Գլխավոր » TOP, Լրահոս

Լառա Ահարոնյանը մեր հերոսածին մայրերին, դուստրերին հավասարեցրել է լեզբի, բիսեքսուալ, տրանս կանանց ու մարմնավաճառուհիների հետ.«ԿԱՄՔ»-ը դատապարտում է

Մարտ 9, 2019թ. 15:36
b536855

Սույնով, Հայկական Արժեքների Պահպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը դատապարտում է Կանանց ռեսուրսային ՀԿ-ի ղեկավար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանի 2019թ. մարտի 8-ին ունեցած ելույթում հնչեցրած մտքերը:

ՀՀ Ազգային Ժողովում «քաղաքացիական հասարակություն-ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» միջոցառման շրջանակներում երկու զավակների մայր, Լ. Ահարոնյանը, Հայաստանի բոլոր կանանց, իր բառերով՝ մեր քույրերին, մայրերին և դուստրերին, նույնիսկ սահմանամերձ բնակավայրերում բնակվող կանանց և հերոսածին մայրերին հավասարեցրել է լեզբի, բիսեքսուալ, տրանս կանանց, և մարմնավաճառուհիների հետ:

Ավելին՝ նա հրապարակել է այն կարծիքը, որ մեջբերում ենք, «հայ կանանց միակ նպատակը մայր դառնալը չէ, շատ ուրիշ նպատակներ էլ ունենք»։

Այսպիսով, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի դահլիճում ելույթ է ունենում մի անձնավորություն, ով հանգիստ հայտարարում է, որ մեր մայրերը հավասար են այդօրինակ վարք և սեռական կողմնորոշում դրսևորող կանանց, և որ հայ կնոջ տիպարը հետայսու զավակ ցանկացող հայ ընտանիքի մայրը չէ, այլ ի միջայլոց նաև այլ նպատակներ ունեցող հոռի բարքերի տեր կանայք:

Մենք արդեն հայտարարել ենք, և զգուշացրել, որ մենք թիրախ չենք դարձնում միասեռականներին, այլ այդ հոռի բարքերը քարոզող նման անձնավորություններին:

Արդ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահին հորդորում ենք՝ մեր ժողովրդի ներկայացուցչական ամբիոնը զերծ պահել նման սրբապղծությունից, իսկ Հայաստանում նման քարոզչություն թույլ տվողներին և կազմակերպողներին հրավիրում ենք զգաստության, քանի որ արդեն լցվել է մեր ավանդապաշտ ժողովրդի համբերության բաժակը:

Հայկական Արժեքների Պահպանության
«ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնություն

09 Մարտ, 2019
Երևան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն