- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - https://armarlur.com -

«Պաշտպանեք լրագրողներին». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի ուղերձը Մամուլի ազատության օրվա առթիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Մամուլի ազատության օրվա առթիվ հանդես է եկել ուղերձով:

Ուղերձում ասվում է.

«Ազատ մամուլն էական նշանակություն ունի խաղաղության, արդարության եւ մարդու իրավունքների համար։

Շատ կարեւոր է կառուցել թափանցիկ եւ ժողովրդավարական հասարակություններ, եւ իշխող հասարակություններից պահանջել հաշվետվողականություն։

Ազատ մամուլը որոշիչ է կայուն զարգացման համար։

Լրագրողներն ու զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցները լուսաբանում են տեղական եւ համաշխարհային մարտահրավերները եւ պատմում են այն, ինչի մասին պետք է խոսվի։

Անգնահատելի է նրանց մատուցած ծառայությունը հասարակությանը։

Անհրաժեշտ է ընդունել, կիրառել եւ գործադրել օրենքներ, որոնք պաշտպանում են անկախ լրագրությունը, խոսքի ազատությունը եւ տեղեկատվության իրավունքը։

Լրագրողների դեմ հանցագործությունները պետք է դատական կարգով հետապնդվեն։

Մամուլի ազատության համաշխարհային օրվան ընդառաջ կոչ եմ անում կառավարություններին ամրապնդել մամուլի ազատությունը եւ պաշտպանել լրագրողներին։

Ազատ մամուլի խթանումն ապահովում է ճշմարտության մեր իրավունքը։