Լրահոս

Մայիս 2, 2018թ. 15:00
ցույց 2

14:35 Մի խումբ փաստաբաններ ցանկանում են մուտք գործել Արդարադատության նախարարություն, սակայն նրանց թույլ չեն տալիս, և փաստաբանները ցանկանում են իմանալ, թե ինչու թույլ չեն տալիս: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ ակցիա են կազմակերպել՝ պարզելու, թե Արդարադատության նախարարության մուտքի մոտ գործո՞ւմ է արդարադատություն, թե ոչ: «Ոստիկանության գործողությունները՝ արդարադատության նախարարության մուտքը փակելուն ուղղված, ոչ օրինաչափ են»,-ասաց Նիկոլայ […]


Մայիս 2, 2018թ. 14:54
Կարեն Կարապետյան

Վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանում՝  սահմանադրական ճանապարհով. այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Հայտարարությունում ասվում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, Ելնելով այսօր մեր երկրում ստեղծված իրավիճակից, ինչպես նաեւ պառլամենտական կառավարման համակարգի առանձնահատկություններից՝ դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին՝ կամք, վճռականություն եւ ճկունություն ցուցաբերել, նստել մի սեղանի շուրջ: Բոլորս գիտակցում ենք, […]


Մայիս 2, 2018թ. 14:46
Արմեն Սարգսյան

Խորապես ցավում եմ, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է, չնայած այն բանին, որ բոլորն էլ հայտարարում են երկրի ապագայի համար դրա վտանգավորության մասին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Հայտարարությունում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Երեկ Ազգային ժողովը չկարողացավ ընտրել երկրի վարչապետ: Խորապես ցավում եմ, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է, չնայած այն բանին, որ […]


Մայիս 2, 2018թ. 13:56
Բագրատ Եսայան

Անկեղծորեն ուզում եմ հասկանալ այն սցենարը, որը ՀՀԿ-ն նախանշել էր իր համար երեկվա քվեարկությունից հետո։ Պատասխանատու քաղաքական ուժը, որն արդեն 23 տարի իշխանության մաս է (1995-99) կամ իշխանության մեջ մեծամասնություն է (1999-2018), չի կարող անպատասխանատու քայլ անել։ Սցենար 1: Երեկվա քվեարկությունից հետո իրենք պետք է իրենց թիկունքում զգային իրենց կողմնակիցների աջակցությունը և փորձեին կյանքը վերադարձնել […]


Մայիս 2, 2018թ. 12:58
Կարեն Ասլանյան

Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը հնարավորություն ստացավ բրոնզե մեդալի համար գոտեմարտ անցկացնել Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: Միակ սփոփիչ գոտեմարտում 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը 5:3 հաշվով հաղթեց ադրբեջանցի Էլման Մուխտարովին: Երեկոյան մրցահերթում հայ ըմբիշը բրոնզե մեդալը կվիճարկի լեհ Դավիդ Կարեցինսկու հետ:    


Մայիս 2, 2018թ. 12:50
Վլադիմիր Ջաբարով

Հայաստանում քաղաքական ճգնաժամի ուժային լուծման տարբերակը, որի կոչ է արել ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, անթույլատրելի է եւ կասկածի տակ է դնում վարչապետի ընտրության օրինականությունը։ Երկրին լուրջ հետեւանքներ են սպասվում, այդ թվում՝  արտաքին քաղաքակության ոլորտում։ Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ «Չի կարելի […]


Մայիս 2, 2018թ. 11:02
ցույց 1

Ցուցարարները փակել  Երևան-«Զվարթնոց» օդանավակայան ճանապարհը։ Մի քանի քաղաքացիներ սկսեցին վիճել ցուցարարների հետ։ Ոստիկանները փորձեցին հանդարտեցնել և խնդրեցին ցուցարարներին ճանապարհ տալ վարորդներին։ Ոստիկանները ցուցարարներին հորդորում են բացել ճանապարհը, բայց ցուցարարները հրաժարվում են։


Մայիս 2, 2018թ. 10:24
գագիկ մակարյան

Հայաստանում խոշոր բիզնեսը, որը միահյուսվել է իշխանության հետ, պետք է երաշխավորվի վենդետայից։ Այսպիսի կարծիք ապրիլի 30-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է տնտեսագետ, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը պետք է ամրագրի, որ նրա հնարավոր հաղթանակը վարչապետի ընտրություններում  սպառնալիք չի ներկայացնում Հանրապետական կուսակցության անդամների հետ կապված խոշոր բիզնեսներին։ […]


Մայիս 2, 2018թ. 09:56
ցույց

Երևանի տարբեր հատվածներում մայիսի 2-ի վաղ առավոտից մեկնարկել են Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության ակցիաները: 09:31 – Ոստիկանությունը հորդորում է Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում հավաքված քաղաքացիներին բաց անել ճանապարհը և վերականգնել բնականոն երթևեկությունը:  09:11 – Դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը փակել են մի խումբ քաղաքացիներ: Նրանց շարքում են աշակերտներ, ովքեր հայտարարել են, որ դասադուլ […]


Մայիս 2, 2018թ. 09:46
պն

Ելնելով երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ՀՀ ՊՆ-ը և ԶՈւ-երը շարունակում են 24 ժամյա ռեժիմում լիարժեք իրականացնել իրենց առջև դրված խնդիրները և ապահովել մեր հայրենիքի պաշտպանությունը: Անհրաժեշտ է ապահովել զինվորական պետհամարանիշներով մեքենաների և զինվորական շարասյունների անխափան տեղաշարժերը հանրապետության ողջ տարածքում: Այդ տեղաշարժերը պետք է լինեն առանց որևէ խոչընդոտի, անարգել և ճիշտ ժամանակին: ՀՀ ՊՆ հայտարարություն