Հայ-թուրքական հարաբերություններ

Ապրիլ 14, 2015թ. 21:34
Վատիկանի  պատարագը

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի մայր տաճարում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի արտասանած ընդամենը մեկ բառը այնպիսի հզոր ցնցում է առաջացրել ոչ միայն համաշխարհային մեդիա դաշտում, այլեւ ողջ Արեւմուտքի ու Թուրքիայի հարաբերություններում, որ նրա «տեկտոնիկ հետեւանքները» շուտով իրենց զգացնել են տալու նաեւ մեր տարածաշրջանում։ Հասկանալի է, որ այդ «կախարդական» բառը «ցեղասպանությունն» էր, որը Ֆրանցիսկոս պապը գործածեց արտաքուստ […]


Ապրիլ 14, 2015թ. 18:09
Վիրահայոց թեմ

Վիրահայոց թեմը ևս աշխարհասփյուռ մյուս հայերի նման շունչը պահած հետևում էր Հռոմի պապի մատուցած պատարագին. Tert.am-ի հետ զրույցում ասաց Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ի մասնավորի անդրադառնալով Գրիգոր Նարեկացու`Տիեզերական վարդապետ հռչակվելուն: «Կարծում եմ մի նոր ազդակ կլինի մեր ժողովրդին` վերցնել Սուրբ Գրիգոր Նարեկացու գոնե «Մատյան ողբերգությանը» և կրկին ընթերցել, ինչպես մեր Հայրապետներն իրենց […]


Ապրիլ 13, 2015թ. 15:36

«Հարյուրերորդ տարելիցի համար մեր ուղերձն ուղղված է ցեղասպանությունների կանխարգելմանը: Սա միջազգային հանրությանը քաղաքական հանձնառության խնդրանք է, եւ մենք ունենք այն անելու բարոյական իրավունք: Նման հանցագործությունների կանխարգելումը եւ դատապարտումը չպետք է ստորադասվեն աշխարհաքաղաքական շահերին: 20-րդ դարը դաս է՝ տեսնելու համար, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե չլինի այն, ինչ մենք խնդրում ենք: Ցավոք, վախենում եմ, […]


Ապրիլ 9, 2015թ. 23:07
Էդուարդ շարմազանով

Հարցազրույց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ –Դեռևս 1915-ին Անտանտի երկրները քննադատել են Թուրքիային` հայերի դեմ իրականացրած հանցագործության համար, ԱՄՆ-ը 1951-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, մեր ձեռքի տակ է վիլսոնյան Իրավարար վճռի պես կարևորագույն փաստաթուղթը, սակայն ունենալով նման ծանրակշիռ փաստեր հայությանը չկարողացավ 100 տարում հասնել Ցեղասպանության լիարժեք ճանաչման, դատապարտման ու հատուցման: Սա չի՞ փաստում այն մասին, […]


Ապրիլ 9, 2015թ. 18:33

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը համարվող Ապրիլի 24-ից օրեր առաջ Թուրքիայում մշակութային, քաղաքական ու գրական բազմաթիվ ամսագրեր հատուկ համարներ են թողարկել, տեղեկացնում է «Ակօս»-ը: Այդըն Չուբուքչուի խմբագրած «Էվրենսել մշակույթ» ամսագրի 280-րդ համարն ամբողջությամբ նվիրվել է Հայոց ցեղասպանության հարցին՝ դրա մասին խոսելով մշակույթի, գրականության, կինոյի, սպորտի ու քաղաքականության տեսանկյունից: Համարում Ցեղասպանության վերաբերյալ Այդըն Էնգինի, Նևզաթ Օնարանի, […]


Ապրիլ 7, 2015թ. 23:47
Հարութ Սասունյան

Հայ ժողովուրդը պետք է «Ամոթի պատ» կառուցի և վրան արձանագրի աշխարհի բոլոր ղեկավարների անունները, որոնք կլինեն Գալիպոլիում ապրիլի 24-ին… Իսկ ո՞վ է ավելի մեղավոր: Նախագահ Էրդողա՞նը, որ երբեք խղճի խայթ չի ունեցել մարդու իրավունքների խախտման համար, թե՞ օտարերկրյա պաշտոնյաները, որոնք կմասնակցեն նրա սարքած խեղկատակությանը:


Ապրիլ 7, 2015թ. 23:43
Շահան

Ինքն իրեն ավելի օսմանցի, քան հայ զգալուց ընդամենը մի օր հետո, Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականը հետեւյալ հայտարարությունն արեց. «Ես ասել եմ, որ ինքս ինձ հայ լինելուց ավելի օսմանցի եմ զգում: Ես ազգայնական չեմ, սակայն երբ 1915-ի մասին խոսք է գնում, ես օգտագործում եմ «Հայոց ցեղասպանություն» եզրը: Ես կարծում եմ, որ դա ցեղասպանություն է, որովհետեւ ցեղասպանություն […]


Ապրիլ 4, 2015թ. 19:21
Հայք Արևմտահայեր

ՀԱՅՔ կենտրոնի այսօր հրավիրած ասուլիսի հյուրերն են Արևմտահայերի ազգային համագումարի խորհրդի անդամներ Սևակ Արծրունին, պատմաբան Վահան Մելիքյանը, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը: Օրերս Փարիզում տեղի է ունեցել Արեւմտահայոց ազգային 4-րդ համագումարը, այն ընդունել է Հուշագիր` ուղղված Թուրքիային և Թուրքիայում բնակվող ժողովուրդներին: Նախօրեին թուրքական լրատվամիջոցների արձագանքից պարզ դարձավ, որ Հուշագիրը հասել է իր հասցեատիրոջը: Տեղեկացնենք, որ Հուշագիրն […]


Ապրիլ 3, 2015թ. 23:20

Մենք՝ Արեւմտահայոց հայրենակցական միութիւններու, Սփիւռքի հայութեան զանազան համայնքներու պատուիրակներս, ի ներկայութեան քաղաքական կուսակցութիւններու դիտորդներու, որպէս յետնորդները Օսմանեան կայսրութեան հայ քաղաքացիներու, մասնակցած ենք Արեւմտահայոց Ազգային4-րդ Համագումարին, որ տեղի ունեցաւ Փարիզի մէջ, 2015 թուականի Մարտ 28-ին և 29-ին։ Արեւմտահայոց 4-րդ Համագումարը քննարկեց քաղաքակրթական մեծ աղէտին պատմական, քաղաքական և այլ իրաւական խնդիրներն ու հարցերը, որոնցմէ կը տառապինք մենք […]


Ապրիլ 2, 2015թ. 22:35
Հայոց Ցեղասպանություն-1

Տարիներ առաջ մեկը մյուսի հետևից տարբեր երկրներում` ԱՄՆ-ում, Փարիզում, բացվեցին “Արևմտյան Հայաստանի խորհուրդ”,”Արևմտյան Հայաստանի կառավարություն”, “Արևմտյան Հայաստանի ազգային ժողով” հավակնոտ անվանումներով ինչ-որ կազմակերպություններ, որոնք ներկայացան նույնքան հավակնոտ պաշտոնատար անձանցով` Արևմտյան Հայաստանի “նախագահ”, “վարչապետ”, “Ազգային ժողովի նախագահ”, և այսպես, մի ողջ ստվերային կառավարություն: Ու բնականաբար, հարց առաջացավ` ովքե՞ր են այդ կառույցների ստեղծողները, ո՞րն է նրանց նպատակը, […]