Culture-Hogevor

Մայիս 2, 2016թ. 15:48
MIKHAIL PLETNEV

    “Երևանյան Հեռանկարներ” միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար, Գրեմմի մրցանակակիր, Միխայիլ Պլետնյովը: Հռաչավոր դաշնակահարի մենահամերգը տեղի կունենա  մայիսի  10-ին ժամը 19:30-ին` “Արամ Խաչատրյան” համերգասրահում: Միխայիլ Պլետնյովը փայլուն դաշնակահար է, գերազանց դիրիժոր, հիանալի կոմպոզիտոր, ուշագրավ անհատականություն և արվեստագետ, որը չի ենթարկվում ավանդական դասակարգումների։ Նա ծնվել է 1957թ. Արխանգելսկում և իր տաղանդն ի ցույց […]


Ապրիլ 18, 2016թ. 14:32
Սպիվակով

Աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը եւ «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբն ապրիլի 28-ին եւ 29-ին համերգային տարբեր ծրագրերով հանդես կգան «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ապրիլի 28-ի համերգային ծրագրում կհնչեն Մոցարտի Երրորդ դիվերտիսմենտը, Բոկերինիի ռե մինոր Սիմֆոնիան, Հայդնի Դաշնամուրի թիվ 11 կոնցերտը, ինչպես նաեւ՝ Շոստակովիչի կամերային ստեղծագործությունները: Որպես մենակատար հանդես կգա դաշնակահարուհի Ալեքսանդրա Ստիչկինան: Իսկ ապրիլի 29-ին երաժշտասեր հանրությունը […]


Ապրիլ 8, 2016թ. 17:38
Պատրիարք

Պատրիարք Սրբազան Հոր խնդրանքով, Բակո Սահակեանը ներկայացրել է ճակատում տիրող իրավիճակը եւ Պաշտպանութեան Բանակի ու պետութեան կողմից ձեռնարկուող քայլերը: Հեռախոսազրոյցի ընթացքում Պատրիարք Սրբազանը դատապարտել է Ադրբեջանի նախահարձակ գործողութիւնները խաղաղ բնակիչների եւ զինվորների վրա եւ իր զորակցութիւնն է հայտնել Արցախի քաջարի ժողովրդին եւ հայրենաշեն իշխանութեանը: Պատրիարք Սրբազանը իր ցաւակցությունն է հայտնել զոհուած նահատակների ընտանիքներին եւ փոխանցել […]


Ապրիլ 6, 2016թ. 21:36
Bozax

2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հիշատակի և ոգեկոչման» համերգաշարերի համատեքստում իսկապես հարիր չէր տոնել «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 15-ամյակը։ Մոռացության մատնելն էլ արդարացի չէր լինի, քանի որ հայաստանյան ամենաթանկարժեք այս երաժշտահանդեսի շնորհիվ ոչ միայն հնարավոր եղավ հյուրընկալել աշխարհահռչակ մի շարք երաժշտախմբերի, անհատ կատարողների և կոմպոզիտորների, այլև հուսալի կամուրջ կապել Արցախյան ազատամարտով, տևական շրջափակմամբ […]


Ապրիլ 5, 2016թ. 22:35
Կաթողիկոս Արամ Ա

Շարունակելով իր կապերն ու խորհրդակցությունները Ղարաբաղի հարցի շուրջ, ապրիլի 4-ի գիշերը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ ապրիլի 5-ի առաւվոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, եւ նրանց է փոխանցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության եւ ժողովրդի ամբողջական զորակցությունը։ Արամ Ա կաթողիկոսը նաեւ ընդունել է հա յ […]


Ապրիլ 5, 2016թ. 22:33
veracnund oboy (1)

2007թ-ից սկսած ամեն տարի Գյումրի քաղաքում հայ ժողովրդի վերածննդի գաղափարի ներքո անցկացվում է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Այս տարի ապրիլի 10-ին մեկնարկող մրցույթ-փառատոնը նվիրվում է ՀՀ անկախության 25 ամյակին, նրա նշանաբանն է «Արվեստն ընդդեմ պատերազմների եւ ահաբեկչության»: Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է խթանել դասական, ազգային երաժշտության մասսայականացմանը, ազգերի երաժիշտ-կատարողների միջեւ ստեղծել նոր, ստեղծագործական եւ բարեկամական կապեր, […]


Ապրիլ 5, 2016թ. 22:21
Bozax

Չնայած սահմանին տիրող վիճակին՝ ապրիլի 4-ին Բյուրականի արվեստի ակադեմիա էին այցելել մի շարք լրագրողներ եւ արվեստի գործիչներ: Օրվա սկզբում լրագրողների հետ հանիդպեցին Երեւանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը, փառատոնի հիմնադիր նախագահ Ստեփան Ռոստոմյանը, ինչպես նաեւ օրվա հյուրը՝ « Բոզաղ» մշակութային կենտրոնի գործադիր տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Պոլ Դյուժաղդեն: Ի դեպ, օրը հատկապես […]


Ապրիլ 5, 2016թ. 12:15
Երուսաղեմ

Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը խորը ցաւով եւ մտահոգութեամբ տեղեկացաւ Ապրիլ 2-էն սկսեալ Ատրպէյճանի կողմէ Արցախի խաղաղ բնակչութեան եւ զինուորական դիրքերու վրայ ձեռնարկած ռազմական գործողութիւններու մասին: Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը խստօրէն կը դատապարտէ Ատրպէյճանի իշխանութեան կողմէ ձեռնարկած սադրիչ ռազմական գործողութիւնները՝ Արցախի խաղաղ բնակչութեան եւ զինուորներու հանդէպ եւ իր զօրակցութիւնը կը յայտնէ Արցախի խաղաղասէր եւ ստեղծարար ժողովուրդին, հայրենաշէն իշխանութեան […]


Մարտ 29, 2016թ. 23:23
Հռոմի պապ

Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Ժորժ Մարիո Բերգոլոն, ով ընտրվեց Հռոմի 266-րդ Պապ, հաճախակի էր ներկա գտնվում Բուենոս Այրեսի Հայ կաթոլիկ եկեղեցու պստարագներին: Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, ով Հռոմի Պապ Ֆրանցիսկի հետ հին ընկերներ են, պատմել է, որ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին հայկական խաչքարի օծման ժամանակ Բերգոլոն ցանկություն է հայտնել թաղվել հայկական […]


Մարտ 29, 2016թ. 13:36
Էրոս Ռամազոտի

Ֆորպոստարտ Պրոդաքշըն ընկերության գլխավոր տնօրեն Զառա Մխեյանի տեղեկացմամբ իրենք լրատվամիջոցներից են տեղեկացել, որ իտալացի երգիչ և երգահան Էրոս Ռամազոտտին չեղյալ է հայտարարել Perfetto համաշխարհային շրջագայության շրջանակներում Ռուսաստանում, Էստոնիայում և Հայաստանում կայանալիք իր համերգները: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով շրջագայության պրոդյուսեր Trident Music Srl ընկերությանը: Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ պրոդյուսերները խորապես ցավում […]