TOP

Նոյեմբեր 17, 2018թ. 10:22
Շիրակի պետհամալսարան

  Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի գործելաոճը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Թավշյա հեղափոխությունն ընդամենը <<հոսանքի>> պես անցավ բուհի տարածքով՝ հեռացնելով վատահամբավ Սահակ Մինասյանին ռեկտորի պաշտոնից, սակայն հետագա գործընթացները ցույց տվեցին, որ Սահակ Մինասյանի գործը ոչ միայն ծաղկում է և շարունակվում, այլև ընդունում է ավելի այլանդակ դրսևորումներ: ՇՊՀ ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը ամեն ինչ […]


Նոյեմբեր 16, 2018թ. 22:31
46291541_774152159594699_8680590158933786624_n

Հայաստանում ԼԳԲՏ ֆորում չի անցկացվելու. այս մասին հայտնի դարձավ դեռ մեկ շաբաթ առաջ, թեև մի քանի ամիս շարունակ Հայ առաքելական եկեղեցին, հասարակական սեկտորը և քաղաքական որոշ գործիչներ բարձրաձայնում էին դրա անթույլատրելիության մասին: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ գրեթե բոլորը՝ հասարակության լայն շրջանակներից սկսած, մտահոգ էին այդ երևույթով, բացի իշխանություններից: «Մեզ, որպես քաղաքական ուժի, անհանգստացնում է […]


Նոյեմբեր 10, 2018թ. 12:09
Արա Զոհրաբյան

Փաստաբանների մության նախագահ Արա Զոհրաբյանը գրում է. Աստվածաշունչը նույնասեռական կապերն անբնական պղծություն է համարում (Ղեւտական 18:22-25, Ա Կորնթ. 6:9,10): Պողոս առաքյալը մեղքի դրսևորման մյուս ձևերը (պոռնկությունը, կռապաշտությունը, գողությունը, հարբեցողությունը և այլնը) նույնպես անընդունելի է համարում: Բնական հարց է ծագում, թե քրիստոնեությունն առաջինը, որպես պետական կրոն ընդունած մեր հասարակությունն ինչու է անհանդուրժող կեցվածք դրսևորում նույնասեռականության նկատմամբ: […]


Նոյեմբեր 8, 2018թ. 22:11
Vahagn

<<Մոտակա ժամանակներս ներքին ռեսուրսները մոբիլիզացնելու խնդիր ունենք…>>. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Վահագն Չախալյանը: << ժողովուրդ ջան, վերջապես ե՞րբ եք գիտակցելու, որ ներքին թշնամին` Հայոց Առաքելական եկեղեցու վրա  հարձակումները, հայրենասերներին ծաղրուծանակի ենթարկելը, այլասերվածների շքերթ-ֆորում կազմակերպելը, դպրոցներում եկեղեցու պատմության առարկայի վրա հարձակվելը, հայ-ադրբեջանական սիրո թեմաներ խաղալն ու սարքելը, հատուկ նրա համար է անում, որպեսզի թուլացնի […]


Նոյեմբեր 6, 2018թ. 22:34
Ռուզան Ասատրյան

Գրող Ռուզան Ասատրյանն  ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է կատարել. Վերջ, մենք այսօր հաղթանակ տարանք, սիրելի ժողովուրդ, այսօր երկրի նոր իշխանությունը արգելեց նոյեմբերին Երևանում անցկացվելիք լգբտ՝ միասեռականների ֆորումը: Այսօր ժողովրդի նվիրյալ հոգևոր հայր Կոմիտասի հետ, մենք Ազատության հրապարակում կանգնեցինք երիտասարդության կողքին և մեր ելույթներով ոգևորեցինք ու պաշտպան կանգնեցինք նրանց ազգանպաստ նվիրումին: Անխառն պահենք հայի ազնվագույն […]


Նոյեմբեր 5, 2018թ. 23:05
45132908_1915746691795867_4206421361167433728_n

Հայաստանի Հանրապետությունում ազգային-հոգևոր և ընտանեկան (նույնն է թե ավանդական) արժեքների դեմ իրականացվող գործընթացները մտել են վճռորոշ փուլ՝ վերածվելով այլևս ազգային սպառնալիքի։ «Հանուն ազգային արժեքների» նախաձեռնությունը կոչ է անում ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻԴ մասնակցելու ազգային-հոգևոր և ընտանեկան արժեքների պաշտպանությանը նվիրված հանրահավաք-երթին, որը տեղի կունենա նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, Ազատության հրապարակում։ Օրակարգ՝ 1. 14:00-ից ստորագրահավաք Ազատության հրապարակում՝ միտված նոյեմբերի 15-18-ը […]


Նոյեմբեր 4, 2018թ. 02:38
8756_996607007090319_753532195511065428_n

Ամենայն Հայոց Կաթողիկոսը լվանում է հայ զինվորների ոտքերը: Սա մեծ խորհուրդ ունի իր մեջ… Ինչպես ժամանակին առաքյալները ոտնլվայից հետո անձնազոհության գնալով պահեցին և տարածեցին հավատքն առ Աստված, այնպես էլ հիմա մեր զինվորն է կյանքի գնով պահում մեր երկրի սահմանները:


Նոյեմբեր 4, 2018թ. 02:12
Հայր Կոմիտաս

Ազգային  հոգեւոր արժեքների պաշպանության «Ազգային Ճակատի» նախաձեռնությամբ՝ օրերս կայացավ «ԼԳԲՏ շարժումը, որպես հոգեբանական պատերազմի միջոց»  թեմայով կլոր-սեղան քննարկում: Ելույթով հանդես եկավ նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ ՏԵՐ ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԸ: Հայր սուրբը նախ նշեց, որ վերջին ժամանակներում Հայաստանում «դեմոկրատիա» բառը սկսել է շատ զորավոր արծարծվել, բայց այն ստեղծելու համար նախ պետք է ունենալ դեմոս, որը կորոշի, թե ինչպիսին […]


Նոյեմբեր 4, 2018թ. 00:18
70517

«Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգությունները, կարծես, նորից շարունակվում են:  Հայոց Ազգային Գվարդիան հավատարիմ մնալով իրենց սկզբունքներին, վաղը  մասնակցելու է Սուրբ Պատարագին, բացառելու հնարավոր սադրանքները ազգադավ  շարժումների կողմից…», – նշել է «Հայ Ազգային Գվարդիա» հասարակական կազմակերպության ղեկավար, կինոռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ եւ հավելել, որ գվարդիականները ժամը՝ 10:00-ին հրավիրվում են Ս.Էջմիածին: Ի դեպ, Սուրբ Պատարագին ներկա են լինելու նաեւ տարբեր ազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ ու անհատներ: «Նախաձեռնությունը բոլորինն է` ՀԱԳ–ը սիրով միանում էնման բոլոր նախաձեռնություններին…», – ասել է Ա. Զաքարյանը: Այս մասին գրում է iravunk.am -ը


Նոյեմբեր 3, 2018թ. 18:41
70055

Հայաստանի Հանրապետությունում ազգային-հոգեւոր եւ ընտանեկան (նույնն է թե ավանդական) արժեքների դեմ իրականացվող գործընթացները մտել են վճռորոշ փուլ՝ վերածվելով այլեւս ազգային սպառնալիքի։ Հանուն ազգային արժեքների» նախաձեռնությունը կոչ է անում ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻԴ մասնակցելու ազգային-հոգեւոր եւ ընտանեկան արժեքների պաշտպանությանը նվիրված հանրահավաք-երթին, որը տեղի կունենա նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, Ազատության հրապարակում։ Հրավիրում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալներին, եկեղեցասեր երիտասարդական կառույցներին, ՀԿ-ներին, բուհական միություններին, ուսանողներին, […]