Գլխավոր » Լրահոս

Ո՞ւմ շա­հե­րին է ծա­ռա­յե­լու ­Պա­քու-Ա­խալ­քա­լաք-­Կարս եր­կաթ­գի­ծը. «Գանձասար»

Նոյեմբեր 8, 2017թ. 22:51
Բաքու Թբիլիսի Կարս երկաթգիծ

Պա­քու-Ա­խալ­քա­լաք-­Կարս եր­կաթգծի շի­նա­րա­րու­թեան ծրագ­րի մա­սին հան­րու­թիւ­նը տե­ղե­կա­ցաւ 2007 թո­ւա­կա­նի ­Փետ­րո­ւա­րի 7ին, երբ միջ-պե­տա­կան փաս­տա­թուղթ ստո­րագ­րո­ւեց եր­կաթգ­ծի շի­նա­րա­րու­թեան վե­րա­բե­րեալ:

Այդ օ­րո­ւա­նից սկսած չեն դա­դա­րում խօ­սակ­ցու­թիւն­նե­րը եր­կաթգ­ծի շի­նա­րա­րու­թեան ու շա­հա­գործ­ման թե­մա­յի վե­րա­բե­րեալ: ­Հար­ցը նրա­նում է, որ տո­ւեալ ծրագ­րից դուրս է մնում ­Հա­յաս­տա­նը, ին­չը ա­ւե­լի շատ քա­ղա­քա­կան, կամ՝ ա­ւե­լի ճիշդ՝ հո­գե­բա­նա­կան նշա­նա­կու­թիւն ու­նի Հ.Հ.ի հա­մար, քան տնտե­սա­կան:

Հո­գե­բա­նա­կան ազ­դե­ցու­թիւ­նը ի­րա­կա­նում պայ­մա­նա­ւո­րո­ւած է նրա­նով, որ ­Հա­յաս­տա­նի եւ հայ ժո­ղովր­դի հա­մար պար­զից-պարզ է, թէ ի՛նչ ծրա­գիր է ­Պա­քու-Ա­խալ­քա­լաք-­Կարս եր­կաթ­գի­ծը եւ ո՛րն է դրա ի­րա­գործ­ման նպա­տա­կը: ­Դա 21րդ ­դա­րի նոր պան­թուր­քիս­տա­կան ծրա­գիր է ­Թուր­քիան Ադր­բե­ջա­նին կա­պե­լու հա­մար: 1915-1920 եւ 1988-1994 թո­ւա­կան­նե­րին պան­թուր­քիզ­մի ծրա­գի­րը չստա­ցո­ւեց ի­րա­կա­նաց­նել հայ­կա­կան տա­րածք­նե­րի մի­ջո­ցով եւ հի­մա այն տնտե­սա­կան ծրագ­րի տես­քով ի­րա­կա­նա­նա­լու է Վ­րաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան տա­րած­քով:

Ա­ռա­ջին հա­յեաց­քից կար­ծես դա դրա­կան է ազ­դե­լու ­Հա­յաս­տա­նի վրայ՝ այն ի­մաս­տով, որ ­Թուր­քիան ու Ադրբե­ջա­նը կը թու­լաց­նեն ի­րենց պան­թուր­քիս­տա­կան նկրտում­նե­րը ի­րար միա­նա­լու հէնց ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան ու Ար­ցա­խի տա­րած­քով: ­Սա­կայն այս­տեղ կայ մի պահ, ո­րը լուրջ մտա­հո­գո­ւե­լու ա­ռիթ է տա­լիս: ­Հար­ցը նրա­նում է, որ հա­յաբ­նակ ­Ջա­ւախ­քը տո­ւեալ եր­կաթգ­ծի շա­հա­գործ­ման հե­տե­ւան­քով տա­րի­ներ անց կա­րող է վե­րա­ծո­ւել թուր­քաբ­նակ շրջա­նի, իսկ դա ու­ղիղ վտանգ է Վ­րաս­տա­նի եւ ­Հա­յաս­տա­նի պե­տա­կա­նու­թեանց հա­մար: ­Պա­քու-Թ­բի­լի­սի-­Ջէյ­հան նաւ­թա­մու­ղի եւ ­Պա­քու-Ա­խալ­քա­լաք-­Կարս եր­կաթգ­ծի առ­կա­յու­թիւ­նը Վ­րաս­տա­նի տա­րած­քում, երկ­րի հա­մար ու­նի ինչ­պէս դրա­կան, այն­պէս էլ բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թիւն:

Վ­րաս­տա­նի տնտե­սա­կան շա­հը տո­ւեալ ծրագ­րե­րից վի­ճարկ­ման են­թա­կայ չէ, սա­կայն նոյն ժա­մա­նակ վի­ճարկ­ման ա­ռար­կայ չէ նաեւ այն փաս­տը, որ ­Սամց­խէ-­Ջա­ւախ­քը տո­ւեալ ծրագ­րե­րի մի­ջո­ցով վե­րա­ծո­ւել է Ադր­բե­ջա­նի եւ ­Թուր­քիա­յի հա­մար ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թիւն ու­նե­ցող տա­րած­քի: Դ­ժո­ւար չէ կան­խա­տե­սել, թէ որն­ է լի­նե­լու տո­ւեալ երկր­նե­րի յա­ջորդ լայ­նա­մասշ­տաբ ծրա­գի­րը ­Սամց­խէ-­Ջա­ւախ­քի տա­րա­ծաշր­ջա­նում: Այն ար­դէն իսկ մեկ­նար­կել է փորձ­նա­կան ձե­ւով եւ օ­րից-օր ստա­նում է ա­ւե­լի լրջա­գոյն բնոյթ: ­Խօս­քը ֆի­զի­կա­պէս թուր­քա­կան ներ­կա­յու­թեան մա­սին է, ո­րը ար­դէն իսկ ա­մուր ար­մատ­ներ է գցել Ա­խալց­խա­յում ան­բա­րո­յա­կա­նու­թեան բիզ­նե­սի (գոր­ծա­րա­րու­թեան) զար­գաց­ման ա­ռու­մով, ին­չի հա­մար քա­ղա­քում բա­ցո­ւել են տաս­նեակ ռես­տո­րան­ներ(ճա­շա­րան­ներ) ու սրճա­րան­ներ, ո­րոնք թուրք յա­ճա­խորդ­նե­րին ան­պայ­ման ա­ռա­ջար­կում են այլ ծա­ռա­յու­թիւն­ներ:

Այս ա­մէ­նից ել­նե­լով կա­րե­լի է միայն են­թադ­րել, թէ ինչ­քա­նոÿվ­ է մե­ծա­նա­լու տո­ւեալ «բիզ­նես»ի կա­րի­քը Ա­խալ­քա­լա­քում մօ­տա­կայ ա­պա­գա­յում, երբ շա­հա­գոր­ծո­ւի ­Պա­քու-Ա­խալ­քա­լաք-­Կարս եր­կաթ­գի­ծը: Ա­խալ­քա­լա­քում ար­դէն գոր­ծող թուր­քա­կան հա­տու­կենտ օբ­յեկտ­նե­րի (խա­նութ­նե­րու) կող­քին սնկի պէս ա­ճե­լու են թուր­քա­կան ու ադր­բե­ջա­նա­կան ռես­տո­րան­նե­րը ու հիւ­րա­նոց­նե­րը: Եւ դա միայն սկիզբն է լի­նե­լու: Ա­մե­նայն հա­ւա­նա­կա­նու­թեամբ դէպ­քե­րը ըն­թա­նան ­Բա­թու­մի սցե­նա­րով (բե­մագ­րու­թեամբ): ­Գե­ղե­ցիկ շի­նու­թիւն­ներ եւ զար­գա­ցող տնտե­սու­թիւն: Աշ­խա­տան­քի տե­ղե­րը հիմ­նա­կա­նում թուր­քե­րի եւ նո­ւազ չա­փով վրա­ցի­նե­րի հա­մար:

Ա­պա­գա­յում թուրք մես­խեթ­ցի­նե­րը ­Թուր­քիա­յի եւ Ադրբե­ջա­նի օգ­նու­թեամբ ա­ւե­լի մեծ ցան­կու­թիւն են դրսե­ւո­րե­լու վե­րա­դառ­նալ Սամց­խէ-­Ջա­ւախ­քի տա­րա­ծաշր­ջան, որ­տեղ ար­դէն բա­ւա­կա­նին ամ­րապնդո­ւած կը լի­նեն ի­րենց ցե­ղա­կից­նե­րը: Ե­րե­ւի ա­նի­մաստ է խօ­սել այն մա­սին, թէ ի՛նչ տե­ղի կ­՛ու­նե­նայ յե­տոյ մօտ 20-30 տա­րի անց: Այն ինչ տա­րի­ներ ա­ռաջ տե­ղի ու­նե­ցաւ ­Բա­թու­մում հնա­րա­ւոր է կրկնո­ւի նաեւ ­Ջա­ւախ­քում: Բ­նա­կան է, ե­թէ Վ­րաս­տա­նի իշ­խա­նու­թիւն­նե­րը այդ ա­մէ­նից դա­սեր չքա­ղեն ու այս­պէս շա­րու­նա­կո­ւի, ա­պա շատ շու­տով ­Պա­քու-Թ­բի­լի­սի-­Ջէյ­հան նաւ­թա­մու­ղը եւ ­Պա­քու-Ա­խալ­քա­լաք-­Կարս եր­կաթ­գի­ծը ­Սամց­խէ-­Ջա­ւախ­քում հսկե­լու է օ­րից-օր բազ­մա­ցող թուր­քա­կան ազ­գաբ­նակ­չու­թիւ­նը: Ար­դէն իսկ Ադր­բե­ջա­նից հնչում են պա­հանջ­ներ, որ ­Պա­քու-Ա­խալ­քա­լաք-­Կարս եր­կաթգ­ծից ոչ մի պա­րա­գա­յում չպէտք է օգ­տո­ւի ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թիւ­նը:

Այ­սինքն դուրս է գա­լիս, որ եր­կաթգ­ծի ծրա­գի­րը ան­թա­քոյց ու­նի նպա­տակ՝ ­Հա­յաս­տա­նը մե­կու­սաց­նե­լու ա­ռու­մով:

Նյութի մանրամասները կարդացեք «Գանձասար»–ի  կայքում

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն