Ռուսաստան

Ապրիլ 21, 2016թ. 12:48
Ռուբեն հակոբյան

Հարցազրույց ՀՀ ԱԺ պատգամավոր ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ – ԼՂ հակամարտությունը հայտնվել է ուժային կենտրոնների շահերի տիրույթում, այս առումով առավել մտահոգիչ է ՌԴ-ի որպես տարածաշրջանային ակտիվ խաղացողի ու ռազամավարական գործընկերոջ դիրքորոշումները: Մեզանում կա անհանգստություն, թե վերջինս նպատակ ունի կողմերին բերել բանակցությունների սեղանի մոտ և օգտվելով պահից Հայաստանին պարտադրել զիջումներ՝ այդ կերպ լուծելով Ադրբջանին սեփական դաշտում պահելու […]


Ապրիլ 14, 2016թ. 10:18
Եվրախորհրդարան

Ստրասբուրգում նախօրեին տեղի ունեցավ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստը, այն ուշագրավ էր մեզ համար, քանի որ եվրոպացի պատգամավորները քննարկում ու գնահատականներ էին հնչեցնում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին պատերազմական ագրեսիայի վերաբերյալ: Եվրոպացի պատգմավորներն իրենց մեկ րոպեանոց ելույթներում փորձում էին իրատեսորեն ներկայացնել իրավիճակը, տալ օբյեկտիվ գնահատականներ. անգամ անդրադարձ եղավ պատմական փաստերին, մի բան, ինչը միշտ չէ, […]


Ապրիլ 13, 2016թ. 12:21
Կարեն վրթանեսյան

Հարցազրույց ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԻ հետ -Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը տարբեր կերպ է մեկնաբանվում. դրանցից մեկն այս է, թե ՌԴ-ն Ադրբեջանին զենք վաճառելով այդ զենքի գործածությունը վերահսկելի դարձնելու հնարավորություն ունի, ասենք՝ հարկ եղած դեպքում կարող է , որ այն չօգտագործի, իսկ օգտագործելիս էլ ինչ-որ տեխնոլոգիաներով ներազդի զենքի կիրառման վրա՝ դարձնելով ոչ […]


Ապրիլ 13, 2016թ. 09:58
Սամվել Նիկոյան

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի հետ –Հայ զինվորն իր հերոսական գործն արեց պատերազմում, հիմա դիվանագետների աշխատելու ժամանակն է: Ռազմագետներն արդեն իսկ նշում են, որ այս պատերազմը տեսանելի դարձրեց ռազմական ոլորտում մեր որոշ բացթողումները, իսկ ի՞նչ են մտածում քաղաքական գործիչները, արդյոք, այն ի ցույց չդրե՞ց նաև մեր արտաքին, դիվանագիտական ոլորտի թերացումները: – Նախ ես […]


Ապրիլ 13, 2016թ. 00:27
բանակ1

Արցախի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների նպատակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ է ԼՈՒՐԵՐ.com-ի հարցազրույցը ռազմա-քաղաքական վերլուծաբան, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի հետ: – Ձեր կարծիքով՝ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի, ապա, կրտսեր եղբորն օգնության շտապելու դեպքում, նաև Թուրքիայի կողմից հնարավոր լայնամասշտաբ պատերազմի նպատակն ի՞նչը կարող է լինել: – Միացյալ Նահանգների և իր դաշնակիցների թիվ մեկ խնդիրը […]


Ապրիլ 10, 2016թ. 14:34
լավրով

Ներկա հանգրվանում այն ձեռնտու է բոլոր կողմերին Տարածաշրջան ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Ս.Լավրովի խորհրդավոր թղթապանակի պարունակության շուրջ Բաքվից ու Երեւանից հնչած հայտարարությունները վկայում են, որ կարճատեւ ռազմական բախումին փոխարինում է կարգավորման գործընթացի արագացման հերթական փորձը։ Խոսքը ժամանակին Կազանում քննարկված եւ Ի.Ալիեւի կողմից տասից ավելի առարկություններով «ջրված» կարգավորման սկզբունքների եւ անցյալ տարի մեր մամուլում հայտնված «Լավրովի պլանի» […]


Ապրիլ 8, 2016թ. 20:50
Նալբանդյան-Լավրով

Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 8-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Զրուցակիցները շարունակել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի լարման վերաբերյալ վերջին օրերին ունեցած քննարկումները: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից փոխանցված հաղորդագրությունում նշված է. «Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների […]


Ապրիլ 8, 2016թ. 20:21
մեդվեդև

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Ռուսաստանը ոչ միայն չի հեռանում պատասխանատվության իր մասից և կարգավորման անխափան գործընթաց ապահովելու պարտականությունից, այլ շարունակելու է ակտիվորեն դրան մասնակցել: Այս մասին Բաքվում կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Ռուսաստանի դերը կարծում եմ ակնհայտ է` մենք Մինսկի խմբում համանախագահող երկրներից մեկն ենք: Ռուսաստանը երբևէ պատասխանատվությունից չի խուսափել: […]


Ապրիլ 8, 2016թ. 09:53
սարգսյան -Մեդվեդև

Նախագահ Սերժ Սարգսյանը վերադառնալով Բեռլինից՝ ապրիլի 7-ի ուշ երեկոյան ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը «Հարգելի Դմիտրի Անատոլիի, ուրախ եմ Ձեզ ողջունել Երևանում: Ձեր պաշտոնական այցը շատ լավ հնարավորություն է քննարկելու մեր երկկողմ քաղաքականության օրակարգի հարցերի լայն շրջանակը: Ցավոք, Ձեր այցը կայանում է բարդ ժամանակաշրջանում. […]


Ապրիլ 7, 2016թ. 14:26
Լևոն Շիրինյան

Հարցազրույց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ -Պարոն Շիրինյան, ի՞նչ եք կարծում, այս պահին կրակի դադարեցումը առավելապես ձեռնտու չէ՞, նաև փրկօղակ, պատերազմ սանձազերծած և ձախողած Ադրբեջանի համար: -Իհարկե, այն իրականում մեր շահերից չի բխում: Մեր բանակի ղեկավարությունը դա լուրջ չպետք է ընդունի: Ես արդեն առիթ ունեցել եմՙԵրկիր մեդիա՚ հեռուստաընկերության եթերից ասելու, որ մեր բանակը չպետք է քննարկի, […]