<<Իրավունքը>> գրում է. «Քրիստոնեական արժեհամակարգի ու ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնությունը» հանդես էր եկել ասուլիսով ու հայտարարել, որ մշակել են միասեռականության քարոզչությունն արգելող օրենքի նախագիծ եւ որպես օրենսդրական նախաձեռնություն` այն կներկայացնեն Ազգային ժողովին: Կարճ ժամանակ անց արձագանքներ եղան խորհրդարանից, որին էլ հաջորդեց այն, որ վերոնշյալ նախաձեռնության գրասենյակում խուզարկություն կատարվեց` ո՛չ ավել, ո՛չ պակաս ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսման հետքերը փնտրելու պատրվակով: Անդրադառնալով իրադարձությունների այսպիսի զարգացմանը` Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար, Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր անդամ ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ նախ հիշեցնում է այս ամենի նախապատմությունը: – Նախկին իշխանությունների օրոք Հայաստանը մի վեկտոր բռնեց, որն ուղղված էր մեր ազգային ինքնության լիկվիդացմանը: Այն սկսվեց գենդերային օրենքի ստորագրությամբ, հետո մի շարք օրենսդրական փաթեթներ մենք տապալեցինք համատեղ պայքարով, ինչը հեշտ չէր, որովհետեւ մեր պետությունը կառավարվում է: Ինքս ականատես եմ եղել […]
Հարցազրույցներ


Մեր ընթերցողին ենք ներկայացնում ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի բացառիկ հարցազրույցըՄայր Աթոռ Ս. Էջմիածնի Դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ: Հաշվի առնելով հարցազրույցի ծավալուն լինելը՝ այն ներկայացնում ենք մաս առ մաս: –Սրբազան, այսօր Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցին ապրում է բարդ ու դժվարին օրեր: Դա մեզանում ընթացող ներքին խմորումների՞, թե՞ առհասարակ աշխարհում տեղի ունեցող զարգացումների հետևանք է: Որո՞նք են Ձեր դիտարկումները այս հարցի առնչությամբ: -Արձանագրեմ, որ իր հիմնադրման օրվանից չի եղել մի ժամանակաշրջան, երբ Եկեղեցին բախված չլինի բարդ ու դժվարին խնդիրների: Պայքարը Եկեղեցու առաքելության առանցքն է, իհարկե պայքարը չարի դեմ: Արթուն լինելու մասին փրկչական խոսքը, զուտ տեսական-պատկերավոր ուղերձ չէ, այլ չարի դեմ պայքարի մեջ մշտապես պատրաստ լինելու չափազանց որոշակի և անփոփոխ պատվեր. «Արթո՛ւն մնացէք և աղօ՛թք արէք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք» (Մատթ. ԻԶ. 41):Եկեղեցին իր բնույթով չարին հակադրվող, աշխարհային գայթակղությունների հրդեհի դեմմաքառող հրշեջների հավաքականությունն է: Քրիստոսի գալուստով չարի ու բարու հակադրությունը մտնում է վճռական փուլ, և այդ պատճառով Քրիստոս իր գալստյան մասինասում է. «հուր եկի արկանել յերկիր» (Ղուկ. ԺԲ. 49): Այնպես որ այն, ինչ-որ տեղի է ունենում այսօր, բացարձակապես անսպասելի չէ: Սակայն այդպիսին չլինելով հանդերձ, չի կարելի ասել, որ վտանգավոր չէ: Ավելին, այսօրվա խնդիրները ավելի սպառնալից են, քանի որ ընդգրկում են գիտական, տեխնիկական, տեխնոլոգիական ու հոգեբանական զինանոցի նոր գործիքակազմեր: Մինչդեռ մարտահրավերների բովանդակությունը նույնն է: Այն մարդու հիվանդագին ձգտումն է որպես ամենակարող ներկայանալու, իսկ լավագույն դեպքում, Աստծու հետ տեղերով փոխվելու: Արարչին հաղթահարելու այս մղումը դարձավ համամարդկային ողբերգության հիմքը Ադամի ու Եվայի անհնազանդությամբ, շարունակվեց Բաբելոնի աշտարակաշինությամբ ու Սոդոմ-Գոմորով և այսօր էլ ընթանում է տարբեր ընդգրկումներով ու դրսևորումներով: «Ամենայն ինչ կարելի է ինձ» հոգեբանությունն ուղղակի արմատն է մարդկային ողբերգության: Նույն հոգեբանությունն է զսպանակ դարձել մի շարք աշխարհիկ գաղափարախոսությունների համար, որոնք ընդհանուր եզրույթով բնորոշվում են որպես սեկուլյարիզմ (աշխարհիկացում): Սա մի իդեոլոգիա է, որ աշխարհը ճանաչում է հենց միայնաշխարհի համար և բացառում աշխարհից դուրս որևէ այլ իրականություն: Սա մի հոսանք է, որի առանցքը մարդն է, մարդ, որին խորթ է և որի համար անընդունելի է իրենից դուրս այլ հեղինակություն, որի հիմնական կոչումը, ըստ էության, սպառողականությունն է, սեփականազատությունների ու ցանկությունների իրագործման օրոցքում մեղկանալը: Իհարկե, այսպիսի մտայնությունն ու գաղափարաբանությունը, որ այսօր առաջ է մղվում ժամանակակից հասարակություններում՝ ընդհուպ սահմանվելով որպես կենսաչափական ստանդարտ, չի կարող չհակադրվել այնպիսի հաստատության գոյության ու առաքելության հետ, ինչպիսին Եկեղեցին է: Եկեղեցու առաքելությունն ինքնին բացառումն է մարդկային իրավունքների ու հակումների բացարձակացման: Որքան էլ «նոր գինիները նոր տիկերի մեջ» (Հմմտ. Ղուկ. Ե. 38) լցնելու պատգամը բարեկարգման շեշտադրում ունենա, այն չի կարող երբեք մեկնաբանվել՝ առավել ևս գործադրվել, որպես ուղերձ առհասարակ գինիներից ուտիկերից հրաժարվելու: Ընդհանուր բնույթի այս դիտարկումներից դատելով ակնհայտ է, որ ինչպես հայաստանյան իրականությունը, այնպես և, առավել ևս հայ կյանքը՝ իր ողջ աշխարհագրությամբ, չէր կարող զերծ մնալ նման հոսանքների ազդեցությունից: Եվ այս շրջանակներում է, որ […]

Հարցազրույցը՝ ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀԱՅ ՁԱՅՆ-ի զրուցակիցն է հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԸ –Տիկին Նալչաջյան, Հայաստանը հետհեղափոխական գործընթացների մեջ է. ստեղծված իրավիճակը մի կողմից գնահատվում է որպես ինքնամաքրում, մյուս կողմից՝ արտահայտվում է մտավախություն, թե ներքին լարումներից կարող է օգտվել թշնամին: Դուք ինչպե՞ս եք գնահատում նորօրյա իրողությունները: -Ես այն համոզման եմ, որ միայն ներսից առողջ օրգանիզմը կարող է պայքարել արտաքին վտանգների դեմ. Աչքի առաջ […]

Հարցազրույց իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ հետ -Մայիսի 17-ին ստորագրվեց ԵԱՏՄ– Իրան ազատ առևտրի գոտու ժամանակավոր համաձայնագիրը. ի՞նչ փաստաթղթի հետ գործ ունենք: -Դա մի փաստաթուղթ է, համաձայն որի, այսուհետ, մենք գործ ունենք միասնական առևտրային տարածքի հետ, որն ընդգրկում է, մի կողմից՝ ԵԱՏՄ շուկան, մյուս կողմից Իրանի 80 միլիոնանոց հսկայական շուկան: Սա լայն հնարավորություն է բացում ԵԱՏՄ անդամ բոլոր […]

Հարցազրույց ՀՀ ԱԳ փոխնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ -Ադրբեջանական կողմից հնչում են հայտարարություններ, թե Հայաստանում ու Ադրբեջանում ավարտվել են ընտրությունները, հետևաբար, պետք է վերսկսվեն արցախյան բանակցությունները: Ինչպե՞ս եք մեկնաբանում նման հայտարարությունները: – Հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայությունը որևէ կապ չի ունեցել ընտրությունների հետ, այն կապ է ունեցել Ադրբեջանի դեստրուկտիվ դիրքորոշման հետ, ինչն արձանագրվել է և՛ Վինայում, […]

Հարցազրույց քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ -Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե` հանրությունը պետք է զգա, որ սա այն կառավարությունն է, որն ինքն է ձևավորել, սակայն կադրային նշանական առաջին իսկ պահից հանրությունն արտահայտեց իր դժգոհությունը կոնկրետ անձերի վերաբեյալ, անգամ ոմանք շտապեցին վարչապետի կադրային քաղաքականությունը ձախողված որակել: Ձեր գնահատականը: -Կառավարությանը պետք է գնահատական տալ ոչ թե ելնելով նշանակված անձերից, այլև նրա կատարած գործուներությունից: Նախորդ կառավարության հանդեպ համաժողովրդական դժգոհությունը պայամանավորված է […]

Հարցազրույց քաղաքագետ ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆԻ հետ -Ժողովրդավարական երկրներում իշխանափոխություն կատարվում է ընտրությունների միջոցով. Հայաստանում կատարվածը իշխանափոխություն է՞ր, թե՞ հրապարակի պարտադրանքով մեկ կուսակցությունը փոխարինելու եկավ մյուսին: -Հայաստանում իրավիճակը բավականին յուրահատուկ է: Մեր երկիրը որդեգրել է ինստիտուցիոնալ դեմոկրատական բարեփոխումների պարտավորություններ, որը ավել կամ պակաս հաջողությամբ կարողանում էր իրացնել […]

Հարցազրույց ՙՙԵլք՚՚ խմբակցության պատգամավոր ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԻ հետ -Կա համոզմունքը, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կունենա կադրային լուրջ խնդիրներ, ոմանք անգամ ՙկադրային սով՚ ձևակերպումն են օգտագործում: Փաշինյանի համախոհները ևս չեն թաքցնում, որ իրենց չունեն կառավարման փորձ, կա գիտելիքի պակաս և այլն: Սրա հետ մեկտեղ լսվեց ՀՀԿ խմբակցության ղեկավարի հայտարարությունը, թե պատրաստ են համագործակցել, օգտակար լինել նոր կառավարությանը: […]

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ -Մայիսի 2-ին ԱԺ լիագումար նիստում կազմակերպված սուր հարց ու պատասխանից հետո ՀՀԿ-ներժեց վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրումը, մինչդեռ մեկ օր անց կայացրեցիք որոշում՝ պաշտպանել ժողովրդի և ԱԺ 35 պատգամավորների կողմից առաջադրված թեկնածուին։ Հարց է առաջանում ՝ի՞նչը ստիպեց ՀՀԿ-ին մեկ օր անց մտափոխվել: -Ամեն ինչ շատ պարզ է, պետք չէ […]

Հարցազրույց քաղաքական տեխնոլոգ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ – ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը խորհրդարանական բոլոր ուժերը, կարծես թե, համարում են անխուսափելի, ու հիմա խնդիրը ժամկետների հստակեցման մեջ է, ե՞րբ կազմակերպել: Արդյոք, բոլոր խաղացողների շահերի՞ց է բխում, որ ընտրությունները շուտափույթ կազմակերպվեն: -Նախ ես այն կարծիքին չեմ, որ ԱԺ արտահերթ ընտրություններն անխուսափելի են: Չնայած հեղափոխական ընդդիմությունը, նրա կողքին կանգնած […]