Գլխավոր » Society, TOP, Լրահոս

Համախմբվենք և թույլ չտա՛նք, որ միասեռականները պղծեն մեր երկիրը, հուսով եմ, այդ պայքարում մեր կողքին կլինի նաև վարչապետի տիկինը

Հոկտեմբեր 17, 2018թ. 17:39
Karine Anna

 

Օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանի եթերում, երբ ՀՀ վարչապետի տիկին ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ  պատասխանում էր ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, նրան հարց ուղղվեց, թե որպես բազմազավակ ընտանիքի մայր, ինչպե՞ս է վերաբերվում նոյեմբեր ամսին Հայաստանում կայանալիք ԼԳԲՏ համաշխարհային ֆորումի անցկացմանը եւ ինչպիսի՞ն է նրա անձնական կարծիքը վերոնշյալ համայնքի վերաբերյալ:

Տիկին Հակոբյանի  պատասխանն այսպիսին էր. «Տեղյակ չեմ՝ ի՞նչ հավաքի մասին է խոսքըբայց մեր ընտանիքի մոտեցումն այն է, ինչը կա մեզ մոտ՝ ավանդական, բազմազավակ ընտանիք: Սակայն մյուս կողմից կան մարդիկ, ովքեր չեն համապատասխանում այդ արժեքներին: Նույն հարց տվողին հարցնում եմ՝ ի՞նչ պետք է անել այդ մարդկանց հետ, ովքեր իրենց կյանքն  այլ կերպ են պատկերացնում՝ ոչ մեզ նման»:

Աննա Հակոբյանի այս պատասխանը խիստ քննադատության արժանացավ հանրային տարբեր շրջանակների կողմից:

Վարչապետի տիկնոջ խոսքին արձագանքել է նաև պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ, «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության ղեկավար ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅԱՆԸ:

«Տիկին Աննասոդոմականների հետ ոչինչ անել պետք չէԻրենց տներում որքան ուզում են կարող են զբաղվել պղծություններովսակայն որեւէ իրավունք չպետք է ունենան այդ այլասերումներն ի ցույց դնելով՝ ինչոր հատուկ իրավունքներից խոսել ու զբաղվել այդ գարշությունների ուղղակի կամ անուղղակի քարոզչությամբԸստ միջազգային հեղինակավոր հարցումների արդյունքների, Հայաստանի Հանրապետության բնակչության մոտ 98%-ը դեմ է միասեռականությանըԱյո՛ժողովուրդը դե՛մ է կանգնելու բոլոր նրանցովքեր կփորձեն պղծել մեր ժողովրդին եւ մեր երկիրըԵվ աստվածահաճո այս գործում մենք հաջողելու ենքորովհետեւ եթե Աստված մեզ հետ էապա ո՞վ է մեզ դեմ…», – շեշտեց տիկին Եսայանը՝ հիշեցնելով Աստվածաշնչյան պատգամը.

«Տղամարդու հետ կնոջ հետ պառկելու պես չպառկես. պղծություն է դա:
Եվ ոչ մի անասունի հետ չզուգավորվես՝ նրա հետ պղծվելով. և որևէ կին անասունի առջև չկանգնի՝ նրա հետ զուգավորվելու համար. գարշություն է դա:
Սրանցից որևէ մեկով չպղծվեք, որովհետև այս ամենով պղծվեցին այն ազգերը, որոնց ձեր առջևից պիտի քշեմ: Եվ այն երկիրը պղծվեց, և ԵՍ նրա անօրինությունը նրա վրա պիտի հատուցեմ, և այն երկիրն իր բնակիչներին դուրս պիտի փսխի: Իսկ դուք ԻՄ կանոններն ու դատաստանները պահեք, և այս պղծություններից ոչ մեկը չանեք՝ ո՛չ ձեր երկրացին, ո՛չ ձեր մեջ պանդխտացող օտարականը: Որովհետև ձեզանից առաջ եղած այն երկրի մարդիկ արին այս բոլոր պղծությունները, և երկիրը պղծվեց. Որ այն երկիրը ձեզ էլ դուրս չփսխի՝ երբոր դուք նրան պղծեք, ինչպես որ ձեզանից առաջ եղած ազգերին պղծեց: Որովհետև ամեն ոք, ով որ այս բոլոր պղծություններից մեկն անելու լինի, այդ անող անձինք իրենց ժողովրդի միջից պիտի կորչեն: Եվ ԻՄ հրամանները պահեք, որ ձեզանից առաջ գործված պիղծ սովորություններից չանեք, և նրանցով չպղծվեք. Ես եմ ՏԵՐԸ՝ ձեր Աստվածը» (Ղևտացիներին 18:22-30):

 Քաղաքագետ-միջազգայնագետը նաև նկատում է.

  «Եվրամիության համապատասխան կառույցների կողմից շարունակաբար ճնշումներ են գործադրվում Հայաստանի Հանրապետության ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս իշխանությունների վրա՝ միասեռականների իրավունքների իրավական ամրագրման, պղծությունների քարոզչության նպատակով (ԵԽԽՎ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում, Խտրականության մասին օրենքի նախագիծ, նոր քրեական օրենսգրքի 197 հոդված, ՀՀԵՄ համաձայնագրի 84-85 հոդվածներ):

Միասեռականության քարոզչությունն արգելող օրենքի ընդունումը ներկայումս արդեն կենսական անհրաժեշտություն է մեր ժողովրդի համար: Եվ այսօր մեր դրսևորած քաղաքացիական դիրքորոշումից և ԱԺ պատգամավորների կայացրած որոշումից է կախված, թե որքանով արագ կչեզոքավի մեր ինքնությանը, ազգայինհոգևոր արժեհամակարգին և ավանդական ընտանիքին նետված սպառնալիքը»:

Կարինե Եսայանը կոչով դիմում է բոլորին՝ համախմբվել և թույլ չտա՛լ, որ սոդոմականները պղծեն մեր երկիրը, և հույս հայտնում, որ տիկին Աննան ևս կմիանա այդ վճռորոշ պայքարին.

«Սիրելի քույրեր և եղբայրներ, միասնաբար թույլ չտա՛նք նոյեմբերին միասեռականների ծրագրած ֆորումի անցկացումը Հայաստանում, ինչը բացահայտ ու լկտի սադրանք է աշխարհում առաջինը քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն ընդունած երկրի բնակչության հանդեպ, որի առնվազն 98 տոկոսը դեմ է միասեռականությանը:

  Թույլ չտա՛նք սոդոմականներին պղծել մեր երկիրը, մեր ժողովրդին, մեր զավակներին:

Եվ հուսով եմ, որ տիկին Աննան ևս՝ որպես մայր, որպես իր ազգի զավակ, որպես քրիստոնյա, կլինի մեր կողքին սոդոմականների դեմ այս վճռորոշ պայքարում»:

   

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն