TOP

Հոկտեմբեր 23, 2018թ. 21:28
44547969_182917569283519_9057942601126117376_n

«Դուք ձեր սատանա հորիցն եք, և կամենում եք ձեր հոր ցանկությունները կատարել. նա սկզբից մարդասպան էր, և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև ճշմարտություն չկա նրանում:Երբ նա սուտ է խոսում, իրաններիցն է խոսում, որովհետև ստախոս է և ստության հայրը»: (Հովհաննես 8:44) Եթե Արազ Բաղդասարյանը լիներ նորելուկ և նորանշանակ պաշտոնյա Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի […]


Հոկտեմբեր 17, 2018թ. 17:39
Karine Anna

  Օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանի եթերում, երբ ՀՀ վարչապետի տիկին ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ  պատասխանում էր ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, նրան հարց ուղղվեց, թե որպես բազմազավակ ընտանիքի մայր, ինչպե՞ս է վերաբերվում նոյեմբեր ամսին Հայաստանում կայանալիք ԼԳԲՏ համաշխարհային ֆորումի անցկացմանը եւ ինչպիսի՞ն է նրա անձնական կարծիքը վերոնշյալ համայնքի վերաբերյալ: Տիկին Հակոբյանի  պատասխանն այսպիսին էր. «Տեղյակ չեմ՝ ի՞նչ հավաքի մասին է խոսքը, բայց մեր ընտանիքի մոտեցումն այն է, […]


Հոկտեմբեր 7, 2018թ. 23:49
Վահագն Չախալյան

Չավախքցի քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը տարածել է հայտարարություն Ստորև ներկայացնում ենք այն. Հրավիրում ենք արատավոր գործընթացների դեմ համատեղ պայքարի Մայիսյան հեղափոխությունը ժողովրդին խաղաղ ըմբոստության է հանել չկայացած պետական համակարգի և տասնամյակների ընթացքում դրա գործած անարդարությունների, անգործության ու չարաշահումների դեմ: Մենք ողջունում ենք խաղաղ հեղափոխությունը և սատարում դրա ընթացքին: Խստագույնս դատապարտում ենք կաշառակերությունը, պաշտոնական դիրքի չարաշահումը, […]


Հոկտեմբեր 7, 2018թ. 23:26
Զվարթնոց

Օտարամոլության հերթական 9-րդ ալիքը դարձյալ գլխովին ծածկել է ազգիս մի զգալի հատվածին։ Երևանի օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով անվանափոխելու ջատագովները հազիվ թե գիտեն, որ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԵՐԿՆԱՅԻՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ՝ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ («ԶՎԱՐԹՈՒՆՆԵՐԻ») ԲԱՆԱԿ։ Հայաստանի օդային գլխավոր դարպասի համար ավելի համապատասխան, ավելի ազգային, ավելի պատմամշակութային, ավելի հայերեն անվանում գտնել հնարավոր չէ։ Վերջապես, Շառլ Ազնավուրը ոչ թե հայկական, այլ […]


Հոկտեմբեր 4, 2018թ. 22:09
Արամ առաջին

  Հայրենիքի ընդհանրական, մնայուն և գերագույն շահերը պետք է բարձր դասել անհատական, կուսակցական, կողմնակի և ժամանակավոր շահերից: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է  Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: «Մտահոգությամբ հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին: Սփյուռքը չի կարող անտարբեր լինել, սփյուռքն անանջատելի մաս է կազմում: Մենք անելիք և ասելիք ունենք հայրենիքը դիմագրավող մարտահրավերների և տագնապների վերաբերյալ»,- նշել է Վեհափառը: Նա ընդգծել է, որ հայրենիքն ամեն գնով պետք է հեռու պահել վայրիվերումներից և գործել փոխադարձ զիջումներով: Արամ Ա Կաթողիկոսի խոսքով՝ […]


Հոկտեմբեր 3, 2018թ. 23:47
Արման Բոշյան

<<Իրավունքը>> գրում է. «Քրիստոնեական արժեհամակարգի ու ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնությունը» հանդես էր եկել ասուլիսով ու հայտարարել, որ մշակել են միասեռականության քարոզչությունն արգելող օրենքի նախագիծ եւ որպես օրենսդրական նախաձեռնություն` այն կներկայացնեն Ազգային ժողովին: Կարճ ժամանակ անց արձագանքներ եղան խորհրդարանից, որին էլ հաջորդեց այն, որ վերոնշյալ նախաձեռնության գրասենյակում խուզարկություն կատարվեց` ո՛չ ավել, ո՛չ պակաս ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսման հետքերը փնտրելու պատրվակով: Անդրադառնալով իրադարձությունների այսպիսի զարգացմանը` Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար,  Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր անդամ ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ  նախ հիշեցնում է այս ամենի նախապատմությունը: – Նախկին իշխանությունների օրոք Հայաստանը մի վեկտոր բռնեց, որն ուղղված էր մեր ազգային ինքնության լիկվիդացմանը: Այն սկսվեց գենդերային օրենքի ստորագրությամբ, հետո մի շարք օրենսդրական փաթեթներ մենք տապալեցինք համատեղ պայքարով, ինչը հեշտ չէր, որովհետեւ մեր պետությունը կառավարվում է: Ինքս ականատես եմ եղել […]


Հոկտեմբեր 3, 2018թ. 22:08
arshak-srbazan-2

Մեր ընթերցողին ենք ներկայացնում ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի բացառիկ հարցազրույցըՄայր Աթոռ Ս. Էջմիածնի Դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ:  Հաշվի առնելով հարցազրույցի ծավալուն լինելը՝ այն ներկայացնում ենք մաս առ մաս: –Սրբազան, այսօր Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցին ապրում է բարդ ու դժվարին օրեր: Դա մեզանում ընթացող ներքին խմորումների՞, թե՞ առհասարակ աշխարհում տեղի ունեցող զարգացումների հետևանք է: Որո՞նք են Ձեր դիտարկումները այս հարցի առնչությամբ: -Արձանագրեմ, որ իր հիմնադրման օրվանից չի եղել մի ժամանակաշրջան, երբ Եկեղեցին բախված չլինի բարդ ու դժվարին խնդիրների: Պայքարը Եկեղեցու առաքելության առանցքն է, իհարկե պայքարը չարի դեմ: Արթուն լինելու մասին փրկչական խոսքը, զուտ տեսական-պատկերավոր ուղերձ չէ, այլ չարի դեմ պայքարի մեջ մշտապես պատրաստ լինելու չափազանց որոշակի և անփոփոխ պատվեր. «Արթո՛ւն մնացէք և աղօ՛թք արէք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք» (Մատթ. ԻԶ. 41):Եկեղեցին իր բնույթով չարին հակադրվող, աշխարհային գայթակղությունների հրդեհի դեմմաքառող հրշեջների հավաքականությունն է: Քրիստոսի գալուստով չարի ու բարու հակադրությունը մտնում է վճռական փուլ, և այդ պատճառով Քրիստոս իր գալստյան մասինասում է. «հուր եկի արկանել յերկիր» (Ղուկ. ԺԲ. 49): Այնպես որ այն, ինչ-որ տեղի է ունենում այսօր, բացարձակապես անսպասելի չէ: Սակայն այդպիսին չլինելով հանդերձ, չի կարելի ասել, որ վտանգավոր չէ: Ավելին, այսօրվա խնդիրները ավելի սպառնալից են, քանի որ ընդգրկում են գիտական, տեխնիկական, տեխնոլոգիական ու հոգեբանական զինանոցի նոր գործիքակազմեր:  Մինչդեռ մարտահրավերների բովանդակությունը նույնն է: Այն մարդու հիվանդագին ձգտումն է որպես ամենակարող ներկայանալու, իսկ լավագույն դեպքում, Աստծու հետ տեղերով փոխվելու: Արարչին հաղթահարելու այս մղումը դարձավ համամարդկային ողբերգության հիմքը  Ադամի ու Եվայի անհնազանդությամբ, շարունակվեց Բաբելոնի աշտարակաշինությամբ ու Սոդոմ-Գոմորով և այսօր էլ ընթանում է տարբեր ընդգրկումներով ու դրսևորումներով: «Ամենայն ինչ կարելի է ինձ» հոգեբանությունն ուղղակի արմատն է մարդկային ողբերգության: Նույն հոգեբանությունն է զսպանակ դարձել մի շարք աշխարհիկ գաղափարախոսությունների համար, որոնք ընդհանուր եզրույթով բնորոշվում են որպես սեկուլյարիզմ (աշխարհիկացում): Սա մի իդեոլոգիա է, որ աշխարհը ճանաչում է հենց միայնաշխարհի համար և բացառում աշխարհից դուրս որևէ այլ իրականություն: Սա մի հոսանք է, որի առանցքը մարդն է, մարդ, որին խորթ է և որի համար անընդունելի է իրենից դուրս այլ հեղինակություն, որի հիմնական կոչումը, ըստ էության, սպառողականությունն է,  սեփականազատությունների ու ցանկությունների իրագործման օրոցքում մեղկանալը: Իհարկե, այսպիսի մտայնությունն ու գաղափարաբանությունը, որ այսօր առաջ է մղվում ժամանակակից հասարակություններում՝ ընդհուպ սահմանվելով որպես կենսաչափական ստանդարտ, չի կարող չհակադրվել այնպիսի հաստատության գոյության ու առաքելության հետ, ինչպիսին Եկեղեցին է:  Եկեղեցու առաքելությունն ինքնին բացառումն է մարդկային իրավունքների ու հակումների բացարձակացման: Որքան էլ «նոր գինիները նոր տիկերի մեջ» (Հմմտ. Ղուկ. Ե. 38) լցնելու պատգամը բարեկարգման շեշտադրում ունենա, այն չի կարող երբեք մեկնաբանվել՝ առավել ևս գործադրվել, որպես ուղերձ առհասարակ գինիներից ուտիկերից  հրաժարվելու: Ընդհանուր բնույթի այս դիտարկումներից դատելով ակնհայտ է, որ ինչպես հայաստանյան իրականությունը, այնպես և, առավել ևս հայ կյանքը՝ իր ողջ աշխարհագրությամբ, չէր կարող զերծ մնալ նման հոսանքների ազդեցությունից: Եվ այս շրջանակներում է, որ […]


Սեպտեմբեր 29, 2018թ. 22:07
Hayk

Մեկ օրվա հրադադարի ռեժիմի կտրուկ նվազումը լավատեսական է, բայց ընդհանրական գնահատական տալու և արդյունքների մասին խոսելու համար բավական ժամանակ ունենք անցնելու: Այս մասին Тert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը` անդրադառնալով Դուշանբեում Փաշինյան-Ալիև պայմանավորվածություններին, դրանից հետո հնչող գնահատականներին, թե հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կտրուկ նվազել են: «Օպերատիվ կապի ստեղծումը, Ադրբեջանի ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների հրամանատարների […]


Սեպտեմբեր 29, 2018թ. 21:54
Ռուզան Ասատրյան

Աշխարհում վաղուց իրականացվում է մշակութային հնագույն արժեքների կողոպուտ, որի խորքում աշխարհի հնագույն ազգի՝ հայի քաղաքակրթության գանձերն են նաև: Մեկ գիշերում ավարառուները թալանեցին Իրաքի թանգարանը, որը պահպանում էր Շումերական քաղաքակրթության բացառիկ արժեքներ: Շումերները Զագրոսի լեռներից  Միջագետքի բերքատու հողատարածքներ իջած հայերն են, որը պատմության կեղծարարները արհեստական հեռացրել են մեր անցյալից: Հայաստանն այդ հնագույն քաղաքակրթության կեսն է և […]


Սեպտեմբեր 29, 2018թ. 20:26
Տեր Վահրամ քահանա

Վերջին օրերին առավել քննարկվող հարցերից է միասեռականությունն ու դրա նկատմամբ հանդուրժողականությունը: Խնդրի վերաբերյալ արտահայտվեցին քաղաքական, հասարակական գործիչներ, գրողներ, բլոգերներ, քահանաներ, հայտարարությամբ հանդես եկան նաև օտարերկրյա 3 առաքելությունների /կազմակերպությունների/ հայաստանյան գրասենյակներ: Panorama.am-ը խնդրի վերաբերյալ Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը ճշտելու համար հարցեր է ուղղել Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանին, ով ներկայացնում է Մայր […]