Վերլուծական

Մայիս 16, 2017թ. 23:47
հարութ-Սասունյան

Շարունակելով վերջին երկու շաբաթների ընթացքում հրապարակված հոդվածների շարքը Ադրբեջանում տիրող կոռուպցիայի մասին, այժմ ցանկանում ենք բացահայտել լրացուցիչ սկանդալային մանրամասներ Մալթայի բանկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների գումարների մասին: Հետաքրքիր է, որ Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը հայտնվել է Ադրբեջանի ֆինանսական սկանդալների կենտրոնում: Լոնդոնի «Գարդիան» թերթն անցյալ շաբաթ տեղեկացրել է, որ Մուսկատի կինը՝ Միշելը, խոշոր գումարներ […]


Մայիս 12, 2017թ. 16:54
Հարութ սասունյան

  Ադրբեջանի կառավարությունն իր բազմամիլիարդանոց նավթային և գազային եկամուտները բաշխում է հետևյալ չորս ուղղություններով՝ կաշառատվություն, Ալիևի ընտանիքի և նրա բարեկամների կողմից թալան, ռազմական գնումներ և բյուջետային այլ հարցեր: Զարմանալի չէ, որ Ադրբեջանի ժողովրդի ճնշող մեծամասնությունն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ` չնայած Ալիևի միապետության վաստակած միլիարդավոր նավթադոլարների: Անցյալ շաբաթ լուսաբանեցինք Ադրբեջանի կաշառատվությունը Եվրոպայի խորհրդում և ամբողջ […]


Մայիս 7, 2017թ. 21:34
Հայրենական պատերազմ

1941-1945-ի պատերազմը հայ ժողովրդի համար հայրենական էր, որովհետև շուրջ 300.000 հայորդի է զոհվել, մեր պապերը չեն վախեցել, չեն փախել, ԽՍՀՄ-ն ընդունել են՝ որպես ընդհանուր Հայրենիք ու Հայրենիքի համար կռիվ են տվել, զոհվել ու հերոսացել… Եվս մի կարևորագույն դրվագ. 1942-43թթ. ձմռանը պաշտոնապես չեզոքություն հայտարարած Թուրքիան խորհրդային սահմանի երկայնքով մեկ(մեծ մասը հայ-թուրքական ներկայիս սահմանն է) 26 դիվիզիա […]


Մայիս 3, 2017թ. 23:52
Վահագն Դավթյան և Սարոյան

․․․Իմ կենսական ու հոգեկան ակունքների մասին մոտավոր պատկերացում տալու համար ուզում եմ շատ համառոտակի երկու պատմություն անել։ Մեկը պապիս մասին է, մոր կողմից պապիս։ 1896 թվականի եղեռնի ժամանակ է եղել։ Պապս՝ Մկրտիչ աղան շուկայում է եղել, երբ սկսվել է կոտորածը: Կրոնական մոլուցքից կուրացած խուժանը հարձակվել է հայերի տների, խանութների, արհեստանոցների վրա, թալանել է, ավերել սպանել […]


Ապրիլ 29, 2017թ. 01:39
Կարինե Նալչաջյան

  Սկսեմ մի պատմությունից, որը պետք է ուսանելի լինի յուրաքանչյուր հայ մարդու համար, հատկապես նրա, ով խորապես համոզված է, որ այսօր հարկավոր է նոր հայացքով նայել ցեղասպանության փաստին, որ այսօրվա թուրքը 1915 թ. թուրքը չէ, որ հարկավոր է փակել պատմության այդ էջը, հաղթահարել հնացած ու կարծր դիրքորոշումները եւ թուրքերին հաճոյանալով նրանց հետ բարեկամանալ։ Հիշատակված պատմությունն […]


Ապրիլ 28, 2017թ. 23:56
Բեքիր Ջոշքուն

Թուրքական «Sozcu» լրատվական կայքում հրապարակված թուրք հայտնի լրագրող, գրող Բեքիր Ջոշքունի «Իմ հայը» վերնագրով հոդվածը, մեծ իրարանցում էր առաջացրել Թուրքիայում: Հոդվածում հեղինակը պատմում է իր հայ խորթ տատիկի մասին: Ներկայացնում ենք հոդվածի հայերեն տարբերակը` Ermenihaber.am-ի թարգմանությամբ: ««Ես տեղյակ չեմ, թե ինչ եղան մեկ միլիոն հայերը… Ես ընդամենը մեկ հայ ունեի… Մորս մահից հետո հայրս, ով […]


Ապրիլ 26, 2017թ. 16:11
Հարութ Սասունյան

Ամեն տարի հայերն ու թուրքերը շունչները պահած սպասում են, որ տեսնեն՝ արդյոք Միացյալ Նահանգների նախագահն իր ամենամյա ապրիլ քսանչորսյա ուղերձում կօգտագործի ցեղասապանություն բառը հայերի զանգվածային ջարդերը նկարագրելու համար: Սակայն նրանք կարծես թե մոռանում են, որ Միացյալ Նահանգները ոչ միայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այլև դա արել է բազմիցս ամենաբարձր մակարդակներում. Ներկայացուցիչների պալատը երկու անգամ ճանաչել […]


Ապրիլ 23, 2017թ. 22:13
Գունավոր հեղափոխություններ

<<Իրական հեղափոխություն ու գունավոր հեղաշրջում>> թեմայով համաժողովին մասնակցելու նպատակով <<Նորավանք>> գիտա-կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ կլոր սեղանի շուրջ էին հավաքել Ռուսաստանը, Մոլդովան Բելգիան, Ուկրաինան ու Հայաստանը ներկայացնող քաղաքագետներ ու փորձագետներ: Ներկաներն անհանգստացած են՝ արևմտյան հիմնադրամների ու տարբեր կազմակերպությունների կողմից կիրառվող տարաբնույթ մանիպուլյացիոն մեթոդներով փորձ է արվում հասարակություններին դարձնել գործիք՝ սեփական շահերի սպասարկու, քայքայվում են արժեհամակարգեր, միջամտում են […]


Ապրիլ 23, 2017թ. 20:34
Ալիև

  Յուրօրինակ ձևով են Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը դիմավորում Ադրբեջանում…Իլհամ Ալիևն առաջնորդվում է՝”Եթե չեմ տեսնում,ուրեմն չկա” կարգախոսով…Նավթախավիարային դիվանագիտությունն այս պահին Բաքվում որոշել են փոխարինել ջայլամայինով”… Այսպես, ռուսաստանյան ТНТ և ТНТ 4 հեռուստաալիքներն այսօրվանից արգելափակված են մեր արևելյան հարևանների մոտ…Պատճառը բավական տրիվիալ է…Այդ հեռուսաալիքները,որոնք պատկանում են “Գազպրոմ-մեդիա” հոլդինգին և որոնց գլխավոր տնօրենն է Արթուր Ջանիբեկյանը հեռարձակում […]


Ապրիլ 23, 2017թ. 19:42
Շահան

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկու կարեւորագույն թեկնածուների հայտարարությունները՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման  պատկերացումներ փոխանցելու ուղղությամբ դիտարժան կետեր են ներառում իրենց մեջ։ Որքան էլ դրանց նայենք ընտրական շարժառիթների նկատումով, այնուամենայնիվ խնդրի իրազեկման հակամարտության էության, պատմականի նկատմամբ իրազեկվածության երեւույթը փաստացի է։ Առավել եւս, երկուսն էլ նախապատրատված են այս հարցի դիմագրավմանը ճշգրիտ պատասխաններ տալու։ Պարզ է, որ ընտրական նկատումներից մեկնած […]