Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր

«Ուզում եմ թաղվել հայկական խաչքարի տակ». Հռոմի Պապ Ֆրանցիսկոս. ankakh.com

Մարտ 29, 2016թ. 23:23
Հռոմի պապ

Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Ժորժ Մարիո Բերգոլոն, ով ընտրվեց Հռոմի 266-րդ Պապ, հաճախակի էր ներկա գտնվում Բուենոս Այրեսի Հայ կաթոլիկ եկեղեցու պստարագներին: Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, ով Հռոմի Պապ Ֆրանցիսկի հետ հին ընկերներ են, պատմել է, որ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին հայկական խաչքարի օծման ժամանակ Բերգոլոն ցանկություն է հայտնել թաղվել հայկական խաչքարի տակ:

ankakh.com-ի փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին՝ 2006 թվականին, Հռոմի ներկայիս Պապն ասել է. «Այսօր աղոթում ենք այս ազգի համար, որ դեռ զրկված է մարդու իրավունքներից»: «Արքեպիսկոպոս Բերգոլոյի հետո մեր ընկերությունը սկսվել է 2004-2005 թվականից և առավել կիպ դարձել Հայոց ցեղասպանության 95 ամյակին, երբ Բուենոս Այրեսի եկեղեցում խաչքար տեղադրվեց: Նա ինձ ասաց, որ ցանկանում է թաղվել այդ հայկական խաչքարի տակ»,-պատմում է Գիսակ արքեպիսկոպոսը:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն