- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - https://armarlur.com -

Զգուշացում՝ հային իր մեջ կրող հայերին…

Աշխարհում վաղուց իրականացվում է մշակութային հնագույն արժեքների կողոպուտ, որի խորքում աշխարհի հնագույն ազգի՝ հայի քաղաքակրթության գանձերն են նաև: Մեկ գիշերում ավարառուները թալանեցին Իրաքի թանգարանը, որը պահպանում էր Շումերական քաղաքակրթության բացառիկ արժեքներ:

Շումերները Զագրոսի լեռներից  Միջագետքի բերքատու հողատարածքներ իջած հայերն են, որը պատմության կեղծարարները արհեստական հեռացրել են մեր անցյալից:

Հայաստանն այդ հնագույն քաղաքակրթության կեսն է և այսօր զանազան ճանապարհներով փորձ է արվում խոցելի դարձնել հայկական միաբանությունը, Հայաստան են
ուղղորդել սորոսական տարբեր տեխնոլոգիաներ՝ ԼԳԲՏ-երից մինչև աղանդավորներ, ներմուծվել են մեր համար օտար ու խորթ օրենքներ ու բարքեր, մեր ազգայնականությունը բթացնելու, միաբանությունը ոչնչացնելու, ազգասիրությունը կեղծ կատեգորիա դարձնելու ծրագրով, որպեսզի նույն ճակատագրին արժանացնեն նաև մեր բազմադարյան արժեքները:
Հույս ունեմ պարոն վարչապետի խոհեմությունն ու ազգային մտածողությունը թույլ չի տա կողոպտել այն երկրի ինքնությունը, որի համար ինքը տարիների կյանք է ներդրել…