Լրահոս

Մայիս 4, 2018թ. 16:33
Կարեն Քոչարյան, Արմեն Բադալյան

«Գործարարները միշտ սովորություն են ունեցել Հայաստանում լինել իշխող քաղաքական ուժի կողքին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ վերլուծելով հարցը, թե արդյո՞ք կհաջողվի Նիկոլ Փաշինյանին այնպես անել, որ խորհրդարանում գործարարներ չլինեն: «Ապագա խորհրդարանում գործարար ոչ մի ուժից չպետք է լինի, որովհետև գաղտնիք չէ, որ գործարարներն ուղղակի փողով գնում են տեղերը, և դա […]


Մայիս 3, 2018թ. 16:48
Բակո Սահակյան, Լևոն Մնացականյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Պաշտպանության նախարար, ՊԲ  հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն  Մնացականյանի ուղեկցությամբ, այսօր՝ մայիսի 3-ին, այցելել է բանակային առաջնագիծ, տեղում ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրավիճակին, հակառակորդի հավանական ոտնձգությունները կանխելու ուղղությամբ իրականացված ու շարունակվող աշխատանքներին: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ինչպես նախագահին զեկուցել ու հավաստիացրել են զինվորականները, իրավիճակը լիովին գտնվում է մեր ուժերի վերահսկողության ներքո եւ […]


Մայիս 3, 2018թ. 10:18
ՄԱԿ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Մամուլի ազատության օրվա առթիվ հանդես է եկել ուղերձով: Ուղերձում ասվում է. «Ազատ մամուլն էական նշանակություն ունի խաղաղության, արդարության եւ մարդու իրավունքների համար։ Շատ կարեւոր է կառուցել թափանցիկ եւ ժողովրդավարական հասարակություններ, եւ իշխող հասարակություններից պահանջել հաշվետվողականություն։ Ազատ մամուլը որոշիչ է կայուն զարգացման համար։ Լրագրողներն ու զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցները լուսաբանում են տեղական […]


Մայիս 3, 2018թ. 10:14
գևորգ պետրոսյան

Շարժման այս օրերին մի տխուր փաստ արձանագրեցի… ԱԺ դահլիճի ներսում և դահլիճից դուրս ունեցածս ելույթներից ու հարցազրույցներից հետո հետո ստացել եմ մոտ 1000 շնորհակալական բովանդակությամբ նամակներ… էլ չասեմ, որ ոտքով քաղաքում շրջելիս հարյուրավոր քաղաքացիներ մոտենում, ձեռքս սեղմելով, շնորհակալություն են հայտնում… Եվ այդ ամենն ընդամենը նրա դիմաց, որ պատգամավորը խոսում է ժողովրդի խնդիրներից… Ինքս ինձ հարցնում […]


Մայիս 3, 2018թ. 00:06
Գարիկ Քեռյան

Փաստորեն զարգացման մասին մտածելու և գործելու ժամանակ չի մնում: Չինաստանում գյուղ կա երեք միլիոն բնակչություն ունի: Գյուղը կառավարում է գյուղապետը մի քանի աշխատակիցներով: Բոլորը զբաղված են աշխատանքով, իրար գզելու քաղաքականության ժամանակ չկա: Հայաստանում հաստատ այդքան մարդ չկա, բայց ունենք նախագահ իր աշխատակազմով, կառավարություն ու վարչապետ նախարարներով ու անթիվ բյուրոկրատներով, Ազգային ժողով, պատգամավորներով ու նազիր վեզիրներով, […]


Մայիս 2, 2018թ. 23:45
Nare

Ում համար ՝ «թավշյա հեղափոխություն», ինձ համար՝ «շոկային հեղափոխություն»: Ում համար՝ «բաց ձեռքերի», սիրո և հանդուրժողականության, ինձ համար՝ ատելության և պիտակավորման հեղափոխություն: Ում համար՝ հաղթանակի, ինձ համար՝ կորուստների հեղափոխություն: Այս քսան օրերին շատ ժամանակ եմ ունեցել մտածելու, թեև զգացմունքների հեղեղը սրբեց բանականությունը, ինչից հետո մնաց միայն լռելու ցանկություն: Լռել, որովհետև միևնույն է, մարդիկ լսում են […]


Մայիս 2, 2018թ. 19:20
Վահրամ Բաղդասարյան-1

«Մենք դրական ենք գնահատում փաստը, որ Ազգային ժողովի քննարկումներում խորհրդարանական 4 խմբակցությունների կողմից հնչեցին առկա գրեթե բոլոր մտահոգությունները, որոնք կան երկրում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու տեսակետից։ Հանրապետականի կողմից հնչեցված մտահոգությունների մի մասը վարչապետի թեկնածուի հետ հարցուպատասխանի ընթացքում փարատվեց, բայց ամենակարևորները դեռ մնացել են անպատասխան։ Այդ հարցերն անկայունաքարային են, և ոչ թե ՀՀԿ-ի, այլ մեր երկրի հենց […]


Մայիս 2, 2018թ. 18:15
Պարույր ՀԱյրիկյան

  ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի տեղեկացմամբ Նիկոլ Փաշինյանի գրասենյակից տեղեկացրել են, որ  պատրաստ են քննարկել իրենց կողմից ներկայացված  առաջարկը։ Ստորև ներկայացնում ենք այն . Հանրութեան հետ եւ հանրութեան աջակցութեմբ աշխատանքն յաջողուած կարելի է համարել՝ ԹԱՒՇԵԱՅ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆԸ ՅԱՂԹԱՆԱԿԵԼ Է։ Դրանից ելնելով՝ համազգային շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինեանին ժողովրդի անունից պէտք է տալ ժամանակաւոր բացարձակ իշխանութիւն, որի ուժով […]


Մայիս 2, 2018թ. 15:53
Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել, որում նշված է.  «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության հարցում հնարավոր չեղավ հանգել միասնական որոշման: Երկրում իրադրությունը շարունակում է մնալ լարված և մտահոգիչ: Հորդորում ենք իշխանություններին և ընդդիմությանը գործել օրինականության շրջանակներում, հարցերի կարգավորումները գտնել համախոհության ու փոխհասկացողության մեջ՝ զերծ պահելով մեր ժողովրդին բախումնային իրավիճակներից: […]


Մայիս 2, 2018թ. 15:05
ԱԻՆ

ՀՀ մայրաքաղաք Երեւանում եւ այլ բնակավայրերում բողոքի զանգվածային ցույցերի, բազմամարդ հանրահավաքների, շինությունների շրջափակման, ճանապարհների արգելափակման եւ ավտոերթերի արդյունքում առաջացած մարդկային ու ճանապարհատրանսպորտային միջոցների կուտակումներն առանձին դեպքերում կարող են հանգեցնել արտակարգ պատահարների: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԻՆ-ը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Սիրելի ժողովուրդ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է ավտոճանապարհներին եւ մարդաշատ վայրերում պահպանել զգուշություն: […]