Հայ-թուրքական հարաբերություններ


Հունվար 29, 2015թ. 15:02

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ավարտից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի անդամների և ընդլայնված նիստի մասնակիցների հետ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Պետական հանձնաժողովի անդամներն այնուհետև ծանոթացել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրության նախապատրաստման աշխատանքների ընթացքին: […]


Հունվար 29, 2015թ. 01:12

21 պետություն ճնշում են Էրդողանին «Հայոց ցեղասպանության իրողությամբ». Արաբական մամուլ 2015 թվականին Էրդողանի համար խոշորագույն մարտահրավերը Թուրքիայի կողմից կատարվածը Ցեղասպանություն անվանելն է, որի 100-րդ տարելիցը նշվում է այս տարվա ապրիլին: Այս մասին «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ` հաղորդում է KAFA 24 արաբական կայքը: «100-րդ տարելիցի նախաշեմին մի քանի հանձնաժողովներ են կազմվել, որոնք Եվրոպայում ու մի շարք արաբական […]



Հունվար 28, 2015թ. 22:50
ՄԻԵԴ Փերինչեքի գործը

ահաբեկչական կազմակերպության անդամը դարձել է թուրքական իշխանությունների կողմից հավանավորվող անձը՝ վայելելով նրանց բացահայտ աջակցությունը: Ի՞նչն է նման վերբերմունքի պատճառը: Թուրքիայի ԱԳ նախարարը օրերս հայտարարեց, թե  Հայոց ցեղասպանությունը միջազգային սուտ որակող գործիչը անպայման ներկա կգտնվի ստրասբուրգյան նիստին: Այսինքն՝ Փերինչեքի 117 տարվա դատապարտումը չեղյալ է հայտարարվել, իսկ նրա առաջ կարմիր լույս է վառվել որպես Հայոց ցեղասպանության կեղծարարի:



Հունվար 26, 2015թ. 22:31
102 ռուսական ռազմաբազա

90-ականերին որևէ մեկի մտքով չէր անցնի նման կոչ հնչեցնել՝ Հայաստանին պե՞տք ռուսական ռազմաբազան, նրա բերած օգո՞ւտն է շատ, թե՞ վնասը: Մինչդեռ այսօր արդեն այդպիսիք կան:



Հունվար 21, 2015թ. 17:02
հարութ-Սասունյան

Ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին, թե Հայաստանի կառավարությունը, թե Սփյուռքի որոշ խմբավորումներ քննարկում են միջազգային դատարաններում Թուրքիայի դեմ դատական հայցեր ներկայացնելու հնարավորությունը:


Հունվար 16, 2015թ. 22:38
Սարգսյան-Էրդողան

Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը: