- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - https://armarlur.com -

Վե՛րջ տվեք այս անպատժելիությանը: Զինվորի կյանքը խլողը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ

Քիչ առաջ հաղորոդագրություն տարածվեց, որ այսօր, ժամը 07.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Լևոն Արսենի Թորոսյանի (ծնված 1999թ., 2017-2 զորակոչ, Արմավիրի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումով:

Գիտե՛ք, այս նույն զորամասում, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, գրեթե 2 տարի առաջ, կրկին անգամ տեղի էր ունեցել մեծագույն հանցագործություն, որի արդյունքում կյանքից զրկվել էր 19 ամյա զինվոր Արսեն Մխիթարյանը:

Շուրջ երկու տարի է, Արսենի ծնողների հետ պայքարում ենք, որ հանցագործությունը բացահայտվի, և բոլոր մեղավորները պատժվեն Արսենի ողբերգական մահվան համար:

Սակայն մինչ օրս հանցագործությունը չի բացահայտվել, և Արսենին կյանքից զրկած, ըստ էության՝ սպանած ստահակները պատասխանատվության չեն ենթարկվել:

Եթե այս ընթացքում հանցագործները պատժվեին, գուցե այսօրվա ողբերգությունը չլիներ:

Վե՛րջ տվեք այս անպատժելիությանը: Զինվորի կյանքը խլողը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ, անկախ նրանից ով է և իրենից ինչ է ներկայացնում…

Նորայր Նորիկյան

փաստաբան