- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - https://armarlur.com -

Քաղաքական ճգնաժամից ելքեր է առաջարկում Պարույր Հայրիկյանը

 

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի տեղեկացմամբ Նիկոլ Փաշինյանի գրասենյակից տեղեկացրել են, որ  պատրաստ են քննարկել իրենց կողմից ներկայացված  առաջարկը։

Ստորև ներկայացնում ենք այն .
Հանրութեան հետ եւ հանրութեան աջակցութեմբ աշխատանքն յաջողուած կարելի է համարել՝ ԹԱՒՇԵԱՅ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆԸ ՅԱՂԹԱՆԱԿԵԼ Է։
Դրանից ելնելով՝ համազգային շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինեանին ժողովրդի անունից պէտք է տալ ժամանակաւոր բացարձակ իշխանութիւն, որի ուժով նա՝
1. Հրապարակաւ չեղեալ է յայտարարւում Սերժ Սարգսեանին եւ հանրապետականներին իշխանութեան բերելու համար ստեղծուած սահմանադրութիւնը եւ նրա հիման վրայ ձեւաւորուած հաստատութիւնները՝ ներառեալ ԱԺ-ն։
2. Հայաստանը վերադառնում է մինչ այդ գործած սահմանադրութեանը։
3.. Ժողովրդի հաւանութեամբ ստեղծւում է ժամանակաւոր՝ 40- օրեայ կառավարութիւն (ԺԿ), որը մինչ ՀՀ նախագահի ընտրութիւնը գլխաւորում է Ն Փ-ն
4. ԺԿ-ի կազմում ընդգրկւում են այս պահի այն նախարարների պաշտօնակատարները, ովքեր կամաւորապէս 12 ժամուայ ընթացքում կը միանան համաժողովրդական շարժմանը։
5. ԺԿ-ն ղեկավարում է Հայաստանի ընթացիկ հանրային կենսագործունէութիւնը, ստեղծում է Սահմանադրական բարեփոխումների յանձնաժողով եւ կազմակերպում է նախագահի եւ ԱԺ արդար ընտրութիւնները։
.6. ԺԿ նստավայր է ազդարարւում Բաղրամեան 26-ը։
Պատրաստ ենք ներկայացնել նաեւ մնացեալ մանրամասները»։