Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ

«Վերածնունդ» 8-րդ միջազգային մրցույթ-փառատոնի մեկնարկին հաշված օրեր են մնացել

Մարտ 3, 2016թ. 20:35
kons1 (1)

2016թ. Ապրիլ ամսին Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքում կկայանա երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային VIII մրցույթ-փառատոնը:Միայն մասնակիցների քանակը եւ մասնակից երկրների աշխարհագրությունը վկայում է այն մասին, որ «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը դարձել է Հայաստանի Հանրապետության մանկական եւ երիտասարդական երաժշտական արվեստի խոշորագույն միջազգային տոնահանդեսը, որին կմասնակցեն ավելի քան 3000 մարդ աշխարհի մոտ 40 երկրներից:Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է նպաստել տարբեր ազգերի եւ ժողովուրդների մշակույթների մերձեցմանը, մշակույթի միջոցով ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, մշակութային կյանքի զարգացմանը ՀՀ մարզերում: Մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն են Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն ՀԿ-ն:Փառատոնի անցկացմանը աջակցում են ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Գյումրու քաղաքապետարանը:

Մրցութային ծրագրի ունկընդրումները անցկացվում են Գյումրու մշակութային եւ ուսումնական հաստատություններում 14 անվանակարգերով (դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, ազգային երգեցողություն, ժողովրդական գործիքներ, էստրադային երգեցողություն եւ էստրադային նվագախմբի գործիքներ, երգչախումբ, կոմպոզիցիա, պարարվեստ):Մասնակիցները հանդես են գալիս հինգ տարիքային խմբերով:Մասնագիտական հանձնաժողովների կազմում ընդգրկվում են 70-ից ավելի արվեստի ճանաչված գործիչներ աշխարհի տարբեր երկրներից:

Փառատոնի օրերին նշանավոր երաժիշտների կողմից Գյումրիում, Երեւանում եւ ՀՀ մարզկենտրոններում անցկացվում են վարպետության դասեր եւ համերգներ:Փառատոնի շրջանակներում տեղի կունենա ԱՊՀ երկրների առաջավոր երաժշտական բուհերի ղեկավարների կլոր սեղան, որի ընթացքում արծարծվում են գիտամանկավարժական մի շարք խնդիրներ, կատարվում է առաջավոր փորձի փոխանակում, ձեռք են բերվում պայմանավորվածություններ հետագա համագործակցության համար, կնքվում են երկկողմ պայմանագրեր:

Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև «Մշակույթների երկխոսություն »միջազգային 10-րդ հոբելյանական գիտաժողովը, որին կմասնակցեն գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից:

«Վերածնունդ» միջազգային VIII մրցույթ-փառատոնը սիրով հրավիրում է Հայաստան՝ մասնակցություն ունենալու փառատոնի շրջանակում անցկացվող բազմաբնույթ հանդիսավոր միջոցառումներին ու գիտամանկավարժական աշխատանքներին:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն