Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ

Ֆ. Նանսենի անվան 150 դպրոցում տոն էր. Չարենցը բոլորի շուրթերին էր

Մայիս 6, 2017թ. 20:30
150 դպրոց+

Մարտի 13-ին լրացավ հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյակը:

Անուշ Լալազարյան 150 դպրոց+Նոր Նորքի Ֆ. Նանսենի անվան 150 դպրոցում այդ օրը տոն էր. դպրոցի Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի ԱՆՈՒՇ ԼԱԼԱԶԱՐՅԱՆԻ նախաձեռնությամբ և  ութերորդ դասարանի աշակերտների մասնակցությամբ կազմակերպվել էր գրական-գեղարվեստական ցերեկույթ՝ նվիրված հայ հանճարեղ բանաստեղծի 120- ամյա հոբելյանին:

<<Նաիրյան հանճարը>>. այսպես էր վերնագրել ցերեկույթը ուսուցչուհի Լալազարյանը, նաև այս խոսքերով մեծարելով պոետին:
Ուսուցչուհուն հաջողվել էր իր սաների կողմից ընկալելի դարձնել չարենցյան հզոր պոեզիայի ողջ ուժն ու նրբությունը, հաջողվել էր նրանց մեջ ներարկել սեր առ մեծն Չարենցը:

Աշակերտներն արժևորեցին պոետի գրական գործունեությունը. ներկայացրին նրա կենսագրությունը, ասմունքեցին հատվածներ նրա պոեզիայից, հնչեց բանաստեղծությունների խոսքերով գրված երգ,երաժշտություն: Աշակերտներին հաջողվեց հրաշալի ներկայացնել Նաիրյան Հանճարի հակասություններով լի կյանքը ու նրա հոգու պայքարը:
Միջոցառումը խոնարհում էր Չարենցի ապրած կյանքին, նրա սիրուն, հոգեկան ապրումներին, մտորումներին: Այն վերածվեց հայրենասիրական դասի՝ սեր առ հայրենիք, սեր առ հարազատ գրականությունը: Մի բան, որն այսօր այնքան հարկավոր է մեզ՝ այս մարտահրավերներով լեցուն ժամանակներում:

Մանիկ ՀայրապետյանՄիջոցառման վերաբերյալ  գնահատանքի խոսք ասաց դպրոցի տնօրեն ՄԱՆԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ:
<<Շնորհակալ եմ, սա Չարենցի կյանքի սիմֆոնիան էր, Չարենցի կյանքի փիլիսոփայությունը: Երեխաները զգում էին Չարենցին, ապրում նրանով, պատասխանատվություն  կրում Չարենցի ամեն մի բառի առաջ:

Շնորհակալ եմ այս հիասքանչ, այս փիլիսոփայությամբ լեցուն միջոցառման համար, շնորհակալ եմ մի պահ բոլորիս Չարենցով ապրեցնելու, մեր երկիրը կրկին ու կրկին արժևորելու համար, որովհետև չարենցներն են այն ստեղծել, չարենցներն են պահել՝ իրենց մատաղ կյանքը զոհասեղանին դնելով:

Շնորհակալ եմ այս գանգրահեր տղաներին ու աղջիկներին: Այս փայլուն երեխաները, որոնք հաստատակամորեն կանգած են իրենց հայրենի հողի վրա՝ պահպանելու են իրենց հայրենիքն այնպես, ինչպես Չարենցն էր ուզում: Շնորհակալ եմ երեխաներ ջան, էս ինչքա՜ն լավն էիք դուք, էս ինչքա՜ն Չարենց կար ձեր մեջ>>:

Հայրապետյան, ԼալազարյանՏիկին Հայրապետյանը  շնորհակալական խոսք ուղղեց Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Լալազարյանին, որ կարողացել է իր սաներին հայեցի դաստիրակություն տալ, կարողացել է նրանց հասու դարձնել չարենցյան  հզոր ու հախուռն պոեզիան, կարողացել է Չարե՜նց սիրել տալ:

<<Շնորհակալություն տիկին Լալազարյան, որ այսքան հայրենասիրություն, սեր եք դրել մեր աշակերտների մեջ, որպեսզի այս հիասքանչ սինֆոնիան կայանա: Ոչ մի դպրոցում այսպիսի Չարենց չի մատուցվել, ոչ մի դպրոցի աշակերտների հոգու, մտքի մեջ այսքան Չարենց չի եղել: Ու այս ամենը շնորհիվ ձեզ ու մեր բոլոր Հայոց լեզվի և գրականության, պատմության ուսուցիչների, որոնք հայրենասիրության փայլուն դասեր են տալիս:  Այս միջոցառումը ևս հայրենասիրության վառ օրինակ էր>>:
Դպրոցի տնօրենն ավարտելով խոսքը ահա թե ինչ պատգամեց իր սաներին. << Զինվորը սահմանին՝ մենք դպրոցում, այսինքն զենքն ու գիրը մեր սրբության սրբոցն են: Կրթված, հայրենասեր պատանին պետք է կանգնի սահմանին ու Նաիրյան Հանճարի մտքով պաշտպանի հայրենիքը մեր:

Հիշե՛ք, սուրբ է Հայոց Երկիրը, Հայոց Հողը, որի համար էլ Չարենցի նման հանճարներն իրենց կյանքը տվեցին: Մենք այսօր այս միջոցառմամբ մի գեղեցիկ հուշարձան կանգնեցրինք Չարենցի համար>>:

ArmarLur.comՀայկս պարում է փոխտնօրենի՝ Մինասյանի հետ150 դպրոց Չարենցին նվիրված միջոցառումՀայկ Սիմոնյանը Հայկի դերում150 դպրոցի 8ա դասարան150 դպրոց

Հայկ Սիմոնյան+

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն