Գլխավոր » TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ստատուս քվոն ներկայիս անկայուն խաղաղությունը պահպանելու  լավագույն տարբերակն է

Նոյեմբեր 4, 2017թ. 16:32
Մարկեդոնով

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում  կազմակերպված <<Ազգային անվտանգության ինքնության հարցերը գլոբալիզացիայի և ինտեգրացիոն գործընթացների պայմաններում>> թեմայով միջազգային 3-րդ ֆորումին մասնակցում էր Ռուսաստանի հումանիտար գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր Սերգեյ Մարկեդոնովը:

Ֆորում ավարտից հետո քաղաքագետը պատասխանեց լրագրողների հարցերին:

 

-Արցախը պայքարում էր Հայաստանին և հայկական աշխարհին միանալու համարՙ սակայն Արցախի  հարակից տարածքները, որոնք բնակեցված էին ադրբեջանցիներով, դրա համար չէին պայքարում. ահա այստեղից էլ ծնվում են այն երկու հանգույցները, որոնք հարկավոր է լուծել: Բայց այստեղ առաջ են գալիս բազմաթիվ հարցեր. վստահության բացակայության պայմաններում ո՞վ պետք է առաջինը սկսի դա իրականացնել և ի՞նչ երաշխիքի կա դրա համար:

Եթե Ռուսաստանի ու Արևմուտքի միջև չէր եղել այնպիսի բախումնային իրավիճակ,  ինչն այսօր մենք տեսնում ենք, ապա  բացառված չէ, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ը միասնական ուժերով ճնշում գործադրեին հակամարտության կողմերի վրա ու հանգեին ինչ-որ փոխզիջման: Բայց այսօր նման  մտադրություն  չունի ոչ Արևմուտքը, ոչ Ռուսաստանը: Հարկավոր է նաև հաշվի առնել այն, որ ԼՂ  խնդիրը ոչ Ռուսասատանի, ոչ ԱՄՆ-ի համար առաջնահերթ չէ: Նրանք մտածում են այսպես՝ սահմանին առանձնապես շատ չեն կրակում, փառք Աստծո: Գուցե իմ խոսքում փոքր-ինչ ցինիզմ կա, բայց դա է ճշմարտությունը: Դրա համար  հանդիպումներից ակնկալիքներ չպետք է ունենեալ:

Հաճախ են ինձ զանգահարում լրագրողներ Հայաստանից,  Ադրբեջանից ու հարցնում՝  ահա, տեղի կունենա նախագահների հերթական հանդիպումը,  կլինի արդյոք փոփոխություն՝ ես ասում եմ՝ ոչ չի լինի, որովհետև բացի այդ  ըստ իս կան նաև շատ խնդիրներ, իսկ դրանցից մեկը Հայստանում ու Ադրբեջանում առկա   հասարակական կարծիքն է:

-Ամեն դեպքում, նախագահների վերջին՝ ժնևյան  հանդիպումն ինչ որ արդյունք տվե՞ց, ինչ- որ բան հաջողվե՞ց  կողմերին անել:

– Ասում են,  բանակցություններ են՝  հանուն բանակցության, բայց չէ՞, որ դա քիչ բան չէ, որովհետև եթե չլինեին այդ բանակցությունները, ապա կլիներ պատերազմ ու վերջ: Դրա համար, երբ ասվում է  բանակցություններ են ու արդյունք չկա,  ուզում ես հասկանա, իսկ ի՞նչ են հասկանում  արդյունքներ ասելով: Քաղաքականությունը  հնարավորի արվեստ է,  ոչ թե երևակայություն, դրա համար ներկա անկայուն խաղաղությունը, այդ  ստատուս-քվոն լավագույնն է, որ կա՝ հաշվի առնելով  փոխզիջումների հարցում  կողմերի ոչ պատրաստ լինելը և բովանդակային բանակցություննների բացակայությունը: Իսկ որքան ես հասկանում եմ 2011թ Կազանյան գագաթաժողովից հետո բովանդակային բանակցություններ չեն  անցկացվում: Յուրաքանչյուր հանդիպում հայտարարություն է այն մասին, թե եկեք չպատերազմենք: Չնայած դրանից հետո հերթական լարվածություն  է լինում:

-Իսկ դուք որևէ դրական ընթացք կամ լուսավոր կետ տեսնո՞ւմ եք, այս իրավիճակը որքա՞ն կարող է շարունակվել:

-Լուսավոր չէ, մութ է, բայց  դեռ սև չէ: Իսկ քաղաքական հակամարտությունները կարող են շարունակվել երկար: Իմ դիտարկմամբ, մեծ իլյզիա կա ամերիկյան, նաև եվրոպական փորձագետների մոտ, նրանք կարծում են, թե հետխորհրդային հակամարտությունները բավականին հեշտ, պարզ լուծում ունեն, եթե դրանք ինտերնացիոնալիզացվեն  ու չլինի Ռուսաստանի դոմինանտ դերը: Բայց Ղարաբաղը հենց այն օրինակն է որտեղ ամենևին չկա ՌԴ-ի առաջատար դերը, և առկա է  ինտերանցիոնալ մոտեցում, քանի որ կա Մինսկի խումբը: Բացի այդ, կան բազմաթիվ այլ  կոնֆլիկտներ, որտեղ ևս Ռուսաստանի դերակատարումը շատ փոքր է, այնուհանդերձ, այդ հակամարտություններն արագ չեն լուծվում: Գուցե  որոշ մարդկանց համար այս թեզը համոզիչ չէ, բայց որպես պատմաբան կարող եմ ասել, որ 25 տարին շատ քիչ ժամանակահատված է նման հակամարտությունների լուծման համար:

Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին զինտեխնիկայի ձեռքբերման հերթական ռազմական պայմանագիրը, այն նպատակ ունի խախտված ռազմական բալանսը վերականգնե՞լ, թե՞ փորձ է զսպել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները:

-Չեմ կարծում, որ ռազմական բալանսը խախտվել է, չնայած նաև գիտեմ, որ Հայաստանում կա նման մոտեցում, թե մինչև 2016-ը  բալանսը խախված էր: Գիտեք, մենք պատանդ ենք դարձել  2016թ.-ի ապրիլին, կարծես միչև ապրիլ ամեն ինչ նոմալ էր, խաղաղ: Բայց իրականում այդպես չէ,  լարվածությունը գնալով աճում էր: Եվ դա պայմանավորված չէ նրանով , որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառել: Չնայած այդ հարցը ևս վիճելի է, ու ես այդ մասին խոսել եմ  Ռուսաստանում:  Բայց նաև պետք է ասել, չլինի ռուսական զենքը, կլինի իսրայելականը կամ թուրքականը: Փաստն այն է, որ կա զենքի պահանջարկ, և կա խնդիրը ուժով լուծելու ցանկություն: Այս մտածողությունն է , որ պետք է փոխել, ու հարկավոր է մտածել թե դա  ինչպե՞ս անել:

-Իսկ դուք տեսնում ե՞ք այդ մտածողության փոփոխման հնարավոր ճանապարհը:

-Դրա համար հարկավոր է, որ հակամարտության կողմերը միմյանց  չվերաբերվեն  որպես թշնամի երկրներ: Այստեղ նաև մեկ այլ կարևոր խնդիր կա. Հայաստանու ղարաբաղյան հակամարտությունը դիտարկվում է որպես   մյուս համակարտություններից տարբերվող խնդիր: Իսկ ես կարծում եմ, որ  ԼՂ խնդիրը ինչպես նաև Աբխազիայի, Դոմբասի,  Պրեդնիստրոյի խնդիրները հանդիսանում են  միջազգային անվտանգության չլուծված հարցերի մի մասը: Իրականում չկան խաղի կանոններ, իրականում մենք չենք տեսում հակամարտության լուծման  համար մեխանիզմների փնտրտուք: Փոխարենն առկա են միակողմանի որոնումներ, ու դա ստեղծում է այն բացասական ֆոնը,  որը թույլ չի տալիս գործել միասին, թույլ չի տալիս  հակամարտող  կողմերին մղել փոխզիջման: Մինչդեռ  փոխզիջում անպայման լինելու է, երկու կողմեր էլ պետք է գնան դրան: Ես այդ մասին բազմիցս ասել եմ ադրբեջանցիներին, որ ղարաբաղյան հարցում չի կարող լինել վերադարձ 88-ին,  ինչպես չի կարող լինել Դոմբասի կարգավիճակի վերադարձ 2014-ին: Դա անհնարին է:

-Եվ այնուհանդերձ, ի՞նչ  քայլեր պետք է անել,  ինչպե՞ս եք տեսնում ԼՂ  խնդրի լուծումը:

-Իրավիճակի փոփոխությունը, որն արձանագրված է թարմացված մադրիդյան սկզբունքներում՝  իրագործվելու է, պարզապես հարցը փոփոխությունների ծվալների ու որակի մեջ է: Ահա ինչի շուրջ է տեղի  ունենում բանակցային գործընթացը

Կողմերից ոչ մեկը չի կարող  միակողմանիորն հաղթանակ տանել, քանի որ դրա համար ոչ մի կողմի ռեսուրսները բավարար չեն:

Հակամարտության լուծումն ամենայն հավանականությամբ կձգձգվի: Իսկ  ի՞նչ ենք հասկանում լուծում ասելով: Եթե այդ մասին հարցնեք Արցախում և Ադրբեջանում՝  կստանաք երկու տարբեր պատասխաններ: Բաքվում կասեն՝ լուծումն այն է, որ Ադրբեջանի դրոշը ծածանվի  Ստեփանակերտում: Իսկ Հայաստանը կարող է՞ դրան համաձայվել՝ իհարկե ոչ:

-Ասացիք, եթե չլինի ռուսական զենքը, ապա  կլինի թուրքականը կամ  իսրայելականը: Նման մեկնաբանությունը Հայաստանում ընկալվու է որպես ռուսական կողմի արդարացում:

-Ես դա հասկանում եմ: Հայաստանում ինձ նաև  հարցնում են՝ Ադրբեջանն Ռուսաստանի ինչի՞ն է պետք: Ես պատասխանում եմ՝ մեր  հարևանն է: Եթե Ռուսաստանն Ադրբեջանի հետ դրական օրակարգ չձևավորի, ապա  Թուրքիայի  ազդեցությունը Ադրբեջանում շատ կմեծանա, որը չի բխում ՌԴ շահերից: Իսկ Թուրքիան բարդ երկիր է, թեպետ մենք այդ երկրի հանդեպ ունենք կառուցողական մոտեցումներ, բայց շատ հարցերում ունենք հակասություններ: Այն բանից հետո, երբ Ռուսաստանը  կորցրեց Վրաստանի նկատմամբ վերահսկողությունը մենք չենք կամենում ևս մեկ Վրաստան ստեղծել  Հարավային Կովկասում, դա կլինի Ռուսաստանի համար խնդրահարույց: Բայց նաև չի նշանակում, որ ՌԴ-ն ու Ադրբեջանը  ռազմավարական հարցերում ունեն լիարժեք  փոխըմբռնում, ամեևին այդպես չէ: Երկու երկրների միջև կան բազմաթիվ տարակարծություններ: Ի վերջո, Ռուսաստանի խնդիրն է իր շահերի ապահովումը, ոչ թե Ադրբեջանին  պաշտպանելը:

Իսկ մեր ռազմավական գործընկեր Հայաստանն այս պահին քիչ չի ստանում Ռուսաստանից. հիշեք տրամադրված վարկը՝ զենք ձեռք բերելու, կամ Գյումրում տեղակայված 102 ռազմաբազան, որը զսպում է Թուրքիային,  եթե այն չլիներ, ոչ ոք չի կարող ասել, թե ինչպե՞ս կպահեր իրեն Անկարան տարբեր իրավիճակներում:

Հայաստանում կան մարդիկ, որոնք ասում են՝ պետք է շուռ գալ դեպի ՆԱՏՕ, բայց քանի դեռ Թուքիան այնտեղ է այդ ճանապարհը  Հայաստանի համար փակ է:

-Ի՞նչ կասեք Հայաստան-ԵՄ ստորագրվելիք համաձայնագրի մասին:

 -Կասեմ հետևյալը.  ԵՄ-ն մարդասիրական կազմակերպություն չէ, ԵՄ-ն Ադրբեջանը դիտում է էներգակիրներ մատակարարող գործընկեր երկիր: Եվ ԵՄ-ն ընտրություն չի անի Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Բացի այդ, ՀՀ-ԵՄ համաձայնագրով Հայաստանին խորհուրդ են տալիս փակել Մեծամորի ԱԷԿ-ը: Լավ, եթե փակեք հետո՞ ինչ եք անելու, ո՞վ է փոխհատուցելու ձեր էներգիայի պակասորդը: Ձեզ համար այստեղ ակնհայտ չէ՞ թուրք-ադրբեջանական լոբբի դերը:

Այնուհանդերձ, Հայաստանը որպես անկած պետություն համագործակցելով  ՌԴ հետ, միաժամանակ շահագրգռված է կապերն ընդլայնել, ինչպես Արևմուտքում, այնպես էլ Արևելքում, նկատի ունեմ Իրանի հետ համագործակցությունը: Չնայած սրան ներակայում  Հայաստանի համար Ռուսաստանի հետ համագործակցությանն  այլընտրանք չկա:

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն