Culture-Hogevor

Մարտ 23, 2016թ. 14:42
Ջազ համերգ

“Մեցցո Պրոդաքշնը” և “Ջազի հայկական ասոցիացիան” Հայաստանում կազմակերպել են JAZZ CONNECTION – ջազ համերգ՝ հայ, ռուսաստանցի և ֆրանսիացի երաժիշտների կատարմամբ: Ջազային միջոցառմանը մասնակցելու համար Ռուսաստանից կժամանի Սերգեյ Մանուկյանը, իսկ Ֆրանսիայից՝ Լորեն Ռոբին և Մատիաս Ալամանեն: Այստեղ նրանց կմիանա Վահագն Հայրապետյանը: Համերգը կկայանա ապրիլի 12-ին Ա.Խաչատրյանի անվ. համերգասրահում:Վիտուոզ երաժիշտների համախմբումը ջազի սիրահարներին անմոռանալի երեկո է խոստանում: […]


Մարտ 21, 2016թ. 14:54
Նժդեհի արձան

Դեռևս 2014թ. հոկտեմբերին Երևանի ավագանին քվեարկությամբ հավանություն տվեց Գարեգին Նժդեհի բրոնզե հուշարձանը մայրաքաղաքում տեղադրելու մասին որոշմանը: Ի դեպ, պետական ռազմական գործչի արձանի տեղադրման հարցը թեժացավ այն բանից հետո, երբ Երևանի քաղաքային իշխանությունները պատրաստվում էին Երևանում տեղադրել Անաստաս Միկոյանի արձանը` կատարելով նրա ժառանգների պատվերը: Այդ ժամանակ հասարակությունն ընդդիմացավ բազմաթիվ հայերի արյան մեջ ձեռքերը թաթախած Միկոյանի արձանը […]


Մարտ 21, 2016թ. 12:34
Էրոս Ռամազոտի

Վառ, խարիզմատիկ, տաղանդավոր. այսպես են հաճախ արտահայտվում իտալացի հայտնի երգիչ Էրոս Ռամազոտիի մասին: Նրա յուրաքանչյուր բեմելը հմայում է հանդիսատեսին: Նա աշխարհի լավագույն համերգասրահների ցանկալի հյուրն է: Նրա կենսագրության պայծառ էջերը զարդարում են աշխարհահռչակ լավագույն երգիչների հետ համագործակցությունը: Նա զուգերգեր է կատարել Անդրեա Բոչելիի, Թինա Թյորների, Շերի, Ռիկի Մարտինի հետ: Էրոս Ռամազոտիի համերգի տոմսերը աշխարհի հոյակապ […]


Մարտ 17, 2016թ. 11:57
աղոթք

«Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մեջ»։ (Մատթ․18․20) Հաշվի առնելով ներկայիս մարտահրավերները, որոնք ծառացել են ողջ աշխարհի, այդ թվում նաև` հայ ժողովրդի առջև, վստահորեն կարող ենք ասել, որ եկել է պահը համախմբվելու մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ լուծելու անհնարին թվացող բոլոր խնդիրներին լուծում տվող միակ Զորությանը՝ մեր Տիրոջն ապավինելու։ […]


Մարտ 13, 2016թ. 15:34
Երևան

Հռոմը աշխարհի այն հնագույն քաղաքներից է, որը հին դարերում քաղաքակրթական մեծ դերակատարում է ունեցել: Քաղաքը հիմնադրվել է Քրիստոսից առաջ 753 թվականին: Եվ այստեղ, բնականաբար, հարց է ծագում, իսկ այսօրվա աշխարհի քաղաքների շարքում կա՞ մեկ ուրիշը, որն ավելի հին է, քան Հռոմը: Հնագույն պետություն համարվող Պարսկաստանի մայրաքաղաք Թեհրանը հիմնվել է միայն մեր թվարկության 9-րդ դարում: Հռոմեական […]


Մարտ 12, 2016թ. 15:57
Եղիշե Չարենց

Մարտի 13-ը հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Եվ ինչպես միշտ այս անգամ ևս այդ օրը, ժամը 12:00-ին, Չարենցի հուշահամալիրի մոտ կմեկնարկի գրական-գեղարվեստական միջոցառումների շարքը: Թանգարանի աշխատակազմը, Հայաստանի գրողների միության ներկայացուցիչներ, Չարենցի անվան և հանրակրթական այլ դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները, ինչպես նաև մտավորականներ, չարենցյան պոեզիայի սիրահարներ ծաղիկներ կդնեն բանաստեղծի հուշահամալիրի առջև: Նույն օրը, […]


Մարտ 5, 2016թ. 00:57
ահաբեկիչներ

Սիրիայում ընթացող պատերազմն ի ցույց դրեց իսլամի իրական դեմքը, որը, ցավոք, այսօր մոռացության է մատնվել, ավելին, հաճախ ենք լսում, թե այն բարություն և հավասարություն քարոզող կրոն է: կոչվող ահաբեկչական խմբավորման կողմից Սիրիայում և Իրաքում կատարվող մասսայական սպանությունների, անմեղ մարդկանց կտտանքների ենթարկման, քրիստոնյաների հալածանքների և մշակութային արժեքների անխնա ոչնչացման ֆոնին քաղաքակիրթ երկրներում ապրող մահմեդականները պարբերաբար հայտարարում […]


Մարտ 4, 2016թ. 21:46
սառցադաշտ

Երևանում է աշխարհահռչակ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն։ Մարտի 5-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նրա մասնակցությամբ կկայանա «Սառույցի թագավորները» շոուն (նախագծի կազմակերպիչ՝ Զառա Մխեյան, պրոդյուսեր՝ Արի Զաքարյան)։ Իսկ մարտի 4-ին հայտնի գեղասահորդը հանդիպեց լրագրողների հետ։ «Մենք կանենք բարձրակարգ շոու։ Կարծում եմ՝ շատ լավ նվեր է կանանց տոնին ընդառաջ,- ասաց Պլյուշչենկոն։- Այս դժվարին, ճգնաժամային ժամանակներում շատ ծանր […]


Մարտ 3, 2016թ. 20:35
kons1 (1)

2016թ. Ապրիլ ամսին Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքում կկայանա երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային VIII մրցույթ-փառատոնը:Միայն մասնակիցների քանակը եւ մասնակից երկրների աշխարհագրությունը վկայում է այն մասին, որ «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը դարձել է Հայաստանի Հանրապետության մանկական եւ երիտասարդական երաժշտական արվեստի խոշորագույն միջազգային տոնահանդեսը, որին կմասնակցեն ավելի քան 3000 մարդ աշխարհի մոտ 40 երկրներից:Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է նպաստել տարբեր ազգերի եւ […]


Մարտ 1, 2016թ. 22:51
Եփրեմ Ասորի

1.Երանի նրան ով իր գործերով է առաքինություն քարոզում: Իսկ եթե առաքինությանը բնորոշ բաներ ես ասում, սակայն հակառակն ես անում, ապա դա չի փրկի քեզ: Նույնպես և հաղթանակի պարգև չի ստանա նա, ով անարդարությունն է քննադատում, բայց ինքը չարիք է գործում: 2.Ամբողջ սրտով ապավինիր Աստծուն և հեշտոթյամբ կխուսափես չարամիտ խարդավանքներից: Աստված անուշադրության չի մատնի իրեն հուսացողներին: […]