Culture-Hogevor

Փետրվար 13, 2016թ. 02:38
Պողոս Առաքյալ

<<Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ, կնմանվեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղողանջում են: Եվ եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ եւ հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, եւ եթե ունենամ ամբողջ հավատը՝ մինչեւ իսկ լեռներ տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ>>:


Փետրվար 13, 2016թ. 01:12
արվեստագետներ

Հաճախ չի լինում, որ մեր մշակույթի, արվեստի գործիչներն այսպես համախմբված հանդես գան մեկ նպատակի շուրջ. այսօրվա ասուլիսը այդ քչերից էր: Մեկ տասնյակ արվեստագետներ՝ դերասաններ, երգիչներ, ճարտարապետներ, նկարիչներ, ռեժիսորներ միավորվել էին հայտարարելու, որ վտանգված են երևանյան հին շենքերը: Արամի 30 հասցեում գտնվող շինությունը քանդում են` առանց բացատրության, մեկ գիշերվա ընթացքում գետնին հավասարեցվեց քաղաքի սրտում 1 դարից […]


Փետրվար 11, 2016թ. 15:21
Սոնիա Թաշչյան

Բուն Բարեկենդանի հաջորդ օրն իսկ սկսվում է մեծ պահքի շրջանը, որը կտևի 7 շաբաթ: ( Մեծ պահք, որովհետև տարվա ընթացքին եկեղեցու սահմանած պահքի ամենաերկար շրջանն է: Եկեղեցական տոնացույցով տարվա մեկ երրորդը պահքային է, որպեսզի մարդիկ ավելի ժուժկալ սնվեն): Շաբաթների հաշիվը պահելու համար, մեր նախնիները յուրօրինակ շաբաթացույց են պատրաստել, որն այսօր կը հիշատակվի որպես “ակլատիզ, ախալոճ, […]


Փետրվար 11, 2016թ. 02:07
Նարեկացի

Նարեկացու «Մատյան ողբերգությանը» համարվել է հրաշագործ և բժշկարար զորություն ունեցող, ուստի գրքի հետ կապված են մարդկային կյանքի զարմանալի վերափոխումների բազմաթիվ պատմություններ: Սուրբ Գրքից հետո այն համարվել է մեծագույն սրբությունը հայերի համար: «Մատյանը» բավականին խիտ աստվածաբանական-խորհրդական բովանդակություն ունեցող աղոթագիրք է: Այն մեզ ներկայացնում է Աստծուց հեռացած մարդկային կյանքի ողբերգությունը և խոր ապաշխարության միջոցով Աստծուն միանալու ճանապարհը: […]


Փետրվար 10, 2016թ. 12:54
Jambo

«Ջամբո» էկզոտիկ պարկը Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ յուրահատուկ նվեր կմատուցի Երևանի N1 տուն-ինտերնատի սիրահար զույգերին՝ փետրվարի 14-ին՝ ժամը 14:00-17:00-ը, իր հարկի ներքո հյուրընկալելով ծերանոցում բնակվող 20-25 զույգերի: «Սերը տարիք չի հարցնում» խորագրի ներքո անցկացվելիք միջոցառման գաղափարը պատկանում է «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր-տնօրեն Արտյոմ Վարդանյանին, ով որոշել է մեկ գեղեցիկ օր պարգևել ծերանոցում բնակվող այն տարեցներին, […]


Փետրվար 9, 2016թ. 15:33
Վահան Տերյան

Այսօր սիրելի բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան օրն է: 1885 թվականի փետրվարի 9-ին Ջավախքի Ախալքալաքի գավառի Գանձա գյուղի քահանա Սուքիաս Տեր-Գրիգորյանի բազմանդամ ընտանիքում ծնվում է 11-րդ զավակ Վահանը Տերյանը: 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ […]


Փետրվար 8, 2016թ. 14:36
Բիլան

«Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը, համաշխարհային սառցե շոուների պրոդյուսեր Արի Զաքարյանը և «Ֆորպոստարտ փրոդաքշընի» տնօրեն Զառա Մխեյանը փետրվարի 8-ից մեկնարկում են դոնորական արյան հավաքագրման ակցիա Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում՝ «Նվիրիր կյանք» ֆոնդի համար: Բոլոր կամավոր դոնորներին որպես փոխհատուցում կտրամադրվեն Դիմա Բիլանի մասնակցությամբ կայանալիք՝ Եվգենի Պլյուշչենկոյի «Սառույցի թագավորները» սառցե շոուի տոմսեր: «Նվիրիր կյանք» ֆոնդի ակցիան, որն […]


Փետրվար 6, 2016թ. 16:05
Sose

«Սոսե» միջազգային կինոփառատոնը հայտարարում է 2016թ-ի հայտերի ընդունման փուլի մեկնարկը: Ֆիլմերի հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2016թ․-ի հունիսի 13-ը: Ֆիլմերի նախնական ընտրության մասին մասնակիցները կտեղեկանան մինչև 2016թ.-ի օգոստոսի 3-ը: «Սոսե 2016» միջազգային կինոփառատոնին կարող են մասնակցել ֆիլմեր, որոնցում արծարծվում է կնոջ թեման, ինչն էլ հանդիսանում է կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագիրը՝ «Բովանդակությունը՝ կին» խորագրով: Բացի հիմանական մրցութային […]


Փետրվար 6, 2016թ. 15:41
անձնագրեր

Վերջերս ադրբեջանցիները հերթական «սենսացիոն» հայտարարությունն արեցին, թե 400-ից ավելի ժամանակակից հայկական ազգանուններ ադրբեջանական ծագում ունեն: Այս «բացահայտման» հեղինակները Ադրբեջանի ԳԱԱ ֆոլկլորի ինստիտուտի աշխատակիցներն են: Նրանց «հայտնագործությունը», սակայն, զուտ հայտարարությամբ չավարտվեց. ընթերցողի սեղանին հայտնվեց «Թուրքական ծագմամբ հայկական ազգանուններ» գիրքը, որում քոչվորը նույնիսկ հեռուն գնացող հետեւություն է անում. «Սա լույս է սփռում հայերի գենետիկ ծագման վրա, այդ […]


Հունվար 21, 2016թ. 19:10
ռեինկարնացիա

Դեռևս մեկ ամիս առաջ, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում սերբ հանրահայտ կինոռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան և իր «The No Smoking Orchestra»-ն սպասված համերգով Երևանում էին։ Դեկտեմբերի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համերգին հաջորդեց աֆթերփարթին «Մեցցո» ակումբում, որտեղ երեկոյի տրամադրությունն ապահովում էր «Ռեինկարնացիա» սիրված խումբը։ Կուստուրիցան ոչ միայն բարձր գնահատական […]