Գլխավոր » Analitika, NKR, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԱՄՆ-ը ե՞րբ է հայամետ պահվածք ունեցել, որ այսօր ունենա

Հոկտեմբեր 17, 2018թ. 17:51
Վահագն Չախալյան

Ուզում եմ իմ մտահոգությունն հայտնել երեկ ՀՀ- ում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի կողմից արված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի» մտքի կապակցությամբ:
Պետք է մեզ զարմացներ, որ Մինսկի Խմբի համանախագահ երկրի ներկայացուցիչը նման միակողմանի ու միանձնյա հայտարարություն է անում։ Սակայն անձամբ ինձ դա չի զարմացրել։ 1919 թվականից առ այսօր Հայոց Ցեղասպանության դրժման միջազգային ճակատը ամրացնող, նաև Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի կենսականությունն ապահովող Մեղրին Ադրբեջանին խոստացող ԱՄՆ-ն, ե՞րբ է հայամետ պահվածք ունեցել, որ այսօր ունենա։ Ինձ ուղղակի զարմացրել է, այդ տարածքների վրա արյուն թափած, և այսօր ՀՀ ում քաղաքական և հասարակական որոշ հեղինակություն և այդ ուղղությամբ ակտիվություն ունեցող տղաների այս մտքի հանդեպ քար լռությունը և այն հանգամանքը, որ չեն հայտարարում՝մենք չունենք հողեր տալու և որ Արցախի կարգավիճակն ու նրա միացումը ՀՀ – ին այլընտրանք չեն կարող ունենալ։

Ինձ զարմացնում է նաև այն, որ ՀՀ- ում այսօր դեռևս կան իրենք իրենց հարգող քաղաքական շրջանակներ, որոնք տակավին Հայաստանի և Արցախի ճակատագիրը կապում են այս, կամ այն ռազմական բլոկի և այս կամ այն գերտերությունների հետ։
Անքննելի և հստակ է, մենք ստիպված ազատագրել և չեզոքացրել ենք այն կրակակետերը, որոնք մահ էին սփռում Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: Եվ եթե ապագայում լուծում չգտնի ու խաղաղ չկարգավորվի այս խնդիրը, մենք հետագայում էլ ստիպված ենք լինելու նույն կերպ վարվել և ազատագրել բռնազավթված հայկական բոլոր այն տարածքները, որտեղից մահ է սփռվում հայ զինվորի ու հայ քաղաքացու վրա, այդ թվում նաև Նախիջևանը:


Վեդարաձն անցյալին ոչ միայն անիրատեսական է, այլև հղի է վերջնականապես ցեղասպանվելու իրատեսական վտանգով: Արդյո՞ք Ամերիկայի Միացյալ Նահանգների հեռացող դեսպանը խնդրի կարգավորման միակողմանի և ոչ համապարփակ իր մոտեցումով չի ուզում հավելյալ լարում մտցնել , առանց այդ էլ լարված տարածաշրջանում: Ի՞նչ զիջումների մասին է խոսքը, երբ ագրեսոր, միջազգային ահաբեկչությանը հովանավորող երկրի նախագահը խոսում և երազում է Սևանի և Երևանի օկուպացիայի մասին։


Արցախի խնդրի կարգավորման և արցախահայության անվտանգության ապահովման մի ճանապարհ կա, այն է՝ տնտեսական ու ժողովրդագրական աճով օր-օրի հզորացող Հայաստանի Հանրապետության գոյության փաստը: Եվ մեր խնդիրն այս պահին այդ աճի ապահովումն է, եկեք չզարմանանք և մեզ հեռու պահենք օտարամետ պատեհապաշտությունից:
Հայաստանը չպետք է ընկնի ԱՄՆ-ի դեսպանատան կողմից կիրառվող մեթոդների ազդեցության տակ, որոնցից է << փափուկ ուժի >> կիրառումը։ ՀՀ ավանդական արժեքներին, Հայոց Առաքելական եկեղեցու արժեքներին հակասող երևույթների որդեգրումը կարող է վատ հետևանքներ ունենալ հետագայում հայկական արժեքների պահպանման համար։

Վահագն Չախալյան

17.10․2018թ.

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Analitika, NKR, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն