- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - https://armarlur.com -

Դեպի ծով մուտքի առկայությունը շատ հաճախ հակադարձ ազդեցությունն է թողնում տվյալ երկրի տնտեսության այլ պոտենցիալ ուղղությունների զարգացման վրա. Կարեն Վերանյան

Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի զարգացման գործընթացը խոչընդոտող առաջնային բնական գործոններից մեկը դեպի ծով մուտքի բացակայությունն է: Այս տեսակետը իսկապես վիճելի է:
Դեպի ծով մուտք ունենալը թերևս չի հանդիսանում տվյալ պետության կամ հասարակության զարգացում ապահովելու կարևորագույն նախապայմաններից մեկը:

Իհարկե, դեպի ծով մուտքը հնարավորություն է ստեղծում ձևավորելու երկրի տրանսպորտային-հաղորդակցական ուղիները, զարգացնելու հաղորդակցման ենթակառուցվածքները: Բնականաբար ֆինանսական կուտակումների հնարավորություն է իհայտ գալիս, եթե հայտնաբերվում են նաև նավթի կամ գազի պաշարներ:

 Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ ոչ բոլոր երկրներն են կարողանում այդ հնարավորությունը լիարժեք օգտագործել, իսկ հաճախ առաջ են գալիս պետության կառավարման խորքային խնդիրներ: Ադրբեջանը, ինչպես օրինակ, կուտակելով միլիարդավոր նավթադոլարներ` լուրջ հաջողություններ այդպես էլ չի կարողացել արձանագրել հասարակության բարեկեցության ցուցանիշները բարելավելու ուղղությամբ:

   Կյանքի բարելավման հարցում էական փոփոխություններ չկան նաև Վրաստանում:

  Դեպի ծով մուտքի առկայությունը շատ հաճախ հակադարձ ազդեցությունն է թողնում տվյալ երկրի տնտեսության այլ պոտենցիալ ուղղությունների զարգացման վրա: Սակայն դա ամենևին էլ միանշանակ ձևակերպում չէ, և կախված է պետության կառավարման արդյունավետությունից, հասարակության գիտակրթական պոտենցիալից և այլն.
Հավելեմ նաև, որ եվրոպական մի շարք զարգացած երկրներ զրկված են դեպի ծով մուտքի ”գայթակղությունից”.