Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Հոգևոր

Աստծո ճշմարիտ Խոսքից հեռացանք, ու այն փոխարինեցինք ստով, կեղծիքով, խաբեությամբ

Հունվար 22, 2018թ. 18:32
Կարինե Հայրապետյան

Հայ ազգի Հավատը, Հայի տունը, մեր երկիր Հայքը գիտե՞ք ինչու քանդվեց: Ինչու՞ հայ ազգը օտարվեց իրարից: Հավատը բաժան-բաժան եղավ: Տունը դատարկվեց, ընտանիքը բաժան -բաժան եղավ: Հավատը քանդվեց, ընտանիքները քանդվեցին, քանի որ ի սկզբանե հավատի հիմնաքարը՝ Աստծո ճշմարիտ Խոսքը հեռացրեցին: Հեռացրեցին նույնիսկ Աստվածաշնչից: Քրիստոսի անունը սկսեցին արժան ու անարժան վանկարկել թե՛ չարը, թե՛ բարին:

«Աստծո Ճշմարիտ Խոսք» անվան տակ տեղադրեցին Սուտը, Կեղծիքն ու Խաբեությունը:
Ճշմարտությունը քանդվեց, քանի որ հավատի հիմքում դրվեց սուտն ու կեղծիքը: Խեղաթյուրվեց հավատը:

Սուտը,Կեղծիքն ու Խաբեությունը սողոսկեց նույնիսկ ընտանիք, իսկ Սուտը, Կեղծիքն ու Խաբեությունը կործանում է ընտանիքը:
Ստի,Կեղծիքի ու Խաբեության արդյունքը Ատելությունն է:
Ամենավտանգավորն այն է,որ մարդիկ չեն գիտակցում այս ճշմարտությունը, անիմաստ պայքարում են իրենք իրենց դեմ, անտարբեր են անգամ մանուկների աղաղակին:

«.. Թանկ չէ ո՛չ որդին, և ո՛չ էլ թոռը: ….
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Նա պատմության մեջ իր դարն է սիրում…
Սու՛տ է: Նա դարի ավարն է սիրում: Պարույր Սեւակ…..»

«Չարն էլ է միշտ հավերժ ապրում, անեծք նրա չար գործին» Հովհ. Թումանյան:

Ստի,Կեղծիքի ու Խաբեության ծառաների «բերանից» Ճշմարիտ արդարագոչ աղոթքին փոխարինեց խեղաթյուրված «աղոթքը»: Աղոթքը առ Աստծուն աղոթքը փոխարինեց՝ Աղոթք առ Չարին: Ջերմեռանդ աղոթեցին:
Աղոթքը փոխեց իր հունը եւ Բարու փոխարեն իշխեց Չարը: Չարը սրբի անուն վաստակեց: Չարը չարածին է: Ամենակործան Չարը տալիս է իր պտուղները եւ իր պտուղների միջոցով ոչնչանում է, կատարվում է ինքնաոչնչացում:
Ահա թե ինչու մարդիկ իրենց ողջ կյանքում աղոթում են, կարդում Աստվածաշունչ, սակայն պարուրվում են Չարով, չարով վերջանում:

«Այնտեղ մենք պաս չենք ուտում, Եվ ջերմեռանդ աղոթում, Ժամ ենք գնում ամեն օր, Բայց միշտ ցավեր նորանոր, Միշտ մի աղետ, մի վնաս. Մեզ հասնում են անպակաս:— (Հովհաննես Թումանյան,Մարո):
Հեռացրեք Ձեզանից սուտն ու կեղծիքը, խաբեությունը,  եթե ընտանիքի հայր եք, մայր կամ ընտանիքի բարեկամ:
Պահե’ք Աստծո պատվիրանները , մի’ նախանձիր, մի’ խաբիր, մի’ ստիր, սիրիր քո մերձավորին:
Մարդի’կ, 4եր հավատի հիմնաքարը, գործունեության հիմնաքարը, ընտանիքի հիմնաքարը, Հայրենիքի հիմնաքարը տեղադրեք Ճշմարիտը, Մաքուրը, Սերը Արդարը եւ աշխարհը կդառնա Գեղեցիկ:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հասարակություն, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն