Գլխավոր » Society, TOP, Լրահոս

Իտալիան օրենքով արգելեց պղծության քարոզը, իսկ մեր վարչապետը պղծվածների «մարդ և չմարդ» դիսկուրսի վրա է. Գևորգ Գևորգյան

Ապրիլ 18, 2019թ. 11:30
nik

Միայն անմեղսունակը կարող է չհասկանալ որ սոդոմ-գոմորյան պղծությունները քանդելու են մեր երկիրը.

Եվրոպան արդեն անցում է կատարում ազգայնականության գաղափարին, նույնիսկ ծայրահեղ լիբերալիստներն են հասկացել, որ զանազան պղծությունները,որքան էլ փորձեն «հանդուրժողականություն և մարդու իրավունքներ» փաթեթավորմամբ ներկայացնել և դրանով հիմնահատակ քադել փոքր պետությունները, միևնույնն է, զուգահեռ՝ իրենք ևս թուլանում և քանդվում են:

Մի քանի օր առաջ Իտալիան օրենքով արգելեց պղծության քարոզչությունը, անձնագրերից հանելով ծնող մեկ ծնող երկու նշումը, այն փոխարինելով հայր և մայր նշումով, փոխվարչապետ Սալվինին հայտարարեց. «Ես ուրախությամբ հայտնում եմ, որ Իտալիայում այլևս չեն լինելու «ծնող-1» և «ծնող-2» սահմանումները: Դա հակասում է մեր բազմադարյա ավանդույթներին, և մենք որոշել ենք սրան վերջ տալ»:

Ուշադրություն դարձրե´ք «բազմադարյա ավանդույթներ» ձևակերպմանը, սա ազգայինի վերարժեվորմանն ուղղված քայլ էր՝ պետական մակարդակով…իսկ մեր վարչապետը պղծվածների «մարդ և չմարդ» դիսկուրսի վրա է, իսկ մեր երկրի քաղաքական բարձրագույն մարմինը՝ ԱԺ-ն, դարձրել են դրանց ինքնադրսևորման հարթակ….. ամեն միջոց գործադրվում է սոդոմ-գոմորյան աղբը մեր երկիր լցնելու համար: Եվրոպան իր աղբը դուրս է հանում, իսկ Փաշինյան Նիկոլը դռները լայն բացում է պետական մակարդակո՞վ: Միայն անմեղսունակը կարող է չհասկանալ որ սոդոմ-գոմորյան պղծությունները քանդելու են մեր երկիրը: Ոնց կարելի է չհասկանալ, որ մեր նման պետությունները կարող են զարգանալ և ամուր անվտանգություն ունենալ միայն ու միայն ազգայնական քաղաքական գաղափարախոսության վրա: Ազգայնականությունը ժողովրդի միասնության ապահովման ամենահզոր միջոց-գաղափարն է, սա պետք է մեր պետության առաջնահերթությունը լինի, սա է միայն մեր փրկությունն ու հաղթանակի հիմքը:
Հիմա, ժողովուրդ ջան, այս գիտակցության տեսանկյունից փորձեք նայել ներկա իրավիճակին, ի՞նչ եք տեսնում, պետական մակարդակով ազգայնականությու՞նն է կարևորվում թե՞… անկեղծ ու համարձակ ասե´ք…

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն