Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի նախագիծն ինչքան շատ է քննարկվում,այնքան աղբը ջրի երես է դուրս գալիս

Հոկտեմբեր 18, 2017թ. 22:57
խորհրդարան

ՙՙԸնտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին՚՚ օրենքի նախագիծը երեկ խորհրդարանում էր, սակայն լսումների ձևաչափով: Իսկ լսումների կազմակերպիչը Եվրաինտեգրաման հանձնաժողովն էր, որի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նախապես հայտարարեց, թե հանձնաժողովը, որն ընդամենը հարթակ է տրամադրել կողմերին՝ այս հակասական նախագծի շուրջ կարծիքներ արտահայտելու համար, դեռևս չունի միասնական ու վերջնական կարծիք: Պատճառն այն է, որ հանձնաժողովում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են, որոնք հիշյալ նախագիծը դեռ չեն քննարկել սեփական խմբակցություններում, հետևաբար չունեն վերջնական կարծիք: Հասարակական ու քաղաքական դաշտը, Զոհրաբյանի խոսքով, այս օրենքի շուրջ բաժանված է ծայրահեղորեն տարբեր կարծիքների:    Իսկ լսումներին ներկա էին ԱԺ երկու ընդդիմադիր ուժերի՝ ՙՙԵլք՚՚ և ՙՙԾառուկյան՚՚ խմբակցությունների պատգամավորները. ՙՙԵլք՚՚-ակաները հիմնականում լռեցին, լսեցին, հետո էլ հոգնեցին ու գնացի: Փոխարենը, ակտիվ էին ՙՙԾառուկյան՚՚ խմբակցության պատագամավորները,որոնք մեկը մյուսի հետևից հանդես եկան այս խայտառակ  նախագծի արդարացի քննադատությամբ:

Ի դեպ, ներկաներին բաժանված օրակարգում գրված էր՝ ՙՙնախնական նախագիծ՚՚ արտահայտությունը, ինչը նշանակում է, որ հենց հանձնաժողովում կարծում են, որ այս փաստաթուղթը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու մինչև դառնա նախագիծ, էլ ուր մնաց՝ օրենք:
Լսումներին մասնակցողներն ակնկալում էին արդարադատության փոխնարարար Վիգեն Քոչարյանից լսել հստակ հիմնավորումներ հնչող մտահոգությունների առնչությամբ, ինչպես նաև միջազգային փորձի ներկայացում, սակայն փոխնախարարը խոսեց վերացական, խուսափեց շատ հարցերի պատասխաններից, իսկ միջազգային փորձի մասին նախընտրեց լռել, և միայն ՙՙԼույս՚՚ կենտրոնի նախագահ Հայկ Այվազյանի պնդումից հետո, թե թվեք այն  պետությունների անունները, որոնք ընդունել են այս օրենքն ու նրանցում նկատվել է ընտանեկան բռնության դեպքերի կտրուկ նվազում, փոխնախարարին այլ բան չէր մնում անել, քան անկեղծորեն խոստովանել, որ անտեղյակ է, չգիտի նման երկրների անուններ,  չի տիրապետում նաև միջազգային վիճակագրությանը: Մնում է զարմանալ, ուրեմն այդ ի՞նչ փաստերի վրա հիմնվելով է  սույն չինովնիկը պնդում, թե այս անկատար ու  տարակարծությունների տեղիք տվող օրենքը Հայաստանում կարող է դրական արդյունքներ ունենալ:
Փոխնախարարն, ի դեպ, անցավ նաև կոռեկտության սահմանները, խոսքի սկզբում մեղադրանքներ հնչեցնելով նախագծին դեմ հանդես եկող կողմի հասցեին, ու բազմաթիվ մտավորականների, հկ-ների ներկայացուցիչների, իրավաբանների, պատգամավորնների կարծիքները որակեց ՙՙանտեղյակ մարդկանց անհիմն մեղադրանքներ՚՚: Փոխարենը, գովեստի խոսքեր շռայլեց այն հկ-ների հասցեին, որոնք արդարադատության նախարարության հետ մասնակցել են հիշյալ նախագծի ստեղծմանը: Հիշեցնենք, փոխնախարարի գովեստին արժանացած հկ-ներն իրականում Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվողներն են, որոնք մեր երկրում զբաղված են արվամոլների ու իգամոլների իրավունքների պաշտպանությամբ ու այլասերման քարոզչությամբ։

Վիգեն1Երբեք աչքովս չէի տեսել այդչափ ջերմ հարաբերություններ հայ պաշտոնյայի ու միասեռականների իրավունքների պաշտպանությամբ, քարոզչությամբ զբաղվող հկ-ների անդամների մեջ։  Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը նրանց ասածներին էր հավանություն տալիս, այլասերում քարոզողները Քոչարյանի խոսքերին էին ծափերով արձագանքում…

Լսումները մի հարցում կարևոր դեր ունեցան, գրեթե բոլորը համոզվեցին, իհարկե, բացի երկնագույն-վարդագույն մազափնջերով տարբերվող հկ-ների ներկայացուցիչներից, որ այս նախագիծը հիմնովին վերափոխելու ենթակա փաստաթուղթ է:
ՙՙՄենք ուզում ենք ներմուծել մի օրենք, որի դրույթները համահունչ չեն մեր ազգային հոգեկերտվածքին: Ոմանց թվում է, եթե մենք դեմ ենք այս օրենքի ընդունմանը ուրեմն կողմ ենք բռնությանը, սա աբսուրդ է՚՚,-ՙՙԾառուկյան՚՚  խմբակցության  պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ որպես հայ տղամարդու զայրացրել է նախագծում տեղ գտած այն դրույթը, հանաձայն որի ոստիկանը իրավունք ունի մտնել ընտանիք ու սահմանափակել ծնողի ու երեխայի տեսակցությունը, մի բան ինչը հակասում է ՀՀ սահմանադրության 37 հոդվածին:
Առհասարակ ներկաների մեծամասնությունն այն համոզման էր, որ նախագծի մի շարք դրույթներ ուղղակի հակասում են թե՛ երկրի գլխավոր օրենքին, թե՛ Ընտանեկան օրենսգրքին: ՙՙԻրավունք՚՚ շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին ևս զարմացրել էր նախագծում հակասահմանադրական դրույթների առատությունը՝ ՙՙսահմանադրական խախտումների ոտնահարման կոլեկցիա է այս նախագիծը՚՚,- հայտարարեց նա, նկատելով՝ նախագծում միայն 48 անգամ կրկնվում է ՙՙենթադրաբար՚՚ բառը:

Ներկաներն ընդգծում եին , որ նախագծում օգտագործված են բազմաթիվ անհասկանալի հասկացություններ, որոնք չկան անգամ Ընտանեկան օրենսգրքում, օրինակ, ի՞նչ ասել է ՙՙփաստական ամուսնական հարաբերություն՚՚ , քիչ չեն նաև իրավական տեսանկյունից խոցելի հասկացությունները, ինչպիսին են տնտեսական կան հոգեբանական բռնություններ կոչվածը:
Օրենքի ընդունմամբ շահագրգիռ հկ-ներն իրենց հետ խորհրդարան էին հրավիրել նաև բռնություն վերապրած մեկ-երկու կանանց, նրանցից մեկն իր պատմությունը ներկայացնելով ասաց, թե որևէ մեկին չէր կարողանում դիմել, որ իրեն փրկեն իր բռնարար ամուսնուց, իսկ եթե այս օրենքը լիներ ու գործեին լիազոր մարմինները, ինքն ավելի շուտ կազատվեր բռնարարից: Այս պատմությունը ներկաներից շատերին, անկեղծ ասած, այնքան էլ համոզիչ չթվաց ու հարց հնչեցրին՝ լավ, չկա՞ր մի օրինապաշտպան մարմին, որի դուռը կթակեիք ու  օգնության կհայցեիք: Պատասխան չհնչեց:
ՙ

ՙՙԾառուկյան՚՚՚ խմբակցության պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ հարցրեց.ՙՙԿներեք, ոստիկանություն չունե՞նք, քննաչական ծառայություն, դատարան ու դատախազություն չունե՞նք: Փոխանակ հետամուտ լինեք, որ այդ մարմինները հետևողականորեն իրականացնեն իրենց պարտականությունները, ինչ-որ նոր օրենքի հետ ե՞ք հույս կապում՚՚:   Ի վերջո, եթե բռնության ենթարկված կինն այսօր չի դիմում ոստիկանություն, ո՞րն է երաշխիքը, որ այս օրենքի ընդունումից հետո նա կդիմի ինչ-որ կենտրոնների:
ՙՙՏնտեսական բռնություն՚՚ ասվածը նախագծում ձևակերպված է այսպես՝ դիտավորությամբ սննդից կամ այլ միջոցներից զրկելն է: Նաիրա Զոհրաբյանի համար պարզ չէր՝ տնտեսական բռնության է ենթարկվելո՞ւ այն հայրը, որը չի կարողանում իր երեխայի համար ապահովել անհրաժեշտ պայմաններ, սնունդ, իսկ չի կարողանում, որովհետև ոչ թե պորտաբույծ է, այլ չունի աշխատանք. ՙՙՆրան պետք է մեղադրանք ներկայացվի՞ որպես բռնարար, մեղավորը աղքատ ընտանիքի հայրն է՞, թե՞ կառավարությունը՚՚:

Նախագիծը մերժողները համոզված են, որ ընտանիքներում ծագող վեճերի հիմնական պատճառը սոցիայական վիճակն է, ուրեմն՝ կարգավորե՛ք այն,  աշխատատեղեր ստեղծեք ու մարդկանց մի դարձրեք բռնարար:

Փոխնախարար Վ. Քոչարյանի մեկնաբանությամբ, եթե ընտանիքի սոցիալական վիճակը վատ է ու ծնողը չի կարողանում անհրաժեշտ սնունդը տալ երեխային, ապա դա չի համարվում սննդից զրկել, քանի որ զրկելը լինում է առկա միջոցներից: սակայն հետաքննող լրագրող ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ հակադարձեց նրան, որ օրենքում դա հստակ ամրագրված չէ,  բերեց հետևյալ օրինակը.ՙՙԵթե սառնարանում կա պաղպաղակ, բայց երեխան անգինայով հիվանդ է կամ ունի շաքարային դիաբետ, ու ծնողը զրկում է նրան, չի տալիս պաղպաղակը, դա համարվում է տնտեսական բռնություն, քանի որ նախագծում չկա այդ վերապահումը՚՚:
Վ. Քոչարյանը պնդեց, թե ապտակը ֆիզիկական բռնության ձև չի համարվում, մինչդեռ Արթուր Հովհաննիսյանը կրկին հակադարձեց. ՙՙԴա ձե՛ր մեկնաբանությունն է, նախագծում ծեծը համարվում է ֆիզիկական բռնություն, ինչը հետագայում կարող է չարաշահվել ոստիկանության կամ այլ մամինների կողմից ու տվյալ ընտանիքի հանդեպ հետապնդում սկսվել՚՚:

Նախագծում գրված է` ՙՙհոգեբանական բռնությունը դիտավարությամբ ուժեղ տառապանք պատճառելն է, Արթուր Հովհանիսյանին հետաքրքում էր ՝ ինչպե՞ս են որոշելու այն ուժե՞ղ է, թե՞ թույլ,  ՙՙինչ-որ սարքավորում ունե՞ք, որով կչափեք՚՚:

ՙՙՀնչած մտահոգություններին  չտրվեց պատասխան ու կասկածները չփարատվեցին՚՚,- հայտարարեց փաստաբաների միության անդամ ԱՐՏԱՇԵՍ ԽԱԼԱՖՅԱՆԸ: Ըստ նրա, օրենքի սոցիալական անհրաժեշտությունը հիմնավորված չէ, քանի որ բռնության հիմնական տարատեսակներն արդեն իսկ քրեականացված են, իսկ քրեական օրենսգրքում ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործություններն առանձին գլխով են ներկայացված: Հարց ուղղեց՝ քրօր-ով նախատեսված այդ արաքներից ո՞ր մեկն է, որ հնարավոր վտանգները չի կանխարգելում, ու անհրաժեշտություն եք համարում նոր օրենք ընդունելը:
Խոսեց նաև վիճակագրության մասին.ՙՙԵրբ հարցնում ենք՝ որտե՞ղ է այն վիճակագրական տվյալները, որոնց հիման վրա մենք պետք է համոզվենք, արդյոք բռնությունը հայ ընտանիքում հասել է՞ կրիտիկական մակարդակի, արդյոք, նման օրենքի կարիք կա՞, որոշ հկ-ներ հղում են կատարում ինչ-որ անանուն սոցհացումների: Այդ պնդուները հիմնավոր չեն՚՚,-ասաց փաստաբանը:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆՆ իր հարցով ծանր վիճակի մեջ դրեց փոխնախարարին, ասելով՝ ՚ՙՀայաստանում, գործում է ՙՙԱստծո զավակներ՚ՙ անունը կրող աղանդավորական կառույցը, որտեղ քարոզվում է, որ հարազատների մեջ, առանց տարիքային սահմանափակման,  սեռական հարաբերություններն ընդունելի են.ՙՙՈ՞նց եք այստեղ օգտագործելու այս օրենքը՚՚: Փոխնախարարը կմկմաց ու հնչեցրեց  հերթական ոչինչ չասող պատասպան.ՙՙՃիշտն ասած ձեր փաստից ես տեղյակ չէի, դիմեք ոստիկանությանը՚՚:
Պատգամավոր ՎԱԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ վրդդոված պոռթկաց.ՙՙԴուք չներկայացրիք մեզ օրենքի նպատակը, դրա կարևորությունն ու անհրաժեշտությունը: Բայց լսումներն ինձ թույլ տվեցին եզրակացնել, որ այս օրենքը գրած իրավաբանները շատ բան չեն հասկանում: Հասարակությունը խոսում է այն մասին, որ հայտնի ուժերն են մեզ պարտադրել ընդունելու այս օրենքը՝ ՀՀ-ում ընտանիքը վերացնելու, պղծելու համար, որ տարբեր կերպարների (նկատի ուներ տարաբնույթ հկ-ների երկնագույն-վարդագույն ներկայացուցիչներին), սրա համար շպրտվել են գրանտներ: Իսկ դուք ներկաներին շեղում եք իրականությունից: Այստեղ լուրջ հարցեր են բարձրացվում, մինչդեռ չեք  տալիս հստակ պատասխաններ, կամ էլ ասվում եք՝ դե առաջարկություններ արեք: ՙՙՆերեցեք, Հայաստանում ընտանիքը սրբություն է, այդ հարցերը ընտանեկան օրենսգրքով լուծեք, ոչ թե նման օրենք բերեք ու ինչ- որ բստրածին բաներ ասեք՝ հոգեբանական տնտեսական բռնությունների մասին,  էս ի՞նչ  տարօրինակ բռնություններ են՚՚:
Լսումներին ներկաներից ամեն մեկն արեց իր  հետևությունը. այս օրենքը կենսունակ չէ, քանի որ կա համատարած անվստահություն, և որևէ մեկի համար պարզ չէ, թե այն  ո՞նց է իրականացվելու: Կոչ հնչեց  կառավարությանը՝ այլ հարթակներում ևս շարունակել քննարկումը, այնքան ժամանակ, մինչև մեր հասարակությունը կհամազվի կա՞ նման օրենքի անհրաժեշտություն մեր երկրումը: Իսկ չհամոզվելու դեպքում հարկ կլինի երկար ժամական մոռանալ դրա մասին:

Արմինե Սիմոնյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն