- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - https://armarlur.com -

Սկանդալ. Ալեն Սիմոնյանը` մարիխուանայի, մարմնավաճառության, ԼԳԲՏ անձանց ամուսնության օրինականացման կոմնակից

Համացանցում սկսել է տարածվել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված՝ Ալեն Սիմոնյանի՝ 2017 թվականի հուլիսի 17-ի գրառումը: Գրառումը, որը կատարվել է նրա պաշտոնական էջում (տե՛ս անվան դիմաց Ֆեյսբուքի կողմից էջը հաստատող նշանը), Սիմոնյանը վերնագրել է՝ «Բաներ, որոնց փոփոխությունը Հայաստանում ժամանակի խնդիր է»: Իսկ այդ «բաները», ըստ նրա, հետևյալն են.

1. Մարիհուաննայի օրինականացում
2. Մարմնավաճառության օրինականացում
3 Պոռնկագրական նյութերի պատրաստում և տարածման օրինականացում
4.ԼԳԲՏ անձանց ամուսնության օրինականացում
5. Վիզաների վերացում՝ Հայաստանի ԱՄՆ-ի և Եվրոպական երկրների միջև
6.ՃՈ վերացում և մեկ միասնական ոստիկանություն
7.Հայաստան, Վրաստան, Ադրբեջան մեկ միասնական միջազգային կառույցների ստեղծում
8. պարտադիր զինակոչի վերացում։
9. ՀՀ դրամի դենոմինացիա( զերոների կրճատում)
10. Երևան քաղաքի ընդլայնում՝ իր մեջ ներառելով Աբովյան քաղաքը և Զվարթնոց օդանավակայանը