Մշակույթ

Հունիս 9, 2018թ. 19:34
lil 4

Նկարիչ, արվեստի համադրող Նարինե Իսաջանյանն արդեն քսան տարի  ապրում է Միացյալ նահանգներում, սակայն սիրում է գալ Երևան,  շփվել իր լեզվով, զրուցել ընկերների հետ, այդ թվում նաև երիտասարդների, որոնց մեջ տեսնում է իր մտքի շարունակողներին։ Նա երիտասարդներին ուզում է տալ այն, ինչ ինքն է սովորել, այն, ինչ կարող է ամբիոններից ասել՝ ուզում է այստեղ պատմել, փոխանցել իր  գիտելինքները:   […]


Մայիս 14, 2018թ. 00:09
Լիլիթ Մակունցը

Երիտասարդ նորանշանակ նախարարներից է Լիլիթ Մակունցը, որը ղեկավարելու է Հայաստանի Մշակույթի նախարարությունը: Ի դեպ, նորանշանակ նախարարի հասցեին հիմնականում հնչող կարծիքը հետևյալն է, որ նա  համապատասխան փորձ չունի մշակույթի ոլորտում: Իսկ շողացող աչքերը և ցանկությունը բավարար պայման չեն լավ նախարար լինելու համար:  Փոխարենը, աչքի է զարնել երիտասարդ տիկնոջ մեծամտությունը. վերջինս արձագանքելով իր հասցեին հնչած քննադատություններին ասել է.<<Նրանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչ կապ ունեմ ես մշակույթի հետ, սիրով պատասխանեմ, մշակույթը ես եմ, իմ մեջ է, ինչպես և մեզանից յուրաքանչյուրի>>… Հարց է առաջանում, ո՞ր […]


Ապրիլ 3, 2018թ. 22:11
Լևոն Շիրինյան

Բարեկամ, ինչպես քեզ հայտնի է` մեր աղավնին սովորական աղավնի չէ: Նա սերում է Հայկական Լեռնաշխարհի` մինչև ամպեր հասնող լեռնագագաթներում տիրակալող Հայոց Հին Աստվածների ժառանգներից. այստեղից է նա ստացել այնպիսի ազնվական հատկանիշներ, ինչպիսիք են ծայրահեղության հասնող ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆՆ ու ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆԸ, անսասան ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆՆ ու անսահման ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ, գլխավորը ՝ ԱԶԱՏՈՒԹԱՆ տենչը, որոնք նրան տալիս են անկրկնելի ՀՄԱՅՔ, շաղախում հյութեղ ԹՈՎՉԱՆՔՈՎ.. Թվում […]


Մարտ 29, 2018թ. 23:14
Լևոն Շիրինյան

… Իրապես` աղավնին ազնվական է,կյանքով լեցուն ,երբեմն, նաև քմահաճ, ուստի որքան էլ պաշտում է հոգին, սլանում գաղափարների հետևից, այդուհանդերձ, երբեմն , կյանքի առողջ պահանջով` տրվում է երկրային զվարճությունների: Օրինակ` հանկարծ, քմահաճույքով չքանալ երկնքում, նույնիսկ` կորչել տեսադաշտից անհույս, կամ ,անսպասելիորեն, կախարդական ունակությամբ, վերածվել… ջրահարսի, առավոտյան վաղորդայնին թաթախված ծովի փրփուրներով` իր փարթամ և արծաթազօծ, կիսամերկ մարմնով` խելահեղ […]


Փետրվար 25, 2018թ. 19:32
Սերգեյ Հարությունյան

2018-ի հունվարի 28-ին Վրաստանի Ռուսթավի քաղաքում անցկացվեցին մարտեր առանց կանոնների մրցաշարը, որին մասնակցեց հայ մարզիկ ՍԵՐԳԵՅ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Սերգեյը փայլուն հաղթանակ տարավ իր մրցակցի՝ ազգությամբ ադրբեջանցի Էմրուզ Հուսեյնով նկատմամբ։ Ի դեպ, նշենք, որ  ադրբեջանցին  Սերգեյից ծանր է եղել 4 կիլոգրամով: Բայց դա չխանգարեց, որ հայ մարզիկը առաջին իսկ ռաունդում տեխնիկական նոկաուտով գետնին տապալի հակառակորդին: Հիշեցնենք, որ […]


Փետրվար 22, 2018թ. 10:44
Արմեն 1

Ներկայացնում ենք հատված ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Ցավի նույնականացում, հիշողության գաղտնաբառը» պոեմից
Ունենալ հզո՛ր, արդար պետություն,
Ահա՛ հարգանքի տուրքը լավագույն
Մեր սրբադասվող նահատակներին,
Աղետ վերապրած ապուպապերին…
Հարգանքն իսկապես հենց այն կլինի,
Որ ամեն մի մարդ ի՛ր գործը անի…


Փետրվար 21, 2018թ. 22:35
ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ

Հարցազրույց արձակագիր ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻ  հետ   – Պարոն Խանջյան, նախ՝ շնորհավորում եմ Ձեզ պետական մրցանակ ստանալու առիթով։ Եվ՝ զրուցենք մեր մշակույթի, արվեստի, մեր երկրի մասին. ի՞նչպես կբնորոշեք մեր մշակույթը, ո՞րն է հայկական մշակույթի առանձնահատկությունը։ – Հայկական մշակույթ ասելիս անմիջապես հետ եմ գնում դեպի առասպելները, Հայկի նետի հետ սրընթաց անցնում եմ մեր էպոսով, դիցաբանության փոքր ու […]


Հունվար 29, 2018թ. 17:22
Արմինե Կարեյան

Ես կգամ, երկիր իմ, անառակ որդու պես, Անառակ որդու պես դռանդ կչոքեմ, Կխնդրեմ, երկիր իմ, որ այդժամ ինձ ներես, Որ փարվեմ լանջերիդ ու Հոր պես ինձ սիրես։ Ես կգամ, երկիր իմ, տարիներս վատնած, Ապագաս կհանձնեմ արևոտ փեշերիդ, Կկանգնեմ լոկ վայրկյան, գեթ վայրկյան շվարած, Կմաքրեմ ես փոշին անառակ ոտքերիս։ Բայց չեմ լա, երկիր իմ, այլ ագահ […]


Հունվար 24, 2018թ. 22:34
Արմեն Սարգսյան

Մեր երկիրը թևակոխում է նախագահի նոր ինստիտուտի ձևավորման փուլ: Եվ որպեսզի ձևավորվող ինստիտուտը հիմնված լինի առողջ ու պարատ հողի վրա, իսկ ակնկալվող աշխատանքը լինի արդյունավետ, շատ բան կախված է նաև մեր հասարակությունից: Առաջին անգամ մեր ժողովուրդն իր ուղիղ ընտրությամբ չի մասնակցի երկրի նախագահի ընտրությանը. սա սահմանադրական պահանջն է: Սակայն ժողովուրդը պետք է լինի երկրի և՛ […]


Հունվար 22, 2018թ. 21:41
Արթուր Շահնազարյան

Լավ չէ, որ Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպելու է  մտավորականների շրջանակի հետ,  որովհետև, ցավոք, նրա հետ կհանդիպեցնեն անտաղանդ երգիչներին, մեր մշակույթը, մեր լեզուն ծաղր ու ծանակ անող, ժարգոնով խոսող մայմուններին: Գալու են շրջապատելու են նրան, իսկ ազնիվ մտավորականներին կմոռանան, ո՛չ կկանչեն, ո՛չ էլ կթողնեն, որ հարց  տան: Այսօրվա հայ մտավորականները մարդ են ման գալիս […]