Գլխավոր » NKR, TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

«Տևական, ամուր կարգավորմանը հասնելու ճանապարհն Արցախի հետ ուղիղ նստել, բանակցելն է». ԱԳՆ խոսնակ

Մայիս 22, 2018թ. 12:05
Տիգրան Բալայան

Արցախի մասնակցությունը բանակցություններին, դա պարտադիր պայման է հստակ, հավասարակշիռ և տևական խաղաղությանը հասնելու համար։ Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։

«Մեր խնդիրն այսօր հետևյալն է, որ Ադրբեջանի իշխանությունը, որը 2003 թվականից բանակցում է Ադրբեջանի անունից, հստակ գիտակցի, որ տևական, ամուր կարգավորմանը հասնելու ճանապարհը Ղարաբաղի հետ ուղիղ նստել բանակցելն է», – ասաց Բալայանը։

ԱԳՆ խոսնակը միևնույն ժամանակ ընդգծեց՝ Հայաստանը չի հրաժարվում բանակցություններից։

«Այնպես չէ, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից, մենք, այո, որպես Հայաստան, որպես Արցախի երաշխավոր, մենք շարունակելու ենք բանակցությունները՝ միևնույն ժամանակ ասելով, որ Արցախի մասնակցությունը բանակցություններին դա պարտադիր պայման է հստակ, հավասարակշիռ և տևական խաղաղությանը հասնելու համար», – ասաց Բալայանը։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն