TOP

Հունիս 20, 2018թ. 00:32
երազ

Հունիսի 17-ին Երևանի Երազ գործարանի լքված տարածքում արդեն երրորդ անգամ կայացավ Երևան Արտ էքսպոն, որին մասնակցում էին տարբեր տարիքի հայտնի և ոչ այնքան հայտնի մոտ չորս տասնյակ արվեստագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ ԱՄՆ-ից, Ռուսաստանից և այլ երկրներից։ Այն կազմակերպվել էր նկարիչ, արվեստի համադրող Նարինե Իսաջանյանի, “Արվեստի գանձեր” ոչ առևտրային կազմակերպության (“Art’s Treasures” non-profit organization, ԱՄՆ) […]


Հունիս 19, 2018թ. 15:39
manvel-grigoryan-e1529176488503-large

       Պատերազմի մեջ գտնվող երկրում «զինվորի փայ գողացողին» ժողովուրդը մեկ  անունովէ կոչում՝ դավաճան:  Պատերազմող երկրում «զինվորի փայ գողացողի»  խարանով ապրողի համար կյանքըծանր է, շա՜տ ծանր… առավել սարսափելի է, երբ այդ խարանը կրողը  ազգային հերոսիկոչում ունի…     Երկու օր է, որ մեր ժողովուրդը ԱԱԾ բացահայտումներից՝ հակագեներալիպարտակածների մասին լսածից ու տեսածից  կարկամած, ցնցված է: Գողանալ ումի՞ց՝երկրի սահմանը օր ու գիշեր թշնամուց հսկող մեր որդիների՞ց, մեր հերոս զինվորի՞ց, մերպահապան բանակի՞ց:    Գողանալ սերմացու գողացող մկան պես, թուխս գողացող աղվեսի պես… Գողանալ, լափել ճակատում կռվող զինվորների համար մեր երեխաների հավաքած-հանգանակած խտացրած կաթը,  «տուշոնկան»  ու դրանով կերակրել սեփականգազանանոցը…   Իսկ մեր դպրոցականների նամակնե՞րը, որ գրվել էին զինվորների համար ուտեղ չեն հասել: Երրորդ դասարանցի աղջնակի նամակ տեսանք բոլորս, տեսանքհեռուտաեթերից ու  իմացանք,որ իր սահմանապահ զինվոր եղբորն ուղարկած նրա սերն ու ջերմությունը ևս  փակվելէր պահեստում…  Հետո նաև իմացանք, որ  հակագեներալը ինչ-որ  մեքենայություններով սեփականել է բանակի համար դրսից՝ մեր հայրենակիցների ուղարկած մեքենաները` բազմագույնբազմաձև, ռետրո…   Բա, այդքան զենք ու զինամթե՞րքը, հակատանկային միջո՞ցը,  ինչո՞ւ էր  պահ տվել առանձնատանը: Եթե դրանք հակառակորդի դեմ ուղղվելու համար էին, ուրեմն դրանցտեղը պետք է լիներ միայն զինված ուժերի զորանոցներում: Սեփական առանձնատանըպահվող զենքն ո՞ւմ դեմ էր կրակելու, հակատանկային զենքով ո՞ւմ տանկին էր շարքիցհանելու: Բա փամփուշտները…  Իսկ ապրիլյան պատերազմի օրերին մեր տղերքը  դրանցկարիքը շատ ունեին…   Նյութապաշտություն, ամենաթողություն, անպատժելիություն.  երևույթներ, որարդարացում չունեն:   Հայ ժողովուրդ շատ բան կարող է ներել ու շատերին է ներել, բայց երբեք չիկարող հանդուրժել ու իր քրիստոնեական խղճմտանքին արժանացնել զինվորից սնունդու գուլպա գողացողին: Սա համազգային ամոթ ու խայտառակություն է:  Մեկը մյուսի հետևից ԵԿՄ տարբեր բաժանմունքներ հայտարարություններ են տարածում,թե ժողովուրդ, մեզ չնույնացնեք Մանվել Գրիգորյանի հետ: Ուշ չէ՞, Ժողովուրդն այսօրկարող է՞ ընդունել ձեր մեղայականը: Դժբավարանում եմ ասել: Փոխարենը ժողովուրդըհարցեր ունի տալու նույն ԵԿՄ-ին. կկարողանա՞ն բացատրել, թե ինչու՞ հայ երեխայի նամակը  չի հասել իր զինվորին ու պահ է տրվել «գեներալի» առանձնատանը՝ իրուղարկած խտացրած կաթի արկղերի հետ փաթեթավորված: Ժողովուրդն արդարացիհարց է հնչեցնում՝  Մանվելի կողքիները  տեղյակ չե՞ն եղել նրա կողմից իրականացվողթալանից,  թե՞ վախից կուչ են եկել ու լռել՝ նրա  «գեներալական» զայույթինչարժանանալու համար: Չգիտեի՞ն, որ իմանալնու չհայտնելը նույնպես հանցագործություն է:  Հարցերը շատ են, իսկ պատասխաներ դեռ չկան…    Ի դեպ, այս օրերին տարբեր հայտարարություններ, խոսքեր ՝ հիասթափությանվրդովմունքի, լսեցինք նաև նախկիններից՝  Հանրապետականներից: Որպես լրագրողհաճախ եմ առիթ ունեցել զրուցելու  ՀՀԿ-ի ակունքներում կանգնած քաղաքականգործիչների հետ ու լսելու միևնույն մտահոգությունը, դժգոհությունը, թե ինչո՞ւ պետք էիրենք պատասխան տան ՀՀԿ մտած թալանչիների, ՀՀԿ գաղափարախոսությունիցմղոններով հեռու կանգնած, Նժդեհից ու նժդեհականությունից ոչինչ չհասկացողմարդկանց համար: Ինչո՞ւ պետք է ամաչեն, կարմրեն շմայսների, մանվելների,լիսկաների, լֆիկների ու մյուս մականունավորների համար:    Սակայն ՀՀԿ գաղափարականները, փաստորեն, անկարող եղան իրենց կուսակցությունըձերբազատել այդ խոցերից… Ու հիմա մոլախոտի պաշտճառով ՀՀԿ-ն ապրում է իրպատմության ամենածանր էջը…  Դառնամ մեկ այլ  մտահոգիչ  երևույթի: Այս օրերին շատ է խոսվում այնմասին, թե  բոլորիս մեջ սպանվեց  հավատը մեր երկրի վաղվա օրվա հանդեպ, կա մեծ,սարսափելի հիասթափություն,վաղը ո՞նց են մեր զինվորները սահման պահելու, ո՞նց ենք սերունդ դաստիարակելու:  Բայց ո՞վ ասաց, որ Մանվելի  ու իր նմանների կերպարով ենք մինչևհիմա սերունդ դաստիրակել: Ճիշտ հակառակն է, Մանվելը ժողովրդի կողմից երբեք չի ընկալվել որպես ազգային հերոս, անունովհնչել է, բայց ոչ բովանդակությամբ:    Ժողովուրդը շատ լավ է ճանաչում իր իսկական հերոսներին՝ մոնթեներին, լեոնիդներին,  դուշմաններին ու թաթուլներին, որոնցով դաստիարկվել է երեկ, այսօր ու վաղը՝ նույնպես:    Իսկ հիմա սթափվել է պետք ու համախմբվել, ոչ թե ընկճվել, այլ պայքարել միասնաբար՝  նյութապաշտությունն ու ամենաթողությունը մերժելու, մեր ներսի մանվելներին բացառելու համար: ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Հունիս 11, 2018թ. 22:02
Ավագ հարությունյան

Հարցազրույց պատմական գիտությունների թեկնածու ԱՎԱԳ ՀԱՐՈՒԹՅՈւՆՅԱՆԻ հետ – Փողոց են  դուրս եկել, ցույցեր են անում մի խումբ մարդիկ, որոնք եկեղեցու բարեփոխումների անվան տակ իրենց առաքելությունն են համարում մեղադրանքներ հնչեցնել Հայ եկեղեցու, Մայր Աթոռի միաբանության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին: Եվ դա անում են քրիստոնյային ոչ վայել հայհոյախոսությամբ ու կեղծիքով: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ երևույթի հետ գործ ունենք:  -Նախ խնդրին […]


Հունիս 9, 2018թ. 19:34
lil 4

Նկարիչ, արվեստի համադրող Նարինե Իսաջանյանն արդեն քսան տարի  ապրում է Միացյալ նահանգներում, սակայն սիրում է գալ Երևան,  շփվել իր լեզվով, զրուցել ընկերների հետ, այդ թվում նաև երիտասարդների, որոնց մեջ տեսնում է իր մտքի շարունակողներին։ Նա երիտասարդներին ուզում է տալ այն, ինչ ինքն է սովորել, այն, ինչ կարող է ամբիոններից ասել՝ ուզում է այստեղ պատմել, փոխանցել իր  գիտելինքները:   […]


Հունիս 5, 2018թ. 22:23
թուրքական 1

Վերջերս արագ թափ հավաքող «Հարվածե’նք Ստեփանակերտին» ադրբեջանա-թուրքական ակցիան, եթե ձեզանից ոմանք ընկալում են որպես հրթիռային հարվածների նախազգուշացում, ապա չարաչար սխալվում եք: «Հարվածները» արդեն իսկ սկսվել են, հրթիռները կհաջորդեն, եթե «նախահարվածները» իրենց գործը կատարեն… Արշակ Զաքարյան  


Հունիս 5, 2018թ. 21:54
Նիկոլի հեղափոխությունը

Դիտարկումներ «թավշյա հեղափոխության» շուրջ Հայտնի է, որ մերօրյա հեղափոխականների ոգեշնչման աղբյուրն ու գործողությունների ուղեցույցը ամերիկացի հայտնի հասարակական գործիչ, քաղաքական գիտությունների պրոֆեսոր Ջին Շարփի «Բռնապետությունից դեպի ժողովրդավարություն» «Ոչ բռնի գործողությունների 198 մեթոդ» մեթոդական ձեռնարկներն են: Դրանց միջոցով պրոֆեսորը հեղափոխության սիրահարներին մանրամասնորեն ուսուցանում է՝ ի՞նչ գործիքներով պայքարել պետական ռեժիմների դեմ և ինչպե՞ս իրականացնել հեղափոխություն: Շարփի հեղափոխական տեխնոլոգիրաները […]


Մայիս 24, 2018թ. 00:13
Արմեն Այվազյան

Քանի որ «ազգ-բանակ» հայերեն տերմինը հորինել ու շրջանառության մեջ ես եմ դրել՝ տակավին 2003 թվականին, ստիպված եմ համառոտաբար անդրադառնալ երեկ ՀՀ Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանի արած հայտարարությանը։ Նա հանդես է եկել ազգ-բանակ «կոնցեպտի» դեմ, հասկանալով այն այսպես. «Ես միշտ շատ վատ եմ վերաբերվել ազգ-բանակ կոնցեպտին: Ես համոզված եմ, որ մեր հասարակությունը շատ գիտակից […]


Մայիս 23, 2018թ. 22:34
Զոհրաբ Մնացականյան

ՀՀԿ պաշտգամավոր Կարեն Բեքարյանը այսօր՝ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ  հարց ուղղեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին. << Եղավ տեղեկատվություն, որ հունիսին արդեն սպասում ենք համանախագահների այց տարածաշրջան, այդ թվում՝ Երևան: Առնվազն իրենց կողմից ամրագրվեց այն: Կա՞  հստակեցում մեր դիրքորոշումներում: Մենք շարունակականության վրա ե՞նք, թե՞ ինչ-որ փոփոխություն ունենք: Սա հարցի առաջին բաղադրիչն է: Երկրորդը կապված է մինչ […]


Մայիս 23, 2018թ. 13:19
ամուլսար

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին 23 մայիսի, 2018թ   Հարգելի պրն. Սարգսյան, Դեռևս սույն թվականի փետրվարի 9-ին բաց նամակով դիմել էինք Ձեզ՝ խնդրելով պատասխանել «Lydian International» ընկերությունում Ձեր նախկին գործունեության հետ կապված մի քանի հարցերի, որոնք, սակայն, մինչև օրս մնացել են անպատասխան: Նախկին Հայաստանում ընդունված պրակտիկա էր հանրային հարցադրումներին չպատասխանելը և հանրային պաշտոնյաների գործունեությունը քողարկելը, սակայն […]


Մայիս 22, 2018թ. 23:58
Հարութ սասունյան

Սփյուռքի նոր նախարար Մխիթար Հայրապետյանը, որն այդ պաշտոնում նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մայիսի 11-ին, հայտարարել է, որ երկրորդ օրենսդիր մարմին է ստեղծվելու Հայաստանում`սփյուռքահայերին ներկայացնելու համար: Սա գրավիչ գաղափար է, սակայն նորույթ չէ: Հետաքրքիր է, որ Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը 2011 թ. հունվարի 30-ին Լոս Անջելես կատարած իր այցելության ժամանակ հանդես եկավ համանման […]