Գլխավոր » Culture-Hogevor, TOP, Լրահոս, Մշակույթ

Կան երևույթներ, որոնց համար բառերը նկարելու միջոցն են. Արմենուհի Մարտիրոսյան

Հուլիս 6, 2018թ. 00:11
lil 1

Մուգ ֆոնի վրա անկանոն, դեղնավուն կամ կարմիր քառանկյուն, կարծես, խավարի մեջ բացվող հեռավոր դռներ։ Շուրջբոլորն անելանելիության պատեր են, բայց նկարչուհին այդ պատերի ետևում լույս է տեսնում։ Դա մարդկային ազատագրության խորհրդանիշն է. արվեստագետը ստեղծագործության միջոցով ազատագրվում է, փրկվում։

Վարդան Ջալոյան

Արմենուհի Մարտիրոսյանը ստեղծագործում է ավելի քանի 25 տարի։ Նրա կտավները զարդարել են աշխարհի տարբեր երկրների ցուցասրահներ, իսկ հուլիսի 4-ին նկարչուհու գույների սիմֆոնիան տեղ էր գտել Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում։

Արմենուհին այս անգամ իր կտավները ներկայացնում է դիտողին՝ «Ինչը» խորագրի ներքո։ Նկարչուհու համար այս ցուցահանդեսը յուրովի է նրանով, որ այստեղ կտավները համահունչ են միմյանց այնպես, ինչպես օրկեստրի հնչողությունը։

«Կան տարածքներ, որոնց դռները փակ են, և միայն ի վերուստ տրված շնորհի միջոցով ինձ հաջողվում է բացել այդ դռներն ու բացահայտել դրանցից այն կողմ գտնվող իրականությունը։

Կան երևույթներ, որոնք ոչ մի բառով չես արտահայտի, դրանց բառերը նկարելու միջոցն է, ստեղված կտավները, որոնք զգայական դաշտի չգրված արտահայտությունն են», – մեզ հետ զրույցում անկեղծացավ Արմենուհին։

Դե, իսկ արվեստասեր այցելուները շրջում էին ցուցասրահում, ոմանք՝ փորձելով գտնել իրենց ներսում ծագող հարցերի պատասխանները, ոմանք էլ՝ պարզապես վայելում կտավներում տիրող անդորրը, ուր շողում էր ապաքինող լույսը…

Տեղեկացնենք, որ ցուցահանդեսը բաց է մինչև հուլիսի 17-ը։

Մուտքն ազատ է։ Հասցեն` Երևան, Մաշտոցի պողոտա 7։

Պատրաստեց  Լ. Շարբաթյանը

 lil 2lil 3lil 4lil 5lil 6

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, TOP, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն