Հայ-թուրքական հարաբերություններ

Մարտ 27, 2015թ. 00:12

ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ միջազգային հանրությանն ուղղված ուղերձում կան հատվածներ, որից տպավորություն է, որ դրանք վերցված են Թուրքիայի արտաքին քաղաքականության դոկտրինից: Իսկ ընդհանուր առմամբ, դրանք բոլորը հակառակ են հայ ժողովրդի իղձերին ու նպատակներին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Միայն թուրքերը […]


Մարտ 26, 2015թ. 17:17
Էրդողան

«Տեսնել փափաքողի համար շատ փաստ կայ» վերնագրուած յօդուածին մէջ Պոլսոյ «Ակօս» պարբերականը այսօր խօսքը ուղղած է Թուրքիոյ նախագահ Ռեճէպ Թայիճ Էրտողանին, որ, դիմելով Հայկական Սփիւռքին, ըսած էր. «Մեր արխիւներն այստեղ են: Դուն որքա՞ն արխիւ ունիս»: «Ի հարկէ, հայերը փաստ ներկայացնելու որեւէ կախուածութիւն չունին: Քանի որ, ինչպէս Հրանդ Տինքը կ’ըսէր` «Իւրաքանչիւր հայ մէկ փաստ է», սակայն […]


Մարտ 26, 2015թ. 15:54
Շահան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հույների եւ ասորիների ցեղասպանությունների վերաբերյալ բանաձեւի միաձայն քվեարկությամբ, մեր երկիրը դարձավ երրորդը, որը ճանաչում է այս ցեղասպանությունները: Ավելի ճիշտ, հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունները ճանաչել է Շվեդիայի խորհրդարանը 2010 թվականի մարտ 16-ին. հույների ցեղասպանությունը` Հունաստանն ու Կիպրոսը: Դեռևս 2004-ին Հունաստանը հատուկ բանաձեւով ճանաչել էր Պոնտոսի հույների, իսկ 1998-ին` Փոքր Ասիայի […]


Մարտ 24, 2015թ. 22:35
VLUU L110, M110  / Samsung L110, M110

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ երբեմն աններելի սխալներ են թույլ տրվում: Համահեղինակությամբ հրատարակվել է «Նեմեսիս» գործողությունը. Սողոմոն Թեհլերյան» գիրքը՝ փաստերի աղավաղումներով և թարգմանական խայտառակ սխալներով: Ի դեպ, գրքի հրատարակմանն աջակցել է Հայաստանի մշակույթի նախարարությունը: Երեկ «Իրատես de facto» ակումբում հյուրընկալված պատմաբաններն ու գրքի բովանդակությանը լավատեղյակ անձինք, մեղմ ասած, «աղբ» որակեցին այն: «Նախ՝ գիրք գրողը պետք է […]


Մարտ 23, 2015թ. 20:21
Զարուհի փոստանջյան

«Իմ գործընկերներն ասեցին, թե Թուրքիան հավերժ է, մեր հարեւանն է: Թուրքիան հավերժ չէ: Ինչպես կազմավորվել է, մի օր էլ այդպես պետք է քանդվի: Որքան մենք դրսեւորենք պետականությանը բնորոշ վարքագիծ, այնքան մեզ հետ հաշվի կնստեն, որքան վախվորած մտածեն, թե ինչ կասեն թուրքերը: Մենք պետք է միշտ սթափ լինենք, հասկանանք, որ եւ ներկայիս Թուրքիան, եւ 100 տարի […]


Մարտ 23, 2015թ. 19:10
Ցեղասպանություն

Ու հիմա այս լարված հարաբերությունների ֆոնին, թե որքանո՞վ եվրոպական բանաձևերը կներազդեն Թուրքիայի վրա, որքանո՞վ վերջինս կփոխի իր ժխտողական քաղաքականությունը` դժվար է ասել, և ես դրական հիմքեր չեմ տեսնում: Ավելին, այսօր նկատելի է հակառակ գործընթացը, թուրքական ժխտողականությունը գնալով ավելի ագրեսիվ ու մարտնչող է դառնում: Դրա վառ ապացույցը Դարդանելի ծովամարտի ամսաթվի փոփոխումն էր:


Մարտ 23, 2015թ. 12:02
Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ֆրանսիական առաջատար France 24 հեռուստաալիքին տրված հարցազրույցում կոշտ քննադատության է ենթարկել Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականությունը: Անդրադառնալով Թուրքիայի նախագահի ընդունած որոշմանը` Հայոց ցեղասպանության որգեկոչման արարողության օրը տոնելու Գալիպոլիի ճակատամարտի տարելիցը, նախագահ Սարգսյանն այդ որոշումն անվանել է «ժխտողականության ցինիկ դրսևորում»: «Ցավոք, մենք կրկին ականատես ենք լինում ժխտողականության, ներողություն բառիս համար, […]


Մարտ 21, 2015թ. 23:46
արամ սաֆարյան

Խոհեր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի տարում հնչեղ ձեռնարկների պակաս չկա: Երեկ եւ առաջին օրը Երեւանում էին հավաքվել 34 երկրների ավելի քան 160 լրագրողներ, որոնք մասնակցում էին «Արարատի ստորոտում» մեդիա-ֆորումին: Այդ հզոր համաժողովի թեման Հայոց ցեղասպանությունն էր, եւ պետք է սպասել, որ այդքան երկրների մամուլում բավարար չափով ու բավարար որակի հրապարակումներ […]


Մարտ 20, 2015թ. 15:11

Մարտի 20-ին ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստում ընդունվել է եզրափակիչ հայտարարության եւ առաջարկությունների նախագիծ: ********* Եզրափակիչ հայտարարության եւ առաջարկությունների նախագիծ Համաձայն Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի 83-րդ հոդվածի Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը. 1. Վկայակոչում է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի 1987 թվականի պատմական բանաձեւը եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ԵՄ անդամ բոլոր պետություններին կոչ […]


Մարտ 18, 2015թ. 23:09
Արարատի ստորոտին

Ստորև ներկայացնում ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը. Հարգելի՛ լրագրողներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում՝ այս կարևոր և մասշտաբային միջոցառման շրջանակներում: Աշխարհի տարբեր անկյուններից 150 անվանի լրագրողների ներկայությունն արդեն իսկ խոսում է այս համաժողովի նկատմամբ միջազգային հանրության ուշադրության, ինչպես նաև Հայաստանի հանդեպ ունեցած հետաքրքրության մասին: Հուսով եմ, որ «Արարատի ստորոտին» գեղեցիկ խորագիրը […]