Culture-Hogevor

Մարտ 1, 2016թ. 01:10
Աստվածաշունչ+

Աստված իր մոտ կանչեց հրեշտակներին ու կարգադրեց Իր մոտ բերել այն ամենալավը, որ կգտնեն Երկրի վրա: Հրեշտակներն աստվածային լույսի ճառագայթներով իջան երկնքից ու ցրվեցին Երկրի բոլոր անկյուններով՝ կարգադրությունը կատարելու համար: Որոշ ժամանակ անց, երկրային ընծաներով, ետ վերադարձան: Եվ յուրաքանչյուրը բերեց այն ամենալավը, որ իրեն հաջողվել էր գտնել: Միայն մեկը դեռ չէր վերադարձել: Բայց ահա, նա […]


Փետրվար 23, 2016թ. 20:03
գերմանուհի

ՎՐԵԺ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ Գերմանիայի Հայդելբերգ քաղաքի ծերանոցի հիվանդասենյակում հավաքվածները փորձում էին իննսունն անց զառամյալ էստոնուհուն մի կերպ խոսեցնել։ Եթե կտակ էլ չունենա, գոնե մի բարի խոսք կասի մնացողներին։ Մի քանի լեզվով հարցեր տվեցին, բայց կինը զարմացած հայացքով իրենց էր նայում, մոլորված՝ չգիտեր, ինչպես պատասխանել բժիշկների հարցական կիսաժպիտներին։ -Յոթ լեզու գիտի՝ էստոներեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, թուրքերեն, […]


Փետրվար 20, 2016թ. 20:30
Արուսյակ Սահակյան

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը փետրվարի 19-ին կազմակերպել էր երեկույթ՝ նվիրված մշակույթի վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Արուսյակ Սահակյանի 75-ամյա հոբելյանին։ Հույզերի պակաս չկար․ շնորհավորեցին ոչ միայն ներկաները, այլև աշխարհի տարբեր ծագերից, նրա հայանվեր գործունեությունը, նրա մարդ տեսակը բարձր գնահատող հայեր, Դիլիջանի կենտրոնական դպրոցի սաները։ «Հայեցի ինքնության քրմուհի»՝ այսպես անվանեց նրան Վաչե Պարսումյանը Լոս Անջելեսի հայ […]


Փետրվար 20, 2016թ. 14:42
Ալեք Մանուկյան

«Ինձի համար որևէ անձնական հաջողություն կամ բարօրություն թունավոր բան մը կունենա իր մեջ, երբ ազգը անկե իր բաժինը չստանա»: Ալեք Մանուկյան Բարեգործությունը հայ իրականության մեջ խոր արմատներ ունի: XIX դարավերջին և XX դարասկզբին հայ բարեգործների մի մեծ աստղաբույլ կար. Ալեքսանդր Մանթաշյանց, Միքայել Արամյանց, Հակոբ Սանասարյան, Մելիք-Ազարյաններ և այլք, որոնց վաստակը հայության խնդիրների, կրթական ծրագրերի լուծման […]


Փետրվար 20, 2016թ. 02:31
խաչ

Խաղաղարարներն Աստծո որդիներ պիտի կոչվեն` սա Աստծո կամքն է, ողջ քրիստոնյա աշխարհի անմնացորդ ցանկությունն ու իղձը: Ի՞նչ կա ավելի փափագելի, սփոփարար, քան խաղաղությունը, որի բացակայությունն ավեր է, խռովություն և մեղապարտություն: Աստված ստեղծեց մարդուն և օժտեց խաղաղ կյանքի: Բայց վերջինիս անհնազանդությամբ ամեն բան փոխվեց, եդեմական կյանքը վերածվեց թափառումների անվերջ շղթայի, մարդ արարածը զրկվեց երկնային խոստումներից և […]


Փետրվար 19, 2016թ. 22:16
Ռուբեն Բաբայան

Ժամանակակից թատրոնի դերասանը պետք է պահանջված լինի թատերական և կինոյի ցանկացած ասպարեզում, ցանկացած ժանրում, պետք է տիրապետի դերասանի վարպետությանն ամբողջական, ոչ թե կոնկրետ մի պրոֆիլով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Ըստ Ռ.Բաբայանի, այսօր կարևոր հարցերից է, թե ինչքանով են դերասանները պահանջված: Նա […]


Փետրվար 19, 2016թ. 16:28
Մանուկ Մկրտչյան

Հայաստանի հանրակրթական շուրջ 50 դպրոցներում 2-4-րդ դասարաններում փորձարարական կարգով որպես պարտադիր դպրոցական ծրագիր ներդրված «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դժգոհությունների առիթ է դարձել: Շուրջ երկու տարի առաջ ներդրված ծրագրին ներկայումս մասնակցում է մոտավորապես 3000 աշակերտ: Նշենք, որ 2003-2004 ուսումնական տարվա ընթացքում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ներմուծվեց 4-րդ և 5-րդ դասարաններում, իսկ 2005-ին 7 տարի պարտադիր դասավանդվող […]


Փետրվար 18, 2016թ. 23:04
Էլվինա Մակարյան

1990-ականներին նա Հայաստանը ՙողողել՚ էր իր գրած ՙՅարո ջան՚ և ՙԵրևան՚ երգերի կատարումներով: Դրանք հնչում էին ամենուրեք` ռադիոյով, հեռուստատեսությամբ, հարսանեկան արարողություններին, ռեստորաններում, Երևանի փողոցներով սլացող մեքենաների ձայնարկիչներից, դրանք բոլորի շուրթերին էին: Էլվինա Մակարյանի համար 1993 թվականից 1996-ն ընկած ժամանակահատվածը վերածննդի տարիներ էին, որոնք նրան բերկրանք պատճառելու հետ միաժամանակ նույն հուսահատությունը բերեցին, որի պատճառով նա ժամանակին […]


Փետրվար 18, 2016թ. 22:15
Համալիր

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն այսուհետ Պետական ունեցվածքի հանձնաժողովինն է: Այս որոշումն այսօր հաստատվեց կառավարության նիստի ժամանակ: Հիշեցնենք, որ մինչեւ այդ մարզահամերգային համալիրը ՊՆ կառավարման ներքո էր: Պետական ունեցվածքի կառավարման հանձնաժողովի նախագահ Արման Սահակյանը վստահեցնում է, որ իր կառույցի աշխատակազմը կանի հնարավոր ամեն ինչ ՝ համալիրի պատշաճ կառավարման համար: Հովիկ Աբրահամյանն էլ հայտարարեց, որ չի […]


Փետրվար 18, 2016թ. 21:06
Veratsnund

Ապրիլին արդեն ութերորդ անգամ Գյումրիում կմեկնարկի միջազգային փառատոնը: Մեծ մասշտաբներ ընդգրկող եւ Հայաստանում երաժշտական թերեւս ամենամեծ միջոցառումը հերթական անգամ աշխարհի հայացքը կուղղի մշակութային Գյումրուն ու աշխարհի չորս ծեգերից ու հանրապետության բոլոր մարզերից հայրաքաղաք կշտապեն պատանի երաժիշտ-կատարողները: Փառատոնին ամենայն պատասխանատվությամբ նախապատրաստվում են նաեւ Ամասիայի մանկական արվեստի դպրոցում: Առաջին անգամ 2010-ին ու արդեն 7 տարի՝ երաժիշտ կատարողների […]