Գլխավոր » TOP, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն

«Շահումյանից հետո Ղարաբաղի դարպասը բաց է մնալու։ Ոչ մի դեպքում չպետք է թողնել, որ ադրբեջանցիները տիրեն ու ամրապնդվեն այդ դիրքերում». այսօր Կարոտի ծննդյան օրն է

Փետրվար 19, 2018թ. 22:45
Կարոտ

Շահումյանից հետո Ղարաբաղի դարպասը բաց է մնալու։ Ոչ մի դեպքում չպետք է թողնել, որ ադրբեջանցիները տիրեն ու ամրապնդվեն այդ դիրքերում»:

«Թշնամու գնդակն ինձ երբեք չի դիպչի»:

«Եթե այսօր թշնամուն հանձնենք Շահումյանը, ապա վաղը կհանձնենք նաև Հայաստանը»:

Կարոտ

* * *

Արցախյան ազատամարտի հերոս Կարոտ Հովհաննեսի Մկրտչյանը (Ջամբազի արծիվ) ծնվել է 1964թվականի փետրվարի 19-ին Սիրիայում: Հայրենադարձվելով՝ հասակ առավ Պռոշյան գյուղում: Նա առաջիններից էր, ով համալրեց Հայաստան վերադարձած Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերը:

Կարոտն Արցախյան շարժման հենց սկզբից նվիրվել է Հայաստանի սահմանների պաշտպանությանը և Արցախի գոյապայքարին: 1989 թվականից եղել է Պռոշյանի դաշնակցական ջոկատների ընդհանուր հրամանատարը: 1990 թվականին նրա խումբը մեկնում է Հյուսիսային Արցախ, ուր Շահեն Մեղրյանի հրամանատարությամբ համալրում է Շահումյանի պաշտպանական ուժերը:

Կարոտը, բացի զինամթերքի հայթայթումից, իր մարտական ընկերների՝ Պետոյի և Հրաչ Մուրադյանի հետ շրջանի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար տեղի ուժերից ստեղծում է նոր մարտական խմբեր: 1991 թվականի ապրիլի 18-ին Պռոշյանի, Բաղրամյանի, Հրազդանի ջոկատները միանում են Գետաշենի` Թաթուլ Կրպեյանի հրամանատարության տակ գտնվող խմբերին: Սիմոն Աչիկգյոզյանի հրամանատարությամբ գործող ջոկատը համալրելու համար Կարոտի խումբը տեղափոխվում է Մարտունաշենի դիրքեր: 1991 թ. Կարոտը նշանակվեց Ստեփանակերտի` Աշոտ Ղուլյանի 1-ին վաշտի, գրոհային դասակի հրամանատար: Պռոշյանի ջոկատը, Կարոտի և Պետոյի հրամանատարությամբ, մեկնում է Շահումյան ու տեղիինքնապաշտպանական խմբերի համագործակցությամբ ստանձնում Բուզլուխի պաշտպանությունը:

Հունիսի 13-ին ադրբեջանցիների և Գյանջայի (Կիրովաբադ) շրջանում տեղակայված ռուսականհատուկ նշանակության դիվիզիաներից մեկի գերազանցող ուժերի դեմ մղված անհավասար և հերոսական մարտը վերջինը եղավ Կարոտի համար: Գերազանց գիտենալով, որ բարձունքներում արդեն թշնամու հարյուրավոր զինվորներ են, Կարոտը կատարեց մի զարմանահրաշ քայլ` վճռելով բարձրանալ իրենց նախկին դիրքերը: Նրա կատարած այդ քայլը հավասարազոր էր ինքնակամնահատակության: Կարոտի անհետանալը Շահումյանում ցույց տվեց նրա` թշնամու դեմ կանգնելու ու պայքարելու վճռականությունը և պայքարելու անկոտրում կամքը:

Ծնունդդ շնորհավոր, Կարո’տ:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն