Տնտեսություն

Սեպտեմբեր 18, 2015թ. 00:36

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում հետեւյալ գրառումն է արել. Շարունակելով նախորդ գրառումս՝ հիմնավորեմ, թե ինչու եմ համոզված, որ Սահմանադրության փոփոխությունների հիմնական թիրախը նախագահի պաշտոնի վերացումն է: Սահմանադրական փոփոխություններով փորձ է արվում ստեղծել կառավարման մի համակարգ, որը գործող Սահմանադրությամբ գոյություն ունի: Ներկա Սահմանադրության 55-րդ հոդվածում ասվում է, որ վարչապետ է նշանակվում նախագահի կողմից […]


Սեպտեմբեր 15, 2015թ. 23:57

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կատարած խորածավալ աշխատանքների արդյունքում մշակվեց ՀՀ բարեփոխված Սահմանադրության նախագիծը, որը սահմանադրագիտական տեսանկյունից լուրջ փաստաթուղթ է և կարող է ճանապարհ հարթել դեպի իրավական, ժողովրդավարական պետականություն: Այնուհանդերձ, անհրաժեշտ է նկատել, որ ներկայացված նախագիծն էապես կաղում է սահմանադրության սոցիալ-տնտեսական հատույթում: Մինչդեռ մեր երկրի և հասարակության առջև ծառացած կարևորագույն հիմնախնդիրներն առնչվում են հենց այս ոլորտին, […]


Սեպտեմբեր 11, 2015թ. 09:48
Աշոտ Թավադյան

Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ -Ռազմավարական ապրանքների առևտրում հրաժարվել դոլարից ու հաշվարկը կատարել ռուբլով. սա վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկել է, որ հնչեց ԵԱՏՄ երկրների վարչապետերի հանդիպման ժամանակ: Ակնհայտ է, որ նման քաղաքականությունը կնվազեցնի ԵԱՏՄ երկրների շուկայի կախվածությունը դոլարից, սակայն հետաքրքիր է, թե դա ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա, ասել է թե, ո՞րն է մեր […]


Սեպտեմբեր 2, 2015թ. 09:01
սահմանադրական բարեփոխումներ

Ի տարբերություն քաղաքական շրջանակների, ուր որոշ ինքնահաստատման կարոտ ուժեր նպատակ ունեն օգտվել երկրում ծավալվող սահմանադրական բարեփոխումների գործընթացից և էժանագին դիվիդենտներ շահել, որոշներն էլ գործընթացը փորձում են վերածել քաղաքական առևտրի, և սա փաստում է այն մասին, որ քաղաքական դաշտում կատարվում են քայլեր, որոնք բացարձակ կապ չունեն երկրի ապագայի կամ երկրի համար ավելի լավ հեռանկարներ ունենալու ձգտման […]


Օգոստոս 18, 2015թ. 16:29
Հայք-Իրանահայեր

Այսօր Հայք կենտրոնը հյուրընկալել էր իրանահայ համայնքի ճանաչված մտավորականներ գրող, քարտեզագետ ՌՈՒԲԵՆ ԳԱԼՉՅԱՆԻՆ և երկրաբան ԱՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ: Ասուլիսի, թեման էր` «Հայաստան-Իրան. նոր իրողություններ, և ի՞նչ դեր կարող է խաղալ իրանահայ համայնքը»: Ստորև ներկայացնում ենք լրատվամիջոցների արձագանքը. Իրանահայերն ակնկալում են, որ պատժամիջոցների վերացումը նոր լիցք կհաղորդի հայ- իրանական հարաբերություններին Հայաստանի ու Իրանի իսլամական հանրապետության միջեւ զարգացող […]


Հուլիս 28, 2015թ. 18:12

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում ՀՀ էԲՊ նախարարի տեղակալ Արա Սիմոնյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարարի ավագ խորհրդական Հոմայունե Հաերիի ղեկավարությամբ, ՀՀ և ԻԻՀ շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների պատասխանատուների մասնկացությամբ այսօր մեկնարկել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում ձևավորված Համատեղ կոմիտեի նիստը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի արդյունքում ստորագրված Փոխըմբռնման […]


Հուլիս 27, 2015թ. 21:06
աշոտ թավադյան

Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ -Օրերս տեղի ունեցավ արդյունաբերական համաժողով, որը բացառիկ էր գործնական առումով. առաջին անգամ խոսվեց ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի համագործակցության հստակ ձևաչափի մասին, շշետվեց, որ չնայած Հայաստանը չունի միության հետ ընդհանուր սահման, սակայն ունի միության երկրների համար գրավիչ ոլորտներ: Կարծես, սայլը տեղից սկսում է շարժվել` ԵԱՏՄ շրջանակներում գործընթացներն առավել […]


Հուլիս 19, 2015թ. 00:47

Հայաստանից ինչ էլ արտահանվի, Իրանը կունենա դրա կարիքը. իրանցի փորձագետ Իրանի և միջազգային միջնորդ «վեցնյակի» միջև իրանական միջուկային ծրագրի հարցով ձեռք բերված համաձայնությունը կարևոր է ոչ միայն տարածաշրջանի, այլև Հայաստանի համար, քանի որ այն տնտեսությունը կաշխուժացնի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակակ ասաց իրանցի փորձագետ Փույա Հոսսեինին: «Հայաստանը կարող է Իրանի և Եվրոպայի միջև խաչմերուկ դառնալ: […]


Հուլիս 17, 2015թ. 09:00
Խոսրով

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ –Սահանադրական բարեփոխումների փաթեթն այլևս հանրային քննարկումների սեղանին է, ինչի անհրաժետությունը չափազանց կարևոր է, քանի որ նախագծում ներմուծված են գործող սահմանադրությունից ամբողջությամբ տարբերվող բազմաթիվ դրույթներ: Մինչ դրանց անդրադառնալը, նախ, ի՞նչ տպավորություն ստացաք ուսումնասիրելով նոր փաստաթուղթը: -Ճիշտն ասած, ես բավական ակտիվ մասնակցել եմ հայեցակարգի նախագծի մշակման փուլերին, […]


Հուլիս 14, 2015թ. 11:29
Վահրամ Բաղդասարյան

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ –Էլեկտարէներգիայի սակագնի թանկացմանն ուղղված բողոքի ցույցերը հաստատեցին, որ եկել է նոր սերունդ, որը շատ լավ գիտի իր իրավունքները և ունի հստակ նպատակադրում` թույլ չտալ, որ ժամանակին անխնա սեփականաշնորհված մեր ռազմավարական կարևորագույն կառույցները ամբողջությամբ դուրս մնան հասարակական վերահսկողությունից, թույլ չտալ, որ տարբեր բիբիններ մեր երկրում վարվեն այնպես` ինչպես […]