Գլխավոր » Politics, Լրահոս, Հասարակություն

Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին և «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքի նախագծի եվրոպական հեղինակներին

Նոյեմբեր 2, 2017թ. 22:09
ակադեմիա

ԲԱՑ ՆԱՄԱԿ

«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը սկզբունքորն չի ներկայացնում  հայ ժողովրդի իրական դիրքորոշումները,  հայ ընտանիքի իրական խնդիրները, չի պաշտպանում հայ ընտանիքին, չի պաշտպանում  ընտանիքի  յուրաքանչյուր անդամի իրավունքը որպես Հայաստանի Հանրապետության  քաղաքացու։

«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» նախագիծը բռնություն է Հայ ժողովրդի ավանդական ընտանիքի դեմ:

«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» նախագծի միջոցով բռնություն է կիրառվում հայ ազգի, Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ նրա ավանդական, բարեկիրթ  ընտանիքի նկատմամբ:

Հայ ազգը քրիստոնյա ազգ է,  ժամանակի ընթացքում նա կազմավորել եւ որդեգրել է իր ընտանեկան օրենքները, հաստատել է ընտանիքի սիրո ու ներդաշնակության, բնության ու աստվածային օրենքները, պահպանել է իր ընտանիքի աստվածային համակարգը:

Հայոց ավանդական  ընտանիքում կինն ունի իր դերը և իրավունքը,  հայ  ընտանիքում  կնոջ եւ տղամարդու միջեւ դրված է հավասարազոր  իրավունքներ՝  ավանդական սկզբունքներով, այդ օրենքներն ավելի դեմոկրատ են ու դրական:

Տղամարդը դրսի պատ է, կինը ներսի պատ է,- ասում է հայ ժողովուրդը: Ընկերներ, եվրոպական ընտանեկան օրինապահներ, մի փորձեք այդ պատը կոտրել, այդ պատը ունի  հազարամյակների ամրություն:

Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի շրջանակներում՝  ընտանիքում ծագած խնդիրները, անհամաձայնությունը, անհաշտությունը, բռնությունը  հայ ժողովուրդը լուծել եւ լուծում  է  ավանդական՝  Մեծերի  Խորհրդի օրենքներով եւ եթե խնդիրը չի լուծվում, ապա  դիմում են գոյություն ունեցող  ՀՀ օրենսդրական  մարմիններին, որոնք իրականացնում  են ընտանիքի   բաժանության խնդիրը:  Բաժանությունից հետո ծնողներից մեկը պարտավորված  վերցնում  է երեխայի խնամքը՝ երեխայի  ցանկությամբ, եւ բռնություն չի կիրառվում  ոչ ծնողի դեմ, ոչ երեխայի դեմ:

Ոչ մի արտաքին ուժ  իրավունք չունի բռնություն իրագործել՝  Հայ ժողովրդին զրկել աստվածային օրենքներից եւ ներմուծել սոցիալական  դեգրադացված ահեստական օրենքներ:

«Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի» եվրոպական գործընկերներ, դուք փորձում եք հայ ժողովրդի դեմ  իրագործել  սոցիալական եւ բարոյական բռնություն, այն կդառնա համազգային աղետ:

«Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի» եվրոպական գործընկերներ, Ձեր նախագծի շրջանակներում ողջ եվրոպայով զարգացնում եւ դաստիարակում եք թմրամոլների, հոգեկան հիվանդների, միասեռականների   սոցիալական խավը,  այն մարդկային աղետ է:

 

Խաթարում եք ծնող-երեխա հարաբերությունը: Ծնողը զրկվում է իր ծնողական պարտականություններից եւ երեխան զրկվում է դաստիարակության կանոնակարգից:    Օրենքի ուժով ծնողից բռնությամբ վերցնում եք երեխային, առանց լսելու երեխայի ճիչը, սա բռնություն է: Մտածե՛ք, եվրոպայում կատարվում է բռնություն, երեխան զրկվում է ծնողից, այն երեխան, որը բռնությամբ  զրկվում է ծնողից, արդեն հիվանդ մարդ է հասարակության համար:

Երեխային մորից զրկում տալիս եք մեկ այլ կնոջ, որը երեխային մեծացնում է որպես առարկա, առանց զգացումի, որպես խորթ մայր: Մայրական սեր եւ դաստիարակություն չստացած երեխան՝ հիվանդ  մարդ է, նա էլ իր հերթին է ծնում հիվանդ սերունդ:

Երեխան ծնողական  դաստիարակությունից զրկված լինելով՝ սկսում է հաճախել հոգեբանների մոտ, որոնք էլ ավելի են խորացնում երեխայի հոգեվիճակը, սա բռնություն է  երիտասարդ  սերունդի դեմ:  Հայոց ավանդական հասարակությունը  մերժել և մերժելու է անծնող երեխա մեծացնելու բռնության կանոնակարգը:

 

Մարդկային աղետը փրկելու համար, ծայր առած սեռական հիվանդություններից  մարդկային տեսակը փրկելու համար, մարդկությունը հրաժարվեց  հեթանոսության  «սուրբ պոռնկություն» համակարգից, պայքարեց եւ հաստատեց  Քրիստոնեական վարդապետական համակարգը, որտեղ պահպանվում է յոթ պորտ գաղափարը, որը զերծ է պահում բազմաթիվ հիվանդություններից եւ այլասերումից:

Այսօր մարդկությանը նորից մատուցվում է նման մի  անկանոն, «գլոբալ» համակարգ, բռնության համակարգ՝ բռնության կանխարգելման դեմ:

 

Արևմտյան քաղաքակրթությունն ունի նաև սոցիալական սանդղակից դուրս մնացած «ցածր» շերտի համար նախատեսված  օրենսդրական դաշտ, որը պահպանում է նրանց իրավունքը, որոնք հասարակության մեջ ընդունված է ճանաչել որպես համասեռամոլներ, հետերո սեքսուալներ, թմրամոլներ և այլն, այս    սոցիալական խավը  մադկային աղետ է,  և այս աղետի համար մեր իմաստուն նախնիները ստեղծել էին անկյալանոցներ։

 

«Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի» եվրոպական գործընկերներ,  միասեռականությունը Հայաստանում երբեք բռնության չի ենթարկվել, երբեք սոցիալական շերտ չի դարձել, այն համարվել է, սոցիալական, մարդկային, բնածին արատ, որին կարելի է օգնել, բուժել, որպեսզի հասարակության կողմից չենթարկվի պարսավանքի եւ ծաղրի:

 

Միասեռականությունը եվրոպայում մարդկության կողմից սարքովի սոցիալական շերտ է, որը ծնվում է սոցիալական այն խավի մոտ, որտեղ ընտանիք  եւ դաստիարակություն հասկացու թյունը խեղաթյուրված է:

Ես ականատես եմ եղել Գերմանիայում շատ միասեռականների, որոնք ծաղրվում են հասարակության կողմից:  Ծաղրի են եթարկվում   տրանսպորտում, դպրոցում, հասարակական վայրերում: Սա բռնություն է  միասեռականների դեմ:  Բռնություն է այն մարդու դեմ, ումը որ պատրաստում եք որպես քաղաքական կատեգորիա՝ հատուկ բռնության ու ծաղրանքի ենթարկվելու համար:

Դուք դաստիարակեցիք Կոնչիտա եւ  Դուք սպանեցիք Կոնչիտային:

Դուք արհամարհեցիք, Կոնչիտայի դեմքի մազերի տակ թաքնված բռնության ենթարկված ցավը:

Դա նշանակում է  միասեռականներին պետք չէ դարձնել հասարակության մի նոր շերտ եւ ենթարկել բացահայտ ծաղրանքի, դա հոգեբանական բռնություն է, հակամարդկային եւ պատժելի օրենքով:

Ականատես եմ եղել բազմաթիվ դեպքերի, թե ինչպես է երեխան, երիտասարդը տառապում ու ցավում  ծնողների անտարբեր ու անկանոն վարքից,  «ազատությունից» սա բռնություն է  ապագա քաղաքացու նկատմամբ:  Սոցիալապես ապահովված հայրը «ազատության» ճանապարհին ընտրում է իր ընկերոջը կամ ընկերուհուն,  մայրը ընտրում է իր ընկերոջը կամ ընկերուհուն եւ երեխան կամ երիտասարդը  ընտանեկան «ազատ բռնության» ճնապարհին  կործանվում է:

 

Հայ ընտանիքը  բռնություններից ազատվելու  իր ընտանեկան կանոններն ունի, տվեք հային իր բնօրրանում ապրելու եւ արարելու հնարավորություն, կվերանա ընտանեկան բռնությունը:

Հայ մարդը, հայ ընտանիքն, այսօր,  իր բնօրրանում ենթարկվում է սոցիալ-տնտեսական բռնության, որը բնականաբար վերաճում է եւ դառնում է ընտանեկան բռնություն:

Հայ ժողովրդի մարդկային, սոցիալ եւ տնտեսական  իրավունքները ոտնահարաված են:  Երկիրը հասցրել են աղետալի վիճակի, անարդարություն աշխատանքի վայրում, ցածր աշխատավարձ, արտագնա աշխատանք, գաղթ, որի արդյունքում առաջանում է  ընտանիքի բաժանում՝ բռնության ճանապարհով:

 

Բռնություն է կիրառվում երիտասարդ հայ ընտանիքի նկատմամբ. ընտանիքի հայրը բռնությամբ բաժանվում է ընտանիքից,  բռնությամբ գնում է արտագնա  աշխատանքի, երեխան բռնությամբ զրկվում է հորից, կինը բռնությամբ զրկվում է ամուսնուց: Ընտանիքը բռնությամբ քանդվում է:

Ընտանիքները ընկած են  պարտքերի տակ,   ընտանիքի ձեռքից վաշխառուները բռնությամբ  վերցնում են սեփական տունը:  Ընտանիքը՝ երեխաների հետ հայտնվում է փողոցում:  Ընտանիքը  ենթարկվում է բարոյահոգեբանական եւ  ֆինանսատնտեսական բռնությունների: Չարչարանքով կառուցած տունը թողնում է վաշխառունին   եւ հեռանում, ընտանիքին և երեխային  կտրելով իր սեփականության բնական իրավունքից:

Բռնություն է կիրառվում այն ընտանիքներում,  որտեղ մահանում և աշխարհից հեռանում են ծնողները կարոտ մնալով իրենց գաղթած  զավակներից, սա բռնություն է եւ միաժամանակ կանխամտածված հանցագործություն  հայ ազգի դեմ:

 

Բռնություն է, երբ երիտասարդ ընտանիքը  պարտադրաբար և սոցիալական ճնշումների պատճառով   թողել հայրենիքից հեռացել է, երեխան խոսում է տվյալ երկրի  լեզվով, ծնողը մայրենի  լեզվով, իրար չեն հասկանում: Առաջանում է բարոյահոգեբանական բռնություն երեխա- ծնող հարաբերության մեջ: Սա ամենամեծ բռնությունն ու մեղսագործությունն է մեր տեսակի դեմ: Հայ ժողովրդի սոցիալ եւ տնտեսական  իրավունքները ոտնահարաված են: Մտածե՛ք այս բռնությունների վերացման  մասին: Լուծե՛ք այս խնդիրը:

 

Երեխաները ծնվում, ապրում են ծայրահեղ  դառն աղքատության, սովի քաղցի  մեջ, ոչ մարդկային բնակարաններում: Ծայր է առել ոչ բնական, ահռելի չափերի հասնող, հիվան դությունները, հիվանդությունները չեն կարողանում բուժել հայրենիքում:

Մարդիկ  ծախում են իրենց ինչքը եւ լքում են հայրենիքը, հարազատներին, ծնողներին, օտար երկրներում բուժվելու, առողջանալու ակնկալիքով, որը դժբախտաբար, շատ դեպքերում ունենում է տխուր վերջաբան:

Եվրոպայից ներմուծված  «անօրինական պատվաստումները» ազգին դարձնում է խեղանդամ հիվանդ, նոր աղետալի բռնություն  է պատրաստվում հայ ազգի դեմ  «գարդասիլ» կոչված պատվաստատեսակով, որով ծրագրավորված է ոչնչացնել Հայ սերունդը, Հայ կնոջ, աղջկա արգանդը: «Գարդասիլ» կոչված պատվաստատեսակով հազարավոր բռնի մահացու դեպքեր են գրանցված ԱՄՆ ում, Ռուսաստանում:  Այս բռնության տեսակը իրավական պատասխան է պահանջում ՀՀ Առողջապահության նախարարից սկսած մինչեւ ողջ ղեկավար այրերը:

Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիան արգելում է այդ պատվաստա տեսակի ներմուծումը  Հայաստան,  միաժամանակ արգելում է  բռնի կերպով պատվաստումը հայ աղջկան, կնոջը:

Սա բռնություն եւ հանցագործություն է հայ ընտանիքի դեմ, հայ նոր սերունդի դեմ: Աղետ:

 

Եվրոպան ունի  բազմաթիվ մարդկային օրենքներ, որտեղ պաշտպանվում է մարդու սոցիալական, տնտեսական եւ բարոյահոգեբանական իրավունքները,  որոնց փոխառությունը և ներդրումը իրավական դաշտում  զարթոնք կարող է առաջացնել մեր հասարակության մեջ եւ կպաշտպանի  մարդու իրավունքը։

 

Հայ ժողովուրդն ունի իր ընտանիքի  կազմության մարդկային եւ ավանդական տեսակը, որով ամուր է պահել իր ընտանիքը եւ ազգը:  Ընտանիքը հայ ժողովրդի պատկերացումներում պապն ու տատն են, հայրն ու մայրը և թոռները,  զարմիկն ու զարմուհին եւ Մեծ Գերդաստանը, որոնք պետք է ապրեն ապահով, սիրո ու ներդաշնակության մեջ՝ մեկ հարկի տակ, կամ առանձին: Երկիրը այս  աղետալի վիճակից կարող է հանել միայն ավանդական, սոցիալապես ամուր և իր հայենիքում արարող առողջ հայ ընտանիքը: Ունես ամուր ընտանիք, ունես ամուր երկիր:

Կարինե Հայրապետյան

Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիա

02.11.2017թ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն