Հայ-թուրքական հարաբերություններ

Հոկտեմբեր 7, 2015թ. 22:09
հարութ-Սասունյան

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը սեպտեմբերի 26-ին Երևանում միաձայն որոշում ընդունեց Համահայկական խորհուրդ ձևավորելու մասին: Նիստին ներկա էին նաև Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնախմբերի ներկայացուցիչներ աշխարհի 40 երկրներից, բացառությամբ Արևելյան և Արևմտյան ԱՄՆ-ի հանձնախմբերի ներկայացուցիչների: Ձևավորվեց 12 անձից բաղկացած Կազմակերպչական հանձնախումբ, որի կազմում են Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար […]


Հունիս 16, 2015թ. 22:17
Արտակ Զաքարյան

Հարցազրույց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ –Ասիական մի շարք զարգացող երկրներ ակնհայտորեն հետաքրքրված են ԵԱՏՄ-ի հետ և’ անդամակցմամբ, և ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում համագործակցությամբ: Սա նշանակում է, որ ԵԱՏՄ-ն ընդլայնվում է, ու դա ինքնին դրական գործընթաց է: Սակայն այստեղ մեկ այլ հարց է իհայտ գալիս. ընդլայնման գործընթացում որքանո՞վ են հաշվի առնվում […]


Մայիս 28, 2015թ. 11:52
սարդարապատ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին հաջորդած մայիսի 28-ի հանդիսությունները մեծ խորհուրդ են պարունակում որպես մի ողջ ժողովրդի նահատակությանը հետեւած դիմադրական ոգու արթնացման ու հաղթանակի առաջին վկայություններ։ Նահատակությամբ անգամ պետք է հաղթեինք եւ հավերժացնեինք մեր գոյությունը, որովհետեւ հավատարիմ էինք չարի հանդեպ թեկուզ սեփական անձը զոհելու գնով հաղթանակ տանելու քրիստոնեական հավատո հանգանակին։ Մայիսի 28-ը եկավ հաստատելու հենց […]


Մայիս 19, 2015թ. 14:20
Սիս նստավայր

Հայոց ցեղասպանության ընթացքում հայերից բռնագրաված Սիսի կաթողիկոսության նստավայրը վերադարձնելու` Թուրքիային ներկայացված դատական հայցը առաջին իրավական քայլն է հայերին այդ երկրում պատկանող ողջ ունեցվածքը հետ ստանալու ճանապարհին: Նման հայտարարությամբ հանդես է եկել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: «Դա մեր եկեղեցու նստավայրն էր: Իրավական առաջին քայլին պետք է հետեւի բոլոր եկեղեցիները, վանքերը, եկեղեցուն առնչվող մյուս ունեցվածքը […]


Մայիս 7, 2015թ. 15:49
Հարութ Սասունյան

Անցյալ շաբաթ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երևանյան միջոցառումներից վերադառնալու ճանապարհին, այցելեցի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու հայ մշակույթի նմուշների աննախադեպ ցուցահանդեսի բացման արարողությանը, որոնք ռուս ազգագրագետները Ցեղասպանության ժամանակ փրկել էին Արևմտյան Հայաստանից: Ահա այդ բացառիկ ցուցահանդեսի անհավատալի նախապատմությունը. 1916 թվականին ռուսական ռազմական արշավների ժամանակ, երբ Արևմտյան Հայաստանը ժամանակավորապես ազատագրվեց Օսմանյան կայսրությունից, Սանկտ Պետերբուրգի Ազգագրության ռուսական թանգարանը […]


Մայիս 6, 2015թ. 15:18
Խարբերդ

Թուրքիայի ներկայիս տարածքում հայկական եկեղեցիների ծագումն աղավաղելուց կամ հոգևոր-պատմամշակութային այդ կոթողներն աշխարհիկ կառույցների վերածելուց ու սրբապղծելուց բացի այդ պետությունը շարունակում է նաև հայկական արժեքները հողին հավասարեցնելու իր քաղաքականությունը՝ նաև այդկերպ փորձելով վերացնել այնտեղի հայկական հետքը: Մայիսի 4-ին Ermenihaber.am լրատվական պարբերականը տեղեկություն է տարածել այն մասին, որ Թուրքիայի ներկայիս Էլյազըղ (պատմական Խարբերդ) քաղաքում գտնվող հայկական բողոքական […]


Մայիս 5, 2015թ. 21:44
Անդրանիկ Միհրանյան-1

Երբ ես երիտասարդ էի, հիշում եմ, տպագրվում էին հարյուրավոր գրքեր, հոդվածներ <մոռացված ցեղասպանության> մասին. այսպես էր անվանվում Հայոց ցեղասպանությունը: Մինչև վերջերս էլ մեկ այլ խելացի ազգ` հրեաները, ցեղասպանության հարցում իրենց մոնոպալիան էին հաստատել: Սակայն 100 ամյակով վերջացավ այդ փուլը: Այսօր ոչ ոք չի կարող ասել, թե Հայոց ցեղասպանությունը մոռացված է, և ոչ ոք չի կարող ասել, որ այդ հարցում մոնոպոլիան պատկանում է մեկ այլ ազգի…


Մայիս 4, 2015թ. 23:18
Արմեն մարուքյան

Այսօր Թուրքիայի տնտեսությունը զարգանում է նաև հայերից բռնազավթված ունեցվածքի հաշվին, իսկ ցեղասպանված ժողովրդի ունեցվածքին տեր կանգնելը նույնպես հանցագործություն է, ինչպես օրինակ սպանված մարդու դրամապանակը գողանալը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը՝ ավելացնելով, որ Հայոց ցեղասպանության հետևանքով ոչ միայն մարդկային, այլ նաև նյութական կորուստներ են եղել, […]


Մայիս 2, 2015թ. 11:08
Արագած Ախոյան

Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ պատգամավոր Արագած Ախոյանը Հայաստան էր հրավիրել մի քանի թուրք «անկեղծ» գործիչների: Թե որքանով էին նրանք անկեղծ, պարզ դարձավ նրանցից մեկի` Ուֆուկ Ուրասի` «Իրավունք»-ին տված հարցազրույցից ու մամլո ասուլիսից: Մասնավորապես, «բարեկամ» թուրք Ուֆուկ Ուրասը հրաժարվում էր Արեւմտյան Հայաստանը համարել հայերի պատմական հայրենիքը` այն համարելով ընդհանուր հայրենիք, քանի որ Արեւմտյան Հայաստանի բնակչության կազմը […]


Ապրիլ 28, 2015թ. 21:56
Վահրամ Բաղդասարյան

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ –Արևմուտքը չի դադարեցնում իր ջանքերը հայ-թուրքական հարբերությունների կարգավորման ուղղությամբ, ստացվող տեղեկատվությունն էլ վկայում է այն մասին, որ հայ-թուրքական սահմանի բացման շուրջ գործընթացի ակտիվացում է սպասվում: Վերլուծաբաններն անգամ ժամկետներ են վկայակոչվում` ամենաշատը երկու տարի:Սակայն Հայոց ցեղասպանության միջոցառումների ընթացքում Թուրքիայից հնչող հոխորտանքների ֆոնին հաշտեցում ասվածը ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանը: -Հայաստանը […]