Գլխավոր » Politics, Լրահոս, Քաղաքականություն

Սենատի ստեղծման նպատակն է լուծում տալ հայության բազմաշերտ խնդիրներին

Սեպտեմբեր 30, 2017թ. 11:38
DSC05241+

 Սեպտեմբերի 23-24-ին Երևանում, Կոմպոզիտորների միության տան դահլիճում կայացավ «Հայաստանը համայն հայության բնօրրանն է» խորագրով հավաքը: Նպատակը՝ «Սենատ» համահայկական կառույցի ձևավորումն էր։

Մեզ հետ զրույցում Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիայի Եվրոպական մասնաճյուղի պատասխանատու, մշակութաբան Կարինե Հայրապետյան  նկատեց, որ նորաստեղծ կառույցի ուշադրության կենտրոնում կլինեն  հայության բազմաշերտ խնդիրները՝ քաղաքական, տնտեսական, տարածքային, հոգևոր, մշակութային, ինչպես նաև իրավական հարթության մեջ գործնականորեն կքննարկվեն հայրենատիրության հարցերը: Հայրապետյանը շեշտեց, որ նորաստեղծ համահայկական կառույցն իր աշխատանքներն իրականացնելու է   Հայաստանի Հանրապետության հետ համագործակցած:

Կառույցի շարքերում ընդգրկված են տասնամյակներ շարունակ իրենց կյանքը, մտավոր, ստեղծագործական ներուժը ի նպաստ հայության խնդիրների լուծմանը ներդրած հայրենանվեր ու  հայրենիքին նետված ներկայիս մարտահրավերներով մտահոգ մարդիկ՝ Հայաստանից ու Սփյուռքից:

 

Ստորև ներկայացնում ենք  ԿԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ  ելույթը, որն ընթերցվեց «Հայաստանը համայն հայության բնօրրանն է» խորագրով հավաքի ժամանակ

«Մեր հասարակության ընկալումներում Սենատ տերմինը պահպանել է իր  իրավաքաղաքական ամբողջականությունը, և այն ասոսացվում է քաղաքակրթական և իրավաքաղաքական լավագույն հաղթանակների հետ՝ Եվրոպայում, ԱՄՆ ում ։

 

Արևմուտքի կողմից աշխարհաքաղաքական իրավունքների գլոբալ կամ տարածքային ցանկացած վերաբաշխման ժամանակ  քաղաքակրթական Արևմուտքի գտնվելու վայրը համարվում է   Եվրոպան, իր հերթին նա բաժանում է Արևմտյան և Արևելյան  քաղաքակրթական մասերի։

Ի տարբերություն նման հստակ դիրքորոշման՝ Եվրոպան դասական Արևելքի նկատմամբ  չունի  միատարր վերաբերմունք, այդ պատճառով՝  Անգլիայի համար դասական Արևելքը Հնդկաստանն է, Գերմանիայի համար՝ Ռուսաստանը, Ֆրանսիայի համար՝ արաբական աշխարհը, իսկ Ռուսաստանի համար Արևելքը Չինաստանն է։

Եվրոպական դասական քաղաքակրթության համար կա նաև մի շատ կարևոր տարածք, որը  ոչ արևմուտք է և ո՛չ էլ արևելք, և պատմույթան մեջ շուրջ  երկու հազար  հինգ հարյուր   տարի ընդունված է անվանել  Փոքր Ասիա։

Փոքր Ասիայի տարածքների  վրա ձևավորված կայսրությունները, այդ թվում վերջին երկուսը՝ Բյուզանդականը և Օսմանականը քաղաքակրթական աշխարհի համար ընդունված են որպես  Փոքր Ասիա ներկայացնող ամբողջական տիրություններ։ Պետք է հիշենք, որ Արևմտյան  հոգևոր աշխարհի կաթոլիկ և ուղղափառ թևերի  և նրանց քաղաքական կենտրոնների  համար  Բյուզանդական թղթապանակում է գտնվում հայ ժողովրդի՝  պետություն ունենալու իրավունքը։ Բյուզանդական կայսրության անկումից հետո  Փոքր Ասիայի ամբողջատիրության  իրավաքաղաքական թղթապանակը  հայոց իշխանական տների  իրավունքներով անցավ Օսմանյան Կայսրությանը։

Լուծարված Օսմանյան Կայսրության տարածքների նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար շուրջ  հարյուր տարի բախվում են Արևմտյան Եվրոպայի  և Ռուսաստանի   իրավաքաղաքական  դե ֆակտո և դե յուրե շահերը։  Փոքր Ասիայում իրավունքների պատկանելիության խնդիրը իր  հանգուցալուծումը ստացավ 1914/1923թթ., երբ Ռուսաստանը, որպես Բյուզանդական կայսրության համակարգի իրավատեր, ոչ իրավաչափ դիրքորոշում ցուցաբերեց  Թուրքիա և Հայաստան պետությունների կայացման  ժամանակ։

Խորհրդային միության լուծարումից հետո, Արևմուտքի նախաձեռնությամբ, 1992թ. Մաստրիխտի պայմանագրով, աշխարհում սկսվեց  քաղաքական իրավունքների վերաբաշխման մի նոր գործընթաց՝ Եվրոպական Միություն անունով։ Գործընթացն սկսվեց Նիդեռլանդների Թագավորությունում  և ավարտվեց  Մեծ Բրիտանիայի թագավորության մայրաքաղաք Լոնդոնում, երբ 2016թ․-ի պաշտոնական տվյալով՝ բրիտանացիների 51,9 տոկոսը քվեարկել է ԵՄ-ից  դուրս գալու օգտին:

Ի պատասխան Մեծ Բրիտանիայի քայլին, Գերմանիայի նախաձեռնությամբ, Եվրոպայի նոր քաղաքական սահմանների անցկացման վայր դիտարկվեցին   Ուկրաինան  և  Փոքր Ասիան։  Ըստ էության, Գերմանիան այդ քայլերով նաև սկսեց վերահաստատել  Սրբազան Հռոմեական Կայսրության իր իրավունքը՝ փորձելով Ռուսաստանի հետ վիճարկել Բյուզանդական թղթապանակը վերահսկելու  իրավունքը։

Բյուզանդական թղթապանակը վերահսկելու նպատակով Գերմանիան իր գործընկեր Թուրքիայի Հանրապետությանը կանգնեցրեց փաստի առաջ՝ ճանաչելով և՛ հայերի ցեղասպանությունը  Օսմանյան Կայսրության կողմից,  և՛ ցեղասպանության մեջ իր մեղքի բաժինը,  ինչպես նաև հորդորեց Թուրքիայի Հանրապետությանը ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Այս գլոբալ գործընթացներին զուգահեռ Գերմանիան ակտիվորեն սկսեց սատարել, մարզել, զինել Փոքր Ասիայի քրդական և ասորական ինքնապաշտպանական ուժերին, օժանդակել Վրաստանին՝ դիվանագիտական և գործարար խորհրդատվությամբ, ՈՒկրաինային՝ խաղաղապահ ուժերի տեղակայման  առաջարկությամբ և դուրս բերեց իր ռազմական ստորաբաժանումները Թուրքիայի Հանրապետությունում տեղաբաշխված ռազմակայաններից:

Հարկ է շեշտել՝  Փոքր Ասիայում իրականացվող այս խոշորագույն վերաբաժանումից դուրս է մնում ութ միլիոնանոց հայկական հանրությունը։  Ինչո՞վ է կարող  պաշտպանել Հայ ժողովուրդն իր  իրավունքները Փոքր Ասիայում, երբ վերաբաշխվում են իրավաքաղաքական  լիազորությունները՝ բարձր կողմերի  և տարածաշրջանում ապրող ու գործող ակտիվ կամ պասիվ  մասնակիցների միջև։ Ստեղծված իրավաքաղաքական նոր իրավիճակում  Հայաստանի Հանրապետությունն իր իրավունքների և լիազորությունների շրջանակներում  կատարում է առավելագույնը, նույնը կատարում է Արցախի Հանրապետությունը։

Ութ միլիոն և ավելի՝ օտարության մեջ գտնվող  հայկական հանրության իրավունքները վերահաստատելու և պաշտպանելու համար մենք հնարավորություն ունենք օգտագործել Արևմտյան իրավաքաղաքական արժեհամակարգի  ամենահայտնի, իսկ մեզ համար ամենաինովացիոն գործիքներից մեկը՝ Սենատը։ Սենատը   կարող է իրավականորեն լուծել ոչ միայն օտարության մեջ գտնվող  հայ հանրության խնդիրները, այլև ներկայանալ որպես իրավատեր՝   բոլոր առումներով։

                                               

 

 Սենատ՝ Senato della Armenia, Հայաստանի և Արցախի Հանրապետություններից դուրս գտնվող  հայության իրավունքները դե ֆակտո և դե յուրե ներկայացնող  պալատ է: Սենատորի պաշտոն կարող է զբաղեցնել 33 տարին լրացած անձը, սենատորը ընտրում են  18 տարին լրացած հայերը։

 Սենատը բաղկացած կլինի 524 ընտրված սենատորներից, որոնցից  24-ը՝ ցմահ սենատորներ։ 24 ցմահ սենատորներ կարող են դառնալ միայն Սևրի հաշտության ստորագրած  18  և 8 սենատոր՝ այլ երկրներում ապրող  ազգությամբ հայ  գործիչները։

24 ցմահ սենատորների պաշտոնի համար կարող են հավակնել բարձր քաղաքական և հանրային հեղինակություն ունեցող, ինչպես նաև՝ սոցիալական, գիտական, գեղարվեստական-գրական բնագավառներում ակնառու ծառայություն մատուցած ազգությամբ հայ գործիչները:

 

Կարինե Հայրապետյան, Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիայի Եվրոպական մասնաճյուղի պատասխանատու

DSC05236+DSC05227+

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն