Գլխավոր » Regions, Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Տարածաշրջան

Ադրբեջանը շարունակում է ռազմական տեխնիկա կուտակել Նախիջևանում

Օգոստոս 23, 2017թ. 20:53
Կարեն Վերանյան

Համացանցում հայտնվել է Նախիջևանում ադրբեջանցիների կողմից ռուսական ՍՈւ-25 ռազմական ինքնաթիռների ուսումնական թռիչքները ցուցադրող տեսանյութը:

Այս տեղեկատվությունը ևս մեկ անգամ հերքում է փորձագիտական-զինվորական այն տեսակետը, որ վերջին շրջանում նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ռազմական տեխնիկայի կուտակումները ունեն գլխավորապես պաշտպանական առաքելություն` Հայաստանի կողմից հնարավոր ռազմական գործողությունների ձեռնարկման չեզոքացման նպատակով:

   ՍՈւ-25 ռազմական ինքնաթիռների ցուցադրական թռիչքները, որոնք նախատեսված են մարտի դաշտում ցամաքային զորքերի աջակցման նպատակով, լուրջ մարտահրավեր պետք է համարել Հայաստանի մայրաքաղաքի անվտանգության ապահովման տեսանկյունից:

 Կարևորագույն հարցերից մեկն էլ անշուշտ վերաբերում է հնարավոր ռազմական սպառնալիքի պարագայում Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության ապահովման արդյունավետության և մեր համարժեք գործողությունների խնդրին:


Եվս մեկ անգամ փաստենք, որ Նախիջևանի ռազմականացումը կրում է գերազանցապես հարձակողական նշանակություն և իրատեսաբար լուրջ սպառնալիք է ներկայացնում Հայաստանի պաշտպանական անվտանգությանը:

ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ

<<Նորավանք>> գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն