- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - https://armarlur.com -

Ադրբեջանը փլուզվում է

Արեւմտյան լրատվամիջոցները սենսացիոն նորություն են հրապարակել Ադրբեջանի խոշոր բանկերից մեկի փաստացի սնանկացման մասին: Ադրբեջանի միջազգային բանկը՝ երկրի խոշորագույն վարկատուն, Նյու Յորքում սնանկացման դիմում է տվել, որ օգնություն ստանա 3.3 միլիարդ դոլար պարտքի վերակառուցման համար: Այս մասին հայտնել է Wall Street Journal-ը: Հայտնի է դարձել, որ սնանկ ճանաչվելու մասին մտադիր է հայտնել նաեւ բանկի ռուսական դուստրը՝ Մեժբանկ-Մոսկվան, որը Ռուսաստանի 150 խոշոր բանկերից մեկն է:Նշվում է, որ չնայած կապիտալի ներարկմանը՝ բանկը լուրջ վնասներ է կրել նավթի գնիերի նվազման եւ արժույթների փոխարժեքի տատանումների պատճառով, նշում է WSJ-ն:

Ֆորբսը սնանկության մասին տեղեկությանն ավելի սկանդալային վերանագիր է տվել՝ «Ադրբեջանի փլուզումը»: