Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Անգլոսաքսոնական մոդելի համաձայն քաղաքականությամբ զբաղվողները պետք է լինեն դերասաններ

Նոյեմբեր 26, 2017թ. 16:34
Հայկ Նահապետյան

Անգլոսաքսոնական մոդելի մեջ քաղաքականությամբ զբաղվողները դերասաններ են կամ  ծաղրածուներ, որոնք կարող են գեղեցիկ խոսել, ճարտար մտքեր ասել, բայց նրանք կառավարումից ու իրավական օրենքներ  մշակելուց հեռու են, այդ հարցերում անգամ  զրո են, որովհետև նրանք  ոչ իրավաբան են, ոչ տնտեսագետ, ոչ կառավարման մասնագետ: Իսկ օրենքներ մշակում են մասնագետները, որոնք կարող են լավն ու վատը տարանջատել, իսկ եթե չես կարող դա անել, ուրեմն, մանիպուլացվում ես:

Անգլոսաքսերն իրենց ազդեցության տակ գտնվող երկրներին պարտադրում են կառավարման հիշյալ մոդել: Եվ  Հայաստանում այսօր կիրառվում  է հենց այդ մոդելը: Դրա համար էլ մեր խորհրդարանում շատ ավելի խոսք ասողներ կտեսնեք, քան մասնագետներ: Մեզանում չկա կարգ, որը կսահմանվի՝ ԱԺ պատգամավորը պետք է լինի մասնագետ, որն ունակ է աշխատել օրենսդիր մարմնում, այսինքն, կարող է օրենքներ գրել:

Եթե դու գեղեցիկ խոսում ես, լավ հռետոր ես, քո ճարտար լեզվով մարդկանց տեղն ես դնում, դա ամենևին չի նշանակում, որ դու ունակ ես օրենքներ գրել ու երկիր կառավարել:

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

«Հանուն ինքնիշխան վերականգնման» նախաձեռնության համակարգող, պահեստազորի գնդապետ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն