Culture-Hogevor

Հունիս 21, 2016թ. 14:49
Ave Maria

    Կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի «Ավե Մարիա» ստեղծագործությունն առաջին անգամ կհնչի Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հայաստանյան այցի առթիվ կազմակերպված համերգի ընթացքում: Հանրապետության հրապարակում հունիսի 25-ին նախատեսված երեկոյին 2013-ին գրված և երբևէ չկատարված գործը կներկայացնի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Երգեհոնով նրանց կնվագակցի Գարի […]


Հունիս 16, 2016թ. 11:41
կիթառ

  Հունիսի 28-ից հուլիսի 1-ը Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվի Երևանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնը, որին կմասնակցեն ճանաչված երաժիշտներ տարբեր երկրներից: Երկրորդ տարին անցկացվող փառատոնը հայ կիթառահարներին ժամանակակից դասական կիթառի միջազգային դպրոցին ծանոթանալու, կիթառի սիրահարներին յուրօրինակ երաժշտություն ունկնդրելու և վարպետության դասերի մասնակցելու հնարավորություն կընձեռի: Երաժշտական տոնը կազմակերպել են Երևանի կիթառահարների և Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիաները: Փառատոնային […]


Հունիս 16, 2016թ. 11:32
փառատոն

      «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ- ի գլխավոր գործընկերությամբ 2016թ.-ի հունիսի 18-ից հուլիսի 7-ը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնը: 2005-ից Հայաստանի ազգային պատկերասրահում իրականացվող խոշորածավալ երաժշտական փառատոնը սպասված տոն է ցանկացած արվեստասերի համար, իսկ փառատոնի յուրաքանչյուր համերգ բարձր արվեստի հետ հաղորդակցվելու հիանալի հնարավորություն է դասական երաժշտության իրական երկրպագուների համար: Փառատոնի գլխավոր […]


Հունիս 8, 2016թ. 13:04
Բեթթի

  «Մանկական Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի մրցանակակիր, մեդիադեմք Բեթթին՝ Էլիզաբեթ Դանիելյանը, երկրպագուներին ներկայացավ «New Generation» պատանեկան հեղինակային նախագծի համանուն երգի տեսահոլովակով: Քանի որ մեր երկրում առկա խնդիրները կարող են հիասթափություն առաջացնել և կոտրել նոր սերնդի վառ, աշխատասեր ներկայացուցիչներին, որոնք իրենց գործունեությամբ գեղեցիկ օրինակ են հասակակիցների համար, իսկ երկրի վաղվա օրը նոր սերնդինն է, Բեթթիի […]


Հունիս 6, 2016թ. 15:05
Leningrad

    «Լենինգրադ» աղմկահարույց և յուրօրինակ ռոք խումբը Երևանում համերգով հանդես կգա 2016 թվականի հոկտեմբերի 19-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Սերգեյ Շնուրովի և նրա խմբի ելույթը մշտապես ուժի և եռանդի անսպառ հոսք է, որն իր հետ դրական լիցքերի հզոր ալիք է բերում: Երաժիշտներն ամբողջապես նվիրվում են բեմին և ունակ են լարված պահել ցանկացած լսարան: […]


Մայիս 31, 2016թ. 14:56
Փառատոն

Փառատոն, որն աննախադեպ է, յուրահատուկ և Հայաստանում է համախմբելու 8 երկրների 60-ից ավելի բեյսջամփերների: Էքստրեմալ սպորտի սիրահարներն առաջին անգամ աշխարհում Go2Armenia զբոսաշրջային ընկերության նախաձեռնությամբ հնարավորություն կունենան հունիսի 5-10-ը Տաթևում մասնակցելու BASE Fest միջոցառմանը: Տարբեր երկրներում բեյսջամփերները թռիչքներ են իրականացնում շենքերից: BASE Fest-ն առանձնահատուկ է, քանի որ մարզիկներն առաջին անգամ կթռչեն ճոպանուղու խցիկներից: Բեյսջամփերները բավականին ցածր՝ […]


Մայիս 24, 2016թ. 19:52
Artfest

    Հունիսի 2-ին, ժամը 18-ին «Կարապի լճում» տեղի կունենա «ԱՐՏ ՖԵՍՏ 2016» միջազգային երիտասարդական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Կատարումներով հանդես կգան սիրված երգիչներ Ֆորշը, Սոֆի Մխեյանը, Արսեն Գրիգորյանը, Սոնա Շահգելդյանը, Անահիտ Շահբազյանը, Վարդան Բադալյանը, Զառա Մարկոսյաը, Նարե Գրիգոյանը,  «Կարին» ավանդական երգի-պարի խումբը՝ ղեկավարությամբ գագիկ Գինոսյանի։ Փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25- ամյակին։ «ԱՐՏ ՖԵՍՏ […]


Մայիս 24, 2016թ. 16:14
Narek Duryan

Դերասան, բեմադրիչ Նարեկ Դուրյանը, հունիսի սկզբին հանդիսատեսի դատին կհանձնի իր նոր՝«Իմ կնոջ անունն է Մորիս»կատակերգությունը: Ներկայացման պրեմիերան կկայանա հունիսի 7-ին, ՀովհաննեսԹումանյանի անվան պետական Տիկնիկային թատրոնում: Հանդիսատեսը այս ներկայացումը դիտելու հնարավորություն կունենա նաև հունիս 9-ին և 11-ին: Այս ներկայացման գաղափարը ծնվել է այն բանից հետո, երբ Նարեկ Դուրյանը ծանոթացել է ֆրանսահայ  Րաֆֆի Շարտի հետ, ով հեղինակել է […]


Մայիս 12, 2016թ. 00:27
փառատոն

Հայաստանում մեկնարկում է Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի հանրապետական ամենամյա 7-րդ փառատոնը, որը նվիրված է Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Գերոնտի Թալալյանի, Միխայիլ Կոկժաևի, Դ.Շոստակովիչի, Բ. Բարտոկի, Մոցարտի և այլ հանրահռչակ կոմպոզիտորների հոբելյաններին: Փառատոնն անցկացվում է  «Արս լունգա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ: Նշենք, որ  է  «Արս լունգա»-ի նախագահն է ՀՀ վաստակավոր […]


Մայիս 3, 2016թ. 17:25
Shiraki esqizner 2

  Շիրակ աշխարհն ու Գյումրին հարուստ պարային ավանդույթներ ունեն. պարարվեստի գյումրիական դպրոցն իր բարձունքին էր հատկապես խորհրդային տարիներին, ազգային պարի շիրակյան ձեռագիրն էլ առանձնանում էր պարի առաջին վայրկյաններից. քաղաքի մշակութային կարպետի խիտ գույների մեջ էսքիզները պարային էին: Անկախ հանրապետության առաջին տարիներին երկրի մշակույթի առջեւ ծառացած  դժվարությունները չշրջանցեցին նաեւ պարարվեստի ոլորտը. Գյումրիում մինչեւ այսօր գործող ու […]