- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - https://armarlur.com -

Այս ամենի արդյունքում հասկացա, որ շնորհիվ ինքնասիրահարված, գոռոզ պատգամավորների, ինչքան մեծ է եղել ժողովուրդ-պատգամավոր անջրպետը

Շարժման այս օրերին մի տխուր փաստ արձանագրեցի…
ԱԺ դահլիճի ներսում և դահլիճից դուրս ունեցածս ելույթներից ու հարցազրույցներից հետո հետո ստացել եմ մոտ 1000 շնորհակալական բովանդակությամբ նամակներ…
էլ չասեմ, որ ոտքով քաղաքում շրջելիս հարյուրավոր քաղաքացիներ մոտենում, ձեռքս սեղմելով, շնորհակալություն են հայտնում… Եվ այդ ամենն ընդամենը նրա դիմաց, որ պատգամավորը խոսում է ժողովրդի խնդիրներից…
Ինքս ինձ հարցնում եմ. բայց չէ՞ որ ես իմ պարտքն եմ վերադարձնում մեզ տրված վստահության համար, հո մեծ բան չե՞մ անում…
Եվ այդ ամենի արդյունքում հասկացա երկու բան. առաջին, որ, շնորհիվ ինքնասիրահարված ու գոռոզ պատգամավորների, ինչքան մեծ է եղել ժողովուրդ-պատգամավոր անջրպետը, և երկրորդ, ինչքան քիչ բան է պետք մեր ժողովրդին՝ երջանիկ լինելու համար, ինչից տարիներ շարունակ համառորեն զրկված է եղել այդ մարդամեծար ժողովուրդը..