Լրահոս

Մայիս 10, 2018թ. 13:48
վիգեն Սարգսյան

Ես Հայաստանում տեղի ունեցածը հեղափոխություն չեմ համարում: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով, հեղափոխությունը պետաիրավական համակարգի փոփոխություն է, իսկ մեզ մոտ տեղի է ունեցել իշխանափոխություն, ԱԺ խմբակցություններից մեկի ներկայացուցիչը վարչապետի պաշտոնում փոխարինել է մեկ այլ ներկայացուցչին: «Այն եզրույթը, որ օգտագործվում է «փոքրամասնության […]


Մայիս 10, 2018թ. 13:21
Լևոն տեր պետրոսյան

Այս օրերին շատերն են գլուխ կոտրում խորհրդարանի և կառավարության հարաբերություններում ստեղծված արտառոց իրավիճակի քաղաքական բնորոշման վրա: Խորհրդարանական մեծամասնությունը իրեն հայտարարել է ընդդիմություն, իսկ գործադիր իշխանությունը դիտվում է որպես փոքրամասնության կառավարություն: Թեև խորհրդարանական համակարգի համար միանգամայն արտառոց, այսպիսի իրավիճակներ հաճախ ստեղծվում են նախագահական և կիսանախագահական հանրապետություններում, որոնք հայտնի են «համակեցություն» (cohabitation) տերմինով: Դրանք այն դեպքերն են, […]


Մայիս 10, 2018թ. 12:55
Արմեն Բաբայան ՀՅԴ

ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Բաբայանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել: Դիմումում գրված է.«Հարգելի պարոն Բաբլոյան, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ և Ազգային ժողովի կանոնակարգի 154-րդ և 155-րդ հոդվածներով, Ձեզ եմ ներկայացնում իմ հրաժարականը»:  Արմեն Բաբայանը անկուսակցական է:


Մայիս 10, 2018թ. 12:30
Ռուբեն Հակոբյան

Հարգելի վարչապետ, մայիսի 9-ին Արցախում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեցիք, որ Հայաստանը արցախյան հակամարտությունում հակամարտող կողմ է… Դիվանագիտորեն բավականին խոցելի ձեւակերպում, ինչը, կարծում եմ, առաջիկայում միջազգային կառույցներում կարող է նորից օգտագործվել Ադրբեջանի եւ իր հիմնական դաշնակցի կողմից: Ադրբեջանա-թուրքական տանդեմը միջազգային ամբիոններում միշտ ձգտել է Հայաստանը ներկայացնել որպես հակամարտող կողմ` դրանով իսկ արցախյան հակամարտությունը փորձելով ներկայացնել […]


Մայիս 10, 2018թ. 11:53
Խաչիկ Ասրյան

«Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնից: Նա հայտնել է նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալու որոշման մասին: Այս մասին ասվում է նրա կողմից տարածված հայտարարության մեջ: Ասրյանը տեղեկացրել է նոր կուսակցություն հիմնելու մասին. «Քննության առնելով «Հայոց Արծիվների» Խորհրդի անդամների, բոլոր մասնաճյուղերի ղեկավարների  վերլուծությունները, […]


Մայիս 9, 2018թ. 21:04
սպարտակ ղարաբաղցյան

Աշխարհի քարե ծնկանը նստած սովորական քաղաք չէ ՇՈՒՇԻՆ: Ասում են, քաղաքներն էլ ՀԱՄ, ՀՈՏ, ԲՈՒՅՐ ունեն… ՇՈՒՇԻՆ ածխացած ՄԱԳԱՂԱԹԻ հոտ ունի և ՆՈՐԱԾԻՆ ՄԱՆԿԱՆ ԲԱՐՈՒՐԻ ԲՈՒՅՐ… ՇՈՒՇԻՆ ՄԵՐ ԵՐՈՒՍԱՂԵՄՆ Է, ու ամեն ՀԱՅ պարտավոր է թեկուզ երկու օր ,,48,, ժամ ապրել այնտեղ: ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ


Մայիս 9, 2018թ. 13:28
Շուշին

1992թ. մայիսին ազատագրվեց Արցախի սիրտը` Շուշին: Սբ Ղազանչեցոց եկեղեցում նորից խունկ ծխաց, եւ կարոտած քաղաքում նորից հնչեց հայերենը, որն այս անգամ իր հնչումներով ահարկու էր, առնական ու վառոդաբույր… Այս անգամ, թերեւս առաջին անգամ ձիգ դարեր ի վեր, հայերենը հաստատվեց համազարկով, ճարճատեց գնդացիրներից ու դարձավ փոքր-ինչ խանձված: Այդպիսին է հաղթանակի լեզուն: 21 տարի առաջ տեղի ունեցավ […]


Մայիս 8, 2018թ. 21:51
Մանե Թանդիլյան

Հարցազրույց  ՙՙԵլք՚՚ խմբակցության պատգամավոր  ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԻ հետ -Կա համոզմունքը, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կունենա կադրային լուրջ խնդիրներ, ոմանք անգամ  ՙկադրային սով՚ ձևակերպումն են օգտագործում:  Փաշինյանի համախոհները ևս չեն թաքցնում, որ իրենց չունեն կառավարման փորձ, կա գիտելիքի պակաս և այլն: Սրա հետ մեկտեղ լսվեց ՀՀԿ խմբակցության ղեկավարի հայտարարությունը, թե պատրաստ են համագործակցել, օգտակար լինել նոր կառավարությանը: […]


Մայիս 8, 2018թ. 21:03
Նիկոլ փաշինյան

        ՀՀԿ ԱԺ խմբակցության  58 պատգամավորներից 13-ը այսօր քվեարկեց Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին: Ի դեպ, ՀՀԿ-ական 13 պատգամավորները հիմնականում գործարարներ  ու ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ են: Իսկ ընտրվելուց հետո, լրագրողների հետ կայացած ճեպազրույցում, նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. ՙՙ Մենք բաց են քննարկումների  և համագործակցության համար: Մեր խնդիրն է երկրում ձևավորել համերաշխության մթնոլորտ՚՚: –ՀՀԿ […]


Մայիս 8, 2018թ. 16:43
Արտակ Զաքարյան

Սիրելի հայրենակիցներ. Քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, որոշել եմ հրաժարական տալ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Նախ, որ իմ քաղաքական թիմը հանդես է գալու որպես ընդդիմություն, և երկրորդ կարծում եմ, որ ՊՆ ղեկավարությունը պետք է ձևավորվի նորընտիր վարչապետի թիմից: Անցնող մեկ տարվա ընթացքում պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ պաշտպանական ոլորտում բազմաթիվ բարեփոխումների ու նորարարությունների սկիզբ է դրվել: Դրանցից […]