Հայկական տոներ

Օգոստոս 21, 2009թ. 13:29

Վաղնջական ժամանակներից հայերը Նոր տարին դիմավորել են մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասա­րի օրը, ինչը պատահական չէր։ Խորհուրդն այն է, որ բնությունը հարություն է առնում գարնան սկզբին և այդ օրն էլ հայ մարդը տոնել է որպես  Նոր տա­րվա սկիզբ: Այս տոնը հայերը նշել են մեծ տոնակատարություններով, փառաբանելով բնության զար­թոնքը` աղերսել աստվածներին, որ տարին բերքառատ լինի (այսօր էլ […]


Օգոստոս 21, 2009թ. 13:28

Հայոց մեջ եկեղեցական սրբերի հիշատակին (Սբ. Սարգիս, Սբ. Գեւորգ) նվիրված տոներից, թերեւս, ամենամեծ շուքով կատարվում էր Սբ. Կարապետի տոնր, որի ակունքները պետք է փնտրել մեր հեթանոս անցյալում։ Ըստ եկեղեցական օրացույցի, այն նշվում էր հունվարի 15-ին՝ Հովհաննես Կարապետի (Հովհաննես Սկրտիչ) ծննդյան օրը։ Դեռ նախաքրիստոնեական ժամանակաշրջանում Տարոն աշ­խարհի Իննակյան վայրը ուխտագնացության կենտրոն է եղել, որը, ինչ­պես վկայում […]


Օգոստոս 21, 2009թ. 13:25

Սբ. Սարգիս տոնը, թեև չի նշվել մեծ շուքով ու հանդիսություննե­րով, բայց եղել ու շարունակում է մնալ հայոց ամենասիրված տոներից մեկը։ Առաջավորաց Բարեկենդանը Զատիկից տաս շաբաթ առաջ հան­դիպած կիրակին է, որին հաջորդող յոթնյակի հինգ օրը Առաջավորաց պաս է կոչվում և ծոմի հետ միասին՝ խիստ պաս է պահվում։ Այդ յոթնյա­կի շաբաթ օրը տոնվում է Սբ. Սարգսի հիշատակը […]


Օգոստոս 21, 2009թ. 13:21

Հեթանոսական Հայաստանում այս տոնը նվիրված էր Միհր աստ­ծուն եւ անմիջականորեն կապվում էր կրակի պաշտամունքի հետ։ Տոնի գլխավոր նպատակն էր կրակի միջոցով ազդել սառնամանիքների վրա եւ հմայա­կան ճանապարհով ուժեղացնել, զորացնել արեւի ջերմությունը։Համե­մատաբար ավելի ուշ, տոնի մեջ ձեւավորվում եւ խորանում են կրակի մի­ջոցով բազմապիսի գուշակություններ անելու սովորույթները՛ կապված ցանքի ու բերքաճի, տնտեսական տարվա հաջողության, սերնդաճության գաղափարների հետ, […]


Օգոստոս 21, 2009թ. 13:20

Բուն Բարեկենդանը Հայոց հնագայն տոներից է, որը Հայ եկեղե­ցու սահմանած բարեկենդաններից  գլխավորն է եւ տոնվում է Զատիկից յոթ շաբաթ առաջ։ Հնում Բուն Բարեկենդանին թույլատրվում էր առատ ուտելիք, կերուխում, տանտի­կիններն իրենց պահած մթերքներով շռայլորեն հյուրասիրում էին ընտա­նիքի անդամներին եւ հյուրերին։ Տոնին պատրաստվում եւ մասնակցում էին բոլորը՝ մեծ, թե փոքր։ Չնայած ամենուր դեռ ձյուն էր, սակայն դա […]


Օգոստոս 21, 2009թ. 13:20

Ծաղկազարդը (Ծառզարդար) Մեծ Պասի նախավերջին կիրակնօ­րյա տոնն Է (Զատկից մեկ շաբաթ առաջ), որի ակունքները գալիս են նա­խաքրիստոնեական հեռավոր ժամանակներից։ Տոնի ծիսական արարո­ղությունների մեծ մասը նվիրված Է գարնան զարթոնքին, եւ, պատահա­կան չէ, որ այդ օրը եկեղեցում կարդացվող «Երգ երգոցի» մի հատվածը ամբողջությամբ բնության գովքն է անում. «Զի ահա ձմեռն անց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան, ծաղիկք […]


Օգոստոս 21, 2009թ. 13:17

Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհր­դանշող ամենասպասված ու ամենամեծ տոնն է, որը եկեղեցական օրա­ցույցով (325թ. Նիկիայի տիեզերաժողովի որոշմամբ) կատարվում է գարնան գիշերահավասարից եւ լուսնի լրումից հետո եկող առաջին կիրակին։   Զատ­կի տոնը կատարվում էր ճոխ հանդիսությամբ եւ մեծ կազմակերպվածու­թյամբ։ Զատիկ բառին տրվում են տարբեր ստուգաբանություններ։ Որոշ ուսումնասիրողներ այն նմանեցնում են հրեաների Պասեքի հետ (Պասե­քը, որ […]


Օգոստոս 21, 2009թ. 13:16

Հայոց ավանդական տոները բնապաշտական ծագում ունեն ու արդյունք են՝ մեր նախնիների կողմից իրենց շրջապատող աշխարհի յու­րահատուկ ընկալման։ Այդպիսին է նաև Համբարձումը՝ բնության բեղու­նության ու արբունքի, բուսականության աճի, ծաղկամար տոնը։ Այն հա­մընկնում է գարնանային բուռն աշխատանքների ավարտի շրջանին, այ­սինքն, այն պահին, երբ Երկրագործն, իրենից կախված ամեն ինչ անելուց հետո, հայացքը վեր է պարզում եւ բնությունից ու […]


Օգոստոս 21, 2009թ. 12:54

Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոնն է, որը, ըստ Հայ եկեղեցու տոնացույցի, տոնվում է Զա­տիկից 14 շաբաթ հետո։ Իր էությամբ՝ այն բնապաշտական տոն է եւ գա­լիս է հազարամյակների խորքից։ Նախաքրիստոնեական Հայաստանում այն կապվում էր սիրո եւ գեղեցկության դիցուհի Աստղիկի հետ, որի մե­հյանը ուխտի էին գնում ահել ու ջահել, փառաբանում ձոներգերով, բա­գինին վարդեփնջեր դնելով, զոհաբերություններ […]


Օգոստոս 21, 2009թ. 12:47

Հայոց առաքինությունների մեջ միշտ էլ նշանակալից տեղ են գրավել զգաստությունը, չափավորությունը, համեստությունը։ Այս հատկանիշներն է մարմնավորել Անահիտ դիցուհին, «որ է փառք զազգիս մե– րոյ եւ կեցուցիչ, որ է մայր ամենայն զգաստութեանց, բարերար ամենայն մարդկան բնութեան» (Ագաթանգեղոս)։ Անահիտը հայ հեթանոսական դիցարանում զբաղեցնում է բացառիկ տեղ։ Նա համարվում էր մայր աստվածուհի, կոչվելով Ոսկեհատ, Ոսկեծին, Ոսկեմայր։ Հայ թագավորները […]