Գլխավոր » TOP, Լրահոս

ՀՀԿ-ն կորոշի վարչապետի թեկնածության հարցը. Գագիկ Մինասյան

Ապրիլ 26, 2018թ. 12:47
Գագիկ Մինասյան

ՀՀԿ խմբակցությունը այսօր կամ վաղը նիստ կհրավիրի` որոշելու վարչապետի թեկնածության հարցը: Այս մասին NEWS.am– ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:

«Դեռ ոչինչ չենք որոշել այսօր կամ վաղը նիստ կհրավիրենք եւ կքննարկենք մեր վարչապետի թեկնածության հարցը»,-ասաց նա:

Նշենք, որ ապրիլի 25-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամների հանդիպումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Հանդիպման արդյունքում որոշվեց, որ Հանրապետական խմբակցությունն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց:  Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ կուսակցության ղեկավար մարմիններում սկսել քննարկել կուսակցության նախագահի փոփոխության հարցը:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն