնում եք մի օղակը, որն ուղիղ շփման, կապի մեջ է զորակոչիկների ծնողների հետ, ի՞նչն է ամենից շատ անհանգստացնում նրանց, ի՞նչ բնույթի դիմում բողոքներ եք ստանում: -Հասարակական խորհրդի հովանու ներքո 2009թ-ից գործում է զորակոչերի ընթացքում դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Այն կգործի նաև այս զորակոչի ընթացքում: […]


Հունիս 15, 2016թ. 14:40
Վաղարշակ հարությունյան-

Հարցազրույց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ –Պարոն Հարությունյան, դուք լավատեղյակ եք ՀՕՊ միավորված համակարգ ստեղծելու մասին պայմանագրին, արդյոք նրանում կա՞ն կետեր, որոնք հիմք են տալիս պնդելու, թե այդ քայլով Հայաստանի հակաօդային ուժերը կորցնում են իրենց ինքնիշխանությունը, և որ այն կարող է կառավարվել Ռուսաստանի կողմից: -<<Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի […]


Հունիս 9, 2016թ. 22:02
բերանբացը

Վերջին օրերին մտահոգիչ մի երևույթ է նկատվում. որոշ պատգամավորներ, ովքեր պապից ավելի կաթոլիկ երևալու ձգտումներ ունեն, որոշել են հասարակության տեղեկացված լինելու իրավունքը լիուլի իրացնել բանակի հաշվին: Եվ իրենց իրավունք են վերապահում պաշտպանության ոլորտի ներկայացուցիչներից պահանջել չափից ավելի բաց, թափանցիկ հրապարակային պարզաբանումներ տալ հայկական զինված ուժերի խնդիրների, բացթողումների, անգամ սպառազինության մանրամասների մասին: Դեռ մայիսի սկզբին, խորհրդարանականներին […]